Bazeyan Karine R., Galstyan Hasmik H.
Ddmach-Arishta as a Value of the Armenian Intangible Cultural Heritage
Դդմաճ - արիշտան՝ որպես ավանդական հացամթերք, հայոց մեջ միայն կենսապահովման մշակույթի տարր չէ, դրա պատրաստման գործընթացն ուղեկցվել է իր հետ միաձուլված հանդես եկող ոչ նյութական բնույթի մի շարք արժեքների, մասնավորապես ազգակցական-հարևանական փոխօգնության ձևերի, ժողովրդական բանավոր մշակույթի և կատարողական արվեստի դրսևորումներով։ Մեթոդներ և նյութեր. Ուսումնասիրությունն իրականացվել է պատմազգագրական և մշակութաբանական հետազոտությունների մեթոդաբանությամբ: Որպես հետազոտության հիմնական մեթոդ կիրառվել է համեմատական վերլուծությունը․ դաշտային ազգագրական ու բանահյուսական նյութերը համադրվել են մասնագիտական գրականության և բառարաններում առկա տեղեկությունների հետ: Վերլուծություն. Հոդվածում քննարկվում են արիշտա և դդմաճ բառերն ու դրանց կիրառությունն ըստ բառարանային նյութերի, վերլուծվում է արիշտա - դդմաճի մշակութային իմաստը հայոց ավանդական և առօրյա մշակույթի մեջ։ Հատուկ ուշադրություն է դարձվում այս հացամթերքի պատրաստման գործընթացի և այդ սովորությունների պահպանման արդի խնդիրներին։ Արդյունքներ. Դդմաճ-արիշտայի համալիր քննության միջոցով փորձ է արվել ամբողջացնել այս հացամթերքի պատրաստման գործընթացն ու դրա հետ կապված սովորությունները, որոնք ձևավորվել են պատմական երկարատև ժամանակաշրջանում։ Վեր են հանվել արիշտայի՝ որպես ձմռան պաշարի և հայոց ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի հետ կապված գիտելիքների, ավանդույթների պահպանման ու նորովի ներկայացման խնդիրները: Հեղինակների ներդրումը. Հ. Գալստյանը նկարագրել է արիշտայի պատրաստման ավանդական և արդի գործընթացը, Կ. Բազեյանը ներկայացրել է դա ոչ նյութական մշակույթի համատեքստում:
Ddmach-arishta, as a traditional bread product, is more than just an element of Armenian subsistence culture. The process of its preparation has been accompanied by a series of integrated intangible values, specifically forms of kinship-neighborhood mutual aid, and expressions of folk oral culture and performing arts. Methods and Materials: The study was conducted using the methodology of historical-ethnographic and ethno-cultural research. Comparative analysis was applied as the primary research method; field ethnographic and folklore materials were compared with information available in professional literature and dictionaries. Analysis: The article discusses the terms arishta and ddmach and their usage according to lexicographical materials, and analyzes the cultural significance of arishta-ddmach within traditional and everyday Armenian culture. Special attention is paid to the preparation process of this bread product and the modern challenges of preserving these customs. Results: Through a comprehensive examination of ddmach-arishta, the preparation process and the associated customs formed over a long historical period have been synthesized. The issues of preserving and re-interpreting the knowledge and traditions related to arishta—as an element of Armenian intangible cultural heritage—have been highlighted. Authors' Contribution: H. Galstyan described the traditional and modern processes of arishta preparation; K. Bazeyan presented it within the context of intangible culture.
oai:arar.sci.am:429896
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Apr 30, 2026
Apr 30, 2026
7
https://arar.sci.am/publication/463426
| Edition name | Date |
|---|---|
| Բազեյան, Կարինե Ռ., Դդմաճ-արիշտան՝ որպես հայոց ոչ նյութական մշակութային ժառանգության արժեք | Apr 30, 2026 |
Բազեյան, Կարինե Ռ.
Գևորգյան, Լիաննա
Գաբրիելյան, Մխիթար
Գաբրիելյան, Ռաֆիկ Ազարյան, Ասպրամ
Մատիկյան, Հասմիկ