Object

Title: Политическое упрвление и Св.Эчмиадзинв 1923 г.- нач. 1924 г.

Publication Details:

«Պատմություն և քաղաքականություն» գիտական հանդեսը հիմնադրվել է «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի /գրանցման համար 211.171.1003990, հիմնադրման տարի 2018, գրանցման ամսաթիվ 2018-02-02/ գիտական խորհրդի որոշմամբ: Նրա գլխավոր նպատակը պատմաքաղաքական անցյալ և ներկա իրադարձությունների մատուցումն է նոր հայեցակարգերով և այն արհեստական պատմագիտական, տնտեսագիտական և քաղաքագիտական հայեցակետերի մերժումը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդի, մեր պետական և ոչ պետական քաղաքական և տնտեսագիտական մտքի կուռ և ամբողջական դարձնելու տեսանկյունից։ Հանդեսն ունի երեք ուղղվածություն՝ պատմա-մշակութային, քաղաքագիտական և տնտեսագիտական։ Հանդեսի խմբագրական խորհրդում ընդգրկված են հայրենի և արտերկրյա հայտնի գիտնական - հայագետներ, պատմաբաններ, քաղաքագետներեր և տնտեսագետներ։ Հանդեսը լույս է տեսնում տարեկան վեց անգամ, երկու ամիսը մեկ, յուրաքանչյուր երրորդ ամսում։ Հանդեսի գլխավոր խմբագիրն է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, «Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոնի նախագահ Աշոտ Ներսիսյանը։

Journal or Publication Title:

Պատմություն և քաղաքականություն=История и политика= History And Politics

Date of publication:

2024

Number:

2 (27)

ISSN:

2579-2644

Official URL:

click here to follow the link

Additional Information:

Թունյան Վալերի, Tunyan Valery

Other title:

Քաղաքական կառավարումը և սրբ․էջմիածինը 1923թ․ - սկիզբը 1924 թ․ ; Political administration and հօլy Echmiadzin in1923 - early 1924

Corporate Creators:

«Զորավար Սեպուհ» պատմաքաղաքական վերլուծական կենտրոն

Contributor(s):

Գլխ․ խմբ․՝ Աշոտ Ներսիսյան

Coverage:

3-23

Abstract:

1923 թ․ սովետական կառավարման հաստատումը Հայաստանում, որը հանդիսանում էր Սովետական միության բաղկացուցիչ մասը, զուգորդվեց վերահսկողության հաստատմամբ սրբ․ Մայր աթոռի նկատմամբ։ Միութենական Սովետական կառավարությունը նախաձեռնեց հակաաստվածային քաղաքականությունը, որին մասնակից դարձավ նաև Սովետական Հայաստանի հանրապետության քաղաքական վարչությունը։ Անկախ այն հանգամանքից, որ ծայրագույն կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցը ճանաչեց Սովետական իշխանությունը Հայաստանում, ընդդեմ Հայոց եկեղեցու սկսվեց ձևավորվել համակարգային, հակակրոնական քարոզչություն, ընդհանրական վերահսկողություն և հետապնդումների քաղաքականություն։ Հայաստանի կոմկուսի կենտկոմը բնորշեց հայ հոգևորականությանը որպես <<հակասովետան գործոն>>։ Սուրբ Էջմիածինը դիտարկվում էր որպես զուգահեռ իշխանություն և հասարակական արժեքների անվերահսկելի կենտրոն։ Սկսվեցին փակվել եկեղեցի- ները, արգելվեցին ծիսակատարությունների կազմակերպումը և ձերբակալվեցին հոգեվորականներ։ Գործում էր <<տիրիր և բաժանիր>> սկզբունքը, որը նախատեսում էր Հայող եկեղեցու տկարացումը՝ կիրառեոլով հոգևորականության ներքին պառակտումը, սովետական իշխանության կարիքները սպասարկող հոգևորականության ձևավորումն իր սեփական մամուլով։ Նախատեսվում էր նման տեսակի գործունեության կիրառումն ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանի մերձավոր շրջապատում։ Այդ իրավիճակում ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Սուրենյանցը 1924 թվականի հունվարին ձեռնարկեց Սինոդի փոխարեն Գերագույն Հոգևոր Խորհրդի ստեղծումը, որպես միասնական կառավարման մարմնի, որն ի վիճակի էր լուծել բոլոր վարչական-կրոնական և տնտեսական հարցերը, իրականացնել լարվածության թուլացումը իշխանության հետ փոխհարաբերություններում և կրել պատասխանատվություն Հայոց եկեղեցու կառավարման ասպարեզում։
The formation of administration in Soviet Armenia of 1923 – early 1924, which was an integral part of the all-Union state, was accompanied by establishing supervision over the holy Mother See of Etchmiadzin. The Soviet Union government initiated an atheistic policy towards the church, in which the political administration of the Republic of Armenia was involved. Despite the fact that Supreme Catholicos Surenyants recognized the Soviet power in Armenia, systemic anti-religious propaganda was carried out against the Armenian Church, and a totalitarian system of control and persecution was created. The Central Bureau of the Communist Party of Armenia identified the Armenian clergy as a ''counterrevolutionary element''. Holy Etchmiadzin was seen as a parallel and un controlled center of social values. Churches started to be closed, followed by bans on organizing ritual practices and arrests of priests. The divideand- conquer principle was in effect, aiming at the conceptual weakening of the Armenian Apostolic Church through an internal split among the clergy and the creation of a pro-government opposition with its own press organ. Relevant activities were envisaged with the hierarchs surrounding the Catholicos of All Armenians Gevorg V Surenyants.


Place of publishing:

Երևան

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:427777

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Mar 12, 2026

In our library since:

Mar 12, 2026

Number of object content hits:

2

All available object's versions:

https://arar.sci.am/publication/460807

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information