Object

Title: Нахарарские (княжеские) владения Марзпанской Армении (V–VI вв.)

Ստեղծողը:

Хачатрян, Генрик

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

2022

Համար:

2

ISSN:

0135-0536

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Khachatryan Henrik, Խաչատրյան Հենրիկ

Այլ վերնագիր:

Մարզպանական Հայաստանի նախարարական տիրույթները (V– VI դդ.) ; The nakharar (princely) domаins of Armenian marzpanate (V-VI cc. AD)

Աջակից(ներ):

Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)

Ծածկույթ:

47-62

Ամփոփում:

Պարսից արքայից արքա Վռամ V Գոռը (420/421–438/439) 428 թ., հայ նախարարների մեծամասնության համաձայնությամբ, Հայաստանում վերացրեց Արշակունիների (66–428) թագավորական իշխանությունը։ Դրանից հետո՝ մինչև 630-ական թվականները, Հայաստանը վերածվում է պարսկական սահմանային վարչամիավորի՝ մարզպանության։ Թեպետ ունենալով մարզպանության կարգավիճակ, այնուամենայնիվ, այն պահպանում էր ներքին ինքնավարությունը՝ ի դեմս նախարարական համակարգի։ Հայ իշխան-նախարարները շարունակում էին լինել իրենց տիրույթների ժառանգական տերերը։ Նախարարական իշխանության գլուխ նախկինի պես կանգնած էր նախարարը, որն իր տիրույթի ժառանգական հողատեր իշխանն էր և տոհմի նահապետը կամ տանուտերը։ Արշակունյաց, այնուհետև՝ Մարզպանական Հայաստանում հողատերերի երեք խումբ կար՝ 1) արքա (428 թ. հետո Սասանյան արքա), 2) եկեղեցի և 3) նախարարներ։ Մարզպանական ժամանակահատվածի նախարարությունների տիրույթները քանակապես զիջում էին թագավորական իշխանության ժամանակաշրջանին։ Հայկական սկզբնաղբյուրների, մասնավորապես՝ «Գահնամակի», Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Սեբեոսի, կաթողիկոսներ Բաբկեն Ոթմսեցու և Ներսես Բագրևանդացու եկեղեցական վավերաթղթերի հաղորդած տեղեկությունների հիման վրա կազմվել է Մարզպանական Հայաստանի նախարարությունների քանակական աղյուսակ, որից հետո անդրադարձ է կատարվել յուրաքանչյուրի տնօրինած տիրույթներին։ Պարզվել է, որ նշված շրջանում նախարարական տների թիվը 46 էր՝ Ակեացի, Ամատունի, Անձևացի, Աշոցյան, Ապահունի, Աբեղյան, Առավեղյան, Առավենյան, Արծրունի, Արածա, Արտակունի, Բագրատունի, Բասենացի, Գաբեղյան, Գարդմանացի, Գնունի, Գնթունի, Գողթնացի, Դաշտակարանցի, Դիմաքսյան, Երվանդունի, Զարեհավանցի, Ընծայեցի, Խոռխոռունի, Կամսարական (Արշարունի), Հավնունի, Ձյունական, Մամիկոնյան, Մանդակունի (Արշամունի), Մեհնունի, Մոկացի, Պալունի, Ռափսոնյան, Ռշտունի, Սահառունի, Սլկունի, Սպանդունի, Սյունի, Վարաժնունի, Վանանդացի, Վահևունի, Տաշրացի, Տրպատունի, Ուրծա, Քաջբերունի, Քողյան։ Սրանցից բացի՝ առկա են տոհմանուններ, որոնք թեև հիշատակված են, բայց նախարարական կարգավիճակ ձեռք չէին բերել, ուստի չեն ընդգրկվել աղյուսակում։ Կամ էլ վերոհիշյալ սկզբնաղբյուրներում մեկ անգամ են հիշատակվել, ինչը թույլ չի տալիս պատկերացում կազմել դրանց հետագա ճակատագրի և զբաղեցրած տարածքի վերաբերյալ։
In 428 AD, the Persian king Vram V Gor (420/421-438/439 AD), by the agreement of most of Armenian nakharars, abolished the Arsacid kingdom (66- 428 AD) in Armenia. After that, up to the 630s AD, Armenia turns into a Persian border administrative unit – marzpanate. Armenia, although had the status of marzpanate, it still retained internal autonomy in the basis of the nakharar system. The Armenian princes-nakharars remained the hereditary landowners of their territories. The nakhararutyun (principality) was ruled by the nakharar, who was the hereditary landowner of his territory and the nahapet or tanuter of his clan. In the Arshakuni and later in marzpanian Armenia, the lands were owned by three groups 1) the king (after 428 AD – the Sasanian king), 2) the church, 3) the nakharars. The principalities of the marzpanian period was quantitatively inferior to the royal one. Based on the reports of Armenian primary sources, in particular – “Gahnamak”, Movses Khorenatsi, Yeghishe, Ghazar Parpetsi, Sebeos, church charters of the Catholicoses Babken Votmsetsi and Nerses Bagrevandatsi, a quantitative table of nakhararas of marzpanian Armenia was compiled. After that, the land holdings of each of them were presented. It became clear found out that during this period the number of principalities was 46 – Akeatsi, Amatuni, Andzevatsi, Ashotsean, Apahuni, Abeghyan, Araveghyan, Aravenyan, Artsruni, Aratsa, Artakuni, Bagratuni, Basenatsi, Gabeghyan, Gardmanatsi, Gnuni, Gntuni, Goxtnatsi, Dashtakarantsi, Dimak՚syan, Yervanduni, Zarehavantsi, Ǝntsayetsi, Khorkhoruni, Kamsarakan (Arsharuni), Havnuni, Dzyunakan, Mamikonyan, Mandakuni (Arshamuni), Mehnuni, Mokatsi, Paluni, Raphsonyan, Rshtuni, Saharuni, Slkuni, Spanduni, Syuni, Varazhnuni, Vanandatsi, Vahevuni, Tashratsi, Trpatuni, Urtsa, K՚ajberuni, K՚oghyan. Besides, there are clans that are mentioned, but have not yet acquired the status of a principality, therefore they were not included in the table. Either, they are mentioned only once in the source, which does not allow to have an idea about their future fate and area they encompassed.

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

click here to follow the link ; oai:arar.sci.am:323901

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Jul 20, 2022

Number of object content hits:

141

All available object's versions:

https://arar.sci.am/publication/351521

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information