Object

Title: Մամիկոնյանների գործունեության սկիզբը Մեծ Հայքում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

3

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Варданян Аргишти, Vardanyan Argishti

Other title:

Начало деятельности Мамиконянов в Великом Айке ; The Beginning of the Mamikonyans’ Activities in Greater Armenia

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

81-93

Abstract:

Թե՛ Արշակունյաց թագավորության, թե՛ մարզպանության շրջանում հայ նախարարական տների պատմության մեջ իր ուրույն տեղն ունի Մամիկոնյան իշխանական ընտանիքի գործունեությունը։ 240-ական թվականների կեսերին ներքին խռովությունների հետևանքով և աշխարհաքաղաքական բարդ պայմաններում նրանք լքեցին իրենց հայրենիքը՝ Ճենաստանը: Դուրս գալով այնտեղից՝ Մամիկոնյանները նախ ապաստան գտան Քուշանաց աշխարհում՝ Բահլում, Վասուդևա Արշակունու մոտ։ Վերջինիս ջանքերի շնորհիվ ազատվելով սպասվող պատժից՝ նրանք հանգրվանեցին Մեծ Հայքում՝ Տրդատ Բ-ի (216-256) մոտ, որն այդ ժամանակ անհավասար պայքար էր մղում Սասանյան աշխարհակալության դեմ՝ փորձելով պաշտպանել երկրի գոյությունը և անկախությունը։ Հետագա տասնամյակներում Մամիկոնյանները ոչ միայն դասվեցին առաջնակարգ նախարարների շարքում, այլև օգտագործելով նպաստավոր իրադրությունը՝ Տրդատ Գ-ից (298-330) ստացան առաջին խոշոր կալվածքը՝ Տարոնը, բնաջնջեցին Սլկունի նախարարական տոհմը և գլխավորեցին այնպիսի առանցքային գործակալություն, ինչպիսին էր հայոց բանակի սպարապետությունը։
Как при царстве Аршакидов, так и в период марзпанства в истории армянских княжеских домов особое место занимает деятельность княжеской семьи Мамиконянов. В результате внутренних смут в середине 240-х годов и в сложных геополитических условиях Мамиконяны покинули свою родину – Ченастан, вначале найдя пристанище в Кушанском мире, в Багле, у Васу-девы Аршакуни. Избежав ожидаемого наказания благодаря усилиям последнего, они обосновались в Великом Айке, у Трдата II (216-256), который в этот период вступил в неравную борьбу с Сасанидской империей, пытаясь сохранить страну и ее независимость. В последующие десятилетия Мамиконяны не только были причислены к лучшим нахарарам, но и воспользовались благоприятной ситуацией, получили от Трдата III (298-330) первое крупное поместье – Тарон. Уничтожив княжеский род Слкуни, они возглавили такой ключевой государственный институт, каковым являлось спарапетство армянской армии.
Both under the Arshakid kingdom and during the period of marzpanutyun, the activities of the Mamikonyan princely family occupies a special place in the history of the Armenian princely houses. As a result of an internal unrest in the mid-240s and in difficult geopolitical conditions, the Mamikonyans left their homeland – Chenastan, first finding refuge in the Kushan world, in Bahl, where Vasudev Arshakuni gave them shelter. Having escaped the expected punishment owing to the efforts of the latter, they settled in Greater Armenia, where Trdat II (216-256) reigned, who during this period entered into an unequal struggle with the Sasanian Empire, making attempts to preserve the country and its independence. In subsequent decades, the Mamikonyans were not only ranked among the best nakharars, but also took the advantage of the favorable situation, received from Trdat III (298-330) the first large estate – Taron. Having destroyed the princely family of Slkuni, they headed such a key state institution as the Sparapet Office (supreme commander) of the Armenian army.



Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:340352

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Jan 23, 2023

Number of object content hits:

213

All available object's versions:

https://arar.sci.am/publication/366587

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information