Object

Title: Կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսական արտադրության ճյուղային կառուցվածքի և մասնագիտացման հարմարվողականությանն ուղղված պետական կարգավորումը ՀՀ-ում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը։ 2025 թ.ից հանդեսի գլխավոր խմբագիրն է Արսեն Բոբոխյան:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2026

Number:

1

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Manasyan Volodya, Манасян Володя

Other title:

State Regulation Measures for Adapting the Sectoral Structure and Specialization of Agricultural Production in the RA to Climate Change ; Государственное регулирование адаптации отраслевой структуры и специализации сельскохозяйственного производства в РА к изменению климата

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Coverage:

84-103

Abstract:

Հոդվածում քննության են առնվել ՀՀ-ի գյուղատնտեսական արտադրության ճյուղային կառուցվածքի և մասնագիտացման հարմարվողականությանն ուղղված պետական կարգավորման միջոցառումները կլիմայի հնարավոր փոփոխության ազդեցության տակ: Նկատի ունենալով ուղղաձիգ լանդշաֆտային գոտիականության, ռելիեֆային մասնատվածության և սակավահողության պայմաններում կլիմայական փոփո-խությունների հաշվառմամբ հանրապետության գյուղատնտեսական արտադրության տեղաբաշխումը ու մասնագիտացումը՝ առաջարկել ենք գյուղատնտեսական արտադրության տարածքային ու ճյուղային հարմարվողականության սցենարներ հողերի բերրիության պահպանման, գյուղատնտեսական մշակաբույսերի, պտուղների ու խաղողի բերքատվության և գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացման վերաբերյալ։
This article explores state regulatory measures aimed at adapting the sectoral structure and specialization of agricultural production in Armenia in response to climate change. It emphasizes the importance of tailoring agricultural production to regional condi¬tions, considering vertical landscape zonality and the projected impacts of climate change. Proposed regional and sectoral adaptation scenarios focus on enhancing soil fertility, increasing crop yields (particularly fruits and grapes), and improving the productivity of livestock. The analysis also highlights the growing threats to food security due to climate-related risks.
В статье рассматриваются меры государственного регулирования адаптации отраслевой структуры и специализацию сельскохозяйственного производства в РА к возможным изменениям климата. С учетом размещения и специализации сельскохозяйственного производства на территории республики, а также климатических изменениий в условиях вертикальных ландшафтных поясов предложены региональные и отраслевые сценарии адаптации сельскохозяйственного производства с точки зрения обеспечения плодородия почв, повышения урожайности сельскохозяйственных культур (злаковых, овощей и фруктов) и в том числе винограда, повышения продуктивности домашнего скота.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:429696

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Apr 22, 2026

In our library since:

Apr 21, 2026

Number of object content hits:

14

All available object's versions:

https://arar.sci.am/publication/462749

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information