Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի = Herald of the Armenian Library Association
Հայկական գրադարանային ասոցիացիա
Գլխավոր խմբագիր՝ Մայա Գրիգորյան
Սույն հոդվածը նվիրված է “Morgan Library & Museum”-ի հավաքածուում պահպանվող Ոսկանյան Աստվածաշնչի մի բացառիկ օրինակին։ 2025 թ. հունվարին գրավաճառ Ադամ Վայնբերգերը (Նյու Յորք, ԱՄՆ) և “Konstantinopel Rare & Fine Books” գրավաճառ ընկերության ներկայացուցիչ Ռոբերտ վան դեր Գրաֆենը (Էնսխեդե, Նիդերլանդներ) դիմեցին մեզ՝ պատրաստելու մինչ այդ անհայտ այս օրինակի մատենագիտական նկարագրությունն ու փորձագիտական եզրակացությունը։ Կարճ ժամանակ անց գիրքը ձեռք բերվեց “Morgan Library & Museum”-ի կողմից, որտեղ այն ներկայումս պահպանվում է PML 199389 գույքահամարի ներքո։ Հոդվածում ներկայացվում է գրքի մանրամասն նկարագրությունը, քննարկվում են դրա տպագրական առանձնահատկությունները, լրացումները, ձեռագիր հավելումները և հետագա կիրառությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում գրքի բնօրինակ կաշվե կազմին, որը կրում է 1699 թ. թվագրված արձանագրություն և հիշատակում Ֆահրապատցի Աստվածատուր վարդապետին, նրա ծնողներին ու ընտանիքի անդամներին։ Կազմը պատկանում է Նոր Ջուղայի արձանագիր կազմերի ավանդույթին և հանդիսանում է այդ դպրոցի պահպանված լավագույն օրինակներից մեկը։ Կազմի արձանագրության, ձեռագրական աղբյուրների և համեմատական նյութերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նույնականացնել գրքի տիրոջը 1725–1745 թթ. Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թեմակալ առաջնորդ, նշանավոր մանկավարժ և եկեղեցական գործիչ Աստվածատուր Ֆահրապատցու հետ։ Վերլուծվում են նաև Աստվածատուր վարդապետի կյանքն ու գործունեությունը, նրա դերակատարությունը Կոստանդ- նուպոլսի և Նոր Ջուղայի կրթական ու հոգևոր կյանքում, ինչպես նաև նրա կապերը հայկական գրքային մշակույթի հետ։ Հատուկ կարևորություն ունի նաև Հակոբ Դ. Ջուղայեցու (1655-1680) կաթողիկոսական կնիքի առկայությունը, որը պահպանվել է Աստվածաշնչի երկու առանցքային էջերում։ Այդ կնիքը վկայում է գրքի վաղ շրջանառության մասին և թույլ է տալիս այն կապել կաթողիկոսի հովանավորությամբ տարածված օրինակների խմբի հետ։ Բացի դրանից՝ ուսումնասիրվում են գրքում պահպանված այլ հետքեր՝ ձեռագիր լրացումները, փոխարինված վերջաբանը և Ղաջարական շրջանի իշխանական կերպարի մատիտանկարը, որոնք վկայում են գրքի երկարատև օգտագործման և փոխանցման պատմության մասին։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ “Morgan Library & Museum”-ում պահվող Ոսկանյան Աստվածաշնչի այս օրինակը կարևոր սկզբնաղբյուր է հայկական տպագրության, կազմարարական արվեստի, Նոր Ջուղայի մշակութային միջավայրի և վաղ նոր շրջանի հայկական մտավոր կյանքի պատմության համար՝ բացահայտելով առաջին տպագիր հայերեն Աստվածաշնչի մինչ այժմ անհայտ դրվագները։
Երևան
Հայկական գրադարանային ասոցիացիա
կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:435791
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jun 29, 2026
Jun 29, 2026
12
https://arar.sci.am/publication/470240
Rosita, Suzan Meryem
Simonyan, Hakob Yervand Translation:Tigran Martirosyan Translation Editor:Saak Tarontsi
Petoyan, Styopa Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան
Petoyan, Styopa Translated from Armenian by Gevorg Harutyunyan
Martirosyan, Hayastan A.
Chookaszian, Emma Սաւալանեան, Տիգրան Թումայի 1821-1896 [հիմնադիր խմբագիր՝ 1866-1867] Մուրատեան, Մելքիսեդեկ վրդ. (Գարեգին), 1836-1903 [խմբ.՝ 1867-1875] Սահակ Բ Կաթողիկոս Խապայեան, 1849-1939 [խմբ.՝ 1875-1877] Բաբգէն Կաթողիկոս Կիւլէսէրեան, 1868-1936 [խմբ.՝ 1927-1930] Ներսոյեան, Տիրան արք․, 1904-1989 [խմբ.՝ 1930-1931] Գուշակեան, Թորգոմ արք․, 1874-1939 [խմբ.՝ 1932-1939] Տէրտէրեան, Եղիշէ արք․, 1910-1990 [խմբ.՝ 1939-1990] Մանուկեան, Թորգոմ արք․, 1919-2012 [խմբ.՝ 1990-2008] Պուրճէքեան, Բագրատ վրդ․, 1969- [խմբ.՝ 2012-2013] Գոճայեան, Մինաս, 1946- [խմբ.՝ 2014-2017]
Chookaszian, Emma Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)