Օբյեկտ

Վերնագիր: Սոցիալական փոխակերպումները և կազմակերպված աշխատավորության ձևավորումը Ալեքսանդրապոլում (XIX դ. վերջ - XX դ. սկիզբ)

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Հրապարակման ամսաթիվ:

2026

Հատոր:

29

Համար:

1

ISSN:

1829-4316

Լրացուցիչ տեղեկություն:

Hayrapetyan Armen S.

Այլ վերնագիր:

Social Transformation and Emergence of Organized Labour in Alexandropol (Late 19th - Early 20th Century)

Ծածկույթ:

73-90

Ամփոփում:

Հոդվածը նվիրված է XIX դ. վերջին և XX դ. սկզբին Ալեքսանդրապոլի գավառի աշխատավորության ձևավորման օրինաչափությունների, նրանց սոցիալ-իրավական կարգավիճակի և կազմակերպված պայքարի հիմնախնդիրների համալիր քննությանը: Հետազոտության նպատակն է վեր հանել բանվոր դասակարգի կազմավորման սոցիալ-տնտեսական նախադրյալները, միջավայրի ազդեցությունը և գործադուլային շարժումների զարգացման դինամիկան: Հետազոտությունն իրականացվել է պատմահամեմատական և պատմավերլուծական մեթոդների կիրառմամբ: Սկզբնաղբյուրային հիմքը կազմում են արխիվային վավերագրերը, պաշտոնական վիճակագրական տվյալներն ու ժամանակաշրջանի պարբերական մամուլի նյութերը: Աղբյուրների համադրական քննությունը հնարավորություն է ընձեռում ամբողջական պատկերացում կազմելու դիտարկվող փուլի սոցիալ-տնտեսական իրականության վերաբերյալ: Վերլուծություն. Աշխատավորության ձևավորումը Ալեքսանդրապոլի գավառում պայմանավորված էր գերազանցապես միգրացիոն գործընթացների ակտիվացմամբ և երկաթուղաշինության զարգացմամբ: Հոդվածում քննության են առնվել աշխատանքի կազմակերպման ձևերը, վարձատրության մեխանիզմները, կապալային համակարգի ազդեցությունը, ինչպես նաև աշխատանքային և կենցաղային պայմանների առանձնահատկությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել բանվորական շարժումների աստիճանական վերելքին և դրանց վրա քաղաքական ուժերի գաղափարական ներգործությանը: Արդյունքներ. Փաստվում է, որ աշխատավորության սոցիալ-տնտեսական ծանր դրությունը հանգեցրեց գործադուլային շարժման ակտիվացմանը և արհեստակցական միությունների ձևավորմանը, թեև դրանց գործունեության արդյունավետությունը սահմանափակվում էր կազմակերպական մասնատվածությամբ և գաղափարական տարակարծություններով: Միևնույն ժամանակ, այս գործընթացները հիմք հանդիսացան աշխատավորության ինքնագիտակցության բարձրացման և կազմակերպված պայքարի ավանդույթների արմատավորման համար:
The article is devoted to a comprehensive examination of the patterns of formation of the working class of Alexandropol Uyezd in the late 19th and early 20th centuries, their socio-legal status, and the problems of their organized struggle. The aim of the study is to identify the socio-economic preconditions for the formation of the working class, the impact of the environment, and the dynamics of the development of strike movements. The research is based on the application of comparative-historical and historical-analytical methods. The primary source base includes archival documents, official statistical data, and materials from the periodical press of the time. A comparative analysis of these sources makes it possible to reconstruct a comprehensive picture of the socio-economic reality of the period under study. Analysis: The study shows that the formation of the working class was largely conditioned by the intensification of migration processes and the development of railway con-struction. The article examines forms of labor organization, wage mechanisms, the impact of the contract system, as well as the specific features of working and living conditions. Particular attention is paid to the gradual rise of labor movements and the ideological influence of political forces upon them. Results: It is established that the difficult socio-economic conditions of the working class led to the intensification of strike movements and the formation of trade unions, although their effectiveness was limited by organiza-tional fragmentation and ideological divergences. At the same time, these processes laid the groundwork for the growth of workers’ self-awareness and the establishment of traditions of organized struggle.

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:429895

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Apr 30, 2026

Մեր գրադարանում է սկսած:

Apr 30, 2026

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

5

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/463423

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն