«Բանբեր հայագիտության» միջազգային գիտական հանդեսը լույս է տեսնում 2013 թվականից։
Բանբեր հայագիտության = Вестник Арменоведения = Review of Armenian studies
Գլխավոր խմբագիր՝ Պ. Ա. Չոբանյան (2013-2017) ; Ա. Խառատյան (2017-)
Հոդվածը ներկայացնում է ժամանակի գրաքննադատության՝ Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմին տված գնահատականները, որոնք որոշակիորեն բացահայտում են ոչ միայն մեծ բանաստեղծի գեղագիտական սկզբունքներն ու մտածողությունը, այլև ժամանակի գրական-քննադատական մտքի (Լեո, Ավ. Ահարոնյան, Տ. Փիրումյան, Գ. Բալասանյան, Պ. Մակինցյան, Դ. Անանուն, Ա. Տերտերյան և այլք) զարգացման միտումները: «Անուշին» վերաբերող ուսումնասիրությունները, գրախոսություններն ու հոդվածները բավական շատ են, ուստի հոդվածի նպատակն է բացահայտել պոեմին տրված այն էական բնութագրումներն ու հատկանիշները, որոնք բացել են պոեմի իրական արժեքն ու եզակիությունը: Չնայած հնչած կարծիքները երբեմն աչքի են ընկել միակողմանիությամբ, հակասականությամբ, այնուամենայնիվ Հ. Թումանյանի «Անուշ» պոեմը իր ժամանակին ընդհանուր առմամբ բավական բարձր է գնահատվել: Արտահայտված տեսակետներից յուրաքանչյուրում կային պոեմի արժանիքները վեր հանող ուրվագծեր, որոնք հետագայում մեծ կամ փոքր չափով խթանեցին թումանյանագիտության զարգացումը: Литературно-критическая оценка творчества Туманяна, в частности, его поэмы «Ануш» выявляет тенденции развития литературно-критической мысли того периода (Лео, Ав. Агаронян, Т. Пирумян, Г. Баласанян, П. Макинцян, Д. Ананун, А. Тертерян и др.). Хотя и о поэме «Ануш» высказывались весьма противоречивые мнения, носившие порой односторонний хараткер, но в целом поэма получила довольно высокую оценку современников.
Երևան
oai:arar.sci.am:94065
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Feb 6, 2025
Mar 21, 2020
32
https://arar.sci.am/publication/103416
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
The Literary Critical Perspective of Toumanyan’s Poem Anush | Feb 6, 2025 |
Haroutyunian, Sona Գլխավոր խմբագիր՝ Պ. Ա. Չոբանյան (2013-2017) Ա. Խառատյան (2017-)
Mnatsakanyan, Eva Գլխավոր խմբագիր՝ Պ. Ա. Չոբանյան (2013-2017) Ա. Խառատյան (2017-)
Ռոբերտ Վայման