Հայտնաբերվել է ԴՆԹ-ի դեգրադացիայի երևույթը շիզոֆրենիայով հիվանդների լեյկոցիտներում և առնետների գլխուղեղում ու թիմուսում ծերության ժամանակ: Միջնուկլեոսոմային ֆրագմենտացիան՝ ապոպտոզը, դիտարկվում է ծերության ժամանակ թիմոցիտներում, երբ բջիջները ինկուբացնում ենք in vitro: ԴՆԹ դեգրադացիայի երևույթը օրգանսպեցիֆիկ է և արտահայտվում է տարբեր աստիճանով տարբեր պաթոլոգիաների ժամանակ: Ենթադրվում է, որ ԴՆԹ դեգրադացիայի երևույթը և դեգրադացված ԴՆԹ ֆրագմենտների նուկլեոտիդային հաջորդականությունները սպեցիֆիկ ձևով արտապատկերում են օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակը: Այս ԴՆԹ ֆրագմենտների նուկլեոտիդային հաջորդականությունների որոշումը, էքսպրեսիայի հետազոտությունները կարող են հանդիսանալ բանալի տվյալ պաթոլոգիայի, ծերության, ուղեղի, հոգեկանի մոլեկուլային կենսաբանական մեխանիզմների հետազոտությունների համար, ԴՆԹ մակարդակով, որպես պատճառ: Ենթադրվում է նաև, որ ԴՆԹ ֆրագմենտները կարելի է օգտագործել որպես զոնդ ախտորոշման և վաղ ախտորոշման նպատակներով՝ հիվանդությունների կանխարգելման համար:
oai:arar.sci.am:45969
ՀՀ ԳԱԱ Զեկույցներ = Доклады НАН РА = Reports NAS RA
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jul 20, 2020
Mar 5, 2020
0
https://arar.sci.am/publication/51255
Edition name | Date |
---|---|
Апоптоз и деградация ДНК: теория отражения физиологического состояния организма в деградированности ДНК | Jul 20, 2020 |
С. Г. Оганесян
А. М. Агаджанян
Г. Х. Азарян С. М. Саркисян Г. Г. Хачатрян
А. М. Агаджанян Е. М. Навасардян
Г. А. Саакян А. А. Саркисян