Օբյեկտ

Վերնագիր: Հացահատիկի ցանքերի մոլախոտվածությունը Շիրակի հարթավայրում

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2019

Հատոր:

3/67

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Арутюнян А. Г., Назарян Р. Н., Агаронян А. Г.

Այլ վերնագիր:

Степень засоренности зерновых посевов Ширакской равнины ; Weediness Rate in the Cereal Crop Sowings at the Shirak Valley

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկույթ:

60-64

Ամփոփում:

Մոլախոտվածության վիճակը պարզելու համար 2014-2016 թթ. Շիրակի հարթավայրի ութ տարբեր համայնքներում կատարվել են աշնանացան, գարնանացան ցորենի և գարու ցանքերի մոլախոտվածության խտության, դրա փոփոխության հաշվառումներ: Արդյունքում գրանցվել է մոլախոտվածության բարձր աստիճան: Քանի որ հողի համակարգված մշակման արդյունքում մոլախոտերի քանակը չի հասնում նվազագույնի, ուստի անհրաժեշտ է կիրառել հակամոլախոտային պատրաստուկներ:
С целью выяснения ситуации с засоренностью сорняками в восьми различных общинах Ширакской равнины в 2014-2016 гг. были проведены расчеты густоты и динамики изменения засоренности посевов озимой, яровой пшеницы и ячменя. В результате зафиксирована высокая степень засоренности. Поскольку систематизированная обработка земли не приводит к минимизации количества сорняков, необходимо применять препараты против них.
In 2014-2016 the density of weediness in the sowings of winter, spring wheat and barley, as well as its dynamic changes were estimated in 8 various communities of the Shirak valley to determine the state of weediness as a result of which high rate of weediness was recorded. Since systemized soil cultivation doesn’t result in the decrease of weed amount it is necessary to apply antiweed preparations.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:359286

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

May 8, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

22

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/388447

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն