Object

Planned object

Title: Հիշողությունը և տրավման տապանագրային ու սգերգային ժառանգության համատեքստում

Journal or Publication Title:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Date of publication:

2025

Volume:

28

Number:

2

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Additional Information:

Sahakyan Karine A., Hovhannisyan Roza P

Other title:

Memory and Trauma in the Context of the Graphic and Funerary Heritage

Coverage:

112-123

Abstract:

Հոդվածում դիտարկվում են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ձևավորված գերեզմանոցները՝ որպես յուրահատուկ մշակութային արխիվներ, որոնք պահպանել են անձնական և հավաքական հիշողության, վշտի, հավատքի ու ինքնության բազմաշերտ նարատիվները։ Հիմնվելով տեղական դաշտային հետազոտությունների, լուսանկարների և էթնոգրաֆիկ տվյալների վրա՝ ուսումնասիրությունն անդրադառնում է, թե ինչպես են գերեզմանոցները վերածվել հիշողության տարածքների՝ արտացոլելով ոչ միայն անհատական ողբերգությունները, այլև հանրային ինքնության վերակառուցման գործընթացը։Գիտական նորույթ. Առաջին անգամ համադրվում են Գյումրու տապանագրային և բանավոր սգերգային ժառանգությունները՝ դիտարկելով դրանք որպես փոխլրացնող հիշողության համակարգ, որը միավորում է նյութական և ոչ նյութական մշակույթը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս բացահայտելու հետաղետյան հիշողության ձևավորման մոդելներ, որոնք կարող են կիրառվել նաև այլ տարածաշրջաններում։ Մեթոդներ և նյութեր. Հետազոտությունը կիրառում է միջդիսցիպլինար մոտեցում՝ համադրելով մշակութաբանական և նարատիվային վերլուծության մեթոդները՝ բացահայտելու անձնական հիշողությունների, խորհրդանշական պատկերների և հանրային հիշողության ձևավորման փոխհարաբերությունները։ Հետազոտության ըն-թացքում օգտագործվել են մեր /-Կ․Ս․ և Ռ․Հ./ գրառած դաշտային բանահյուսական նյութերը, որոնք ներառում են տեղական ավանդույթներ, գերեզմանաքարերի գեղարվեստական մակագրություններ, աղետի հիշողության բանավոր նարատիվներ։ Դաշտային ուսումնասիրությունները իրականացվել են 1988թ․ երկրաշարժից հետո Շիրակի և Գյումրու հին ու նոր գերեզմանոցներում։ Վերլուծություն. Նարատիվային վերլուծության շրջանակում ուսումնասիրվել են գերեզմանաքարերի տեքստերը, դրանցում առկա սիմվոլիկան և պատկերագրությունը։ Արդյունքներ։ Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ Գյումրու տապանագրային և բանավոր սգերգային ժառանգությունը արտացոլում է ոչ միայն հետաղետյան մշակութային հիշողության համընդհանուր օրինաչափությունները, այլև յուրահատուկ տեղային մոդել, որը կարելի է բնորոշել որպես երկակի հիշողության համակարգ։ Այս համակարգը ձևավորվում է նյութական և ոչ նյութական հիշողության փոխլրացնող փոխազդեցությամբ։ Հեղինակների ներդրումը. Համատեղ գրառել ու համակարգել ենք գերեզմանոցային մշակույթին, տապանաքարային արվեստին ու բանավոր նարատիվներին առնչվող մեծածավալ նյութ, կատարել ուսումնասիրություն՝ պարզելու համար, թե գերեզմանոցները՝ որպես մշակութային արխիվներ, ինչպես են պահպանում մեր ինքնությունն ու հիշողությունը։
This article examines cemeteries formed after the 1988 Spitak earthquake as unique cultural archives that have preserved multi-layered narratives of personal and collective memory, grief, faith, and identity. Drawing on local fieldwork, photographs, and ethnographic data, the study examines how cemeteries have become sites of memory, reflecting not only individual tragedies but also the process of rebuilding public identity. For the first time, the epigraphic and oral funeral legacies of Gyumri are combined, viewing them as a complementary memory system that unites material and non-material culture. This approach allows us to identify models of post-disaster memory formation that can be applied to other regions. Methods and materials: The research uses an interdisciplinary approach, combining the methods of cultural and narrative analysis to reveal the interrelationships between personal memories, symbolic images, and the formation of public memory. During the research, we used field folklore materials recorded by us /-K.S. and R.H./, which include local traditions, artistic inscriptions on tombstones, and oral narratives of disaster memory. Field studies were conducted after the 1988 earthquake in the old and new cemeteries of Shirak and Gyumri. Analysis: Within the framework of narrative analysis, the texts of tombstones, their symbolism, and iconography were studied. Results. The results of the analysis show that the epigraphic and oral funeral heritage of Gyumri reflects not only the general patterns of post-disaster cultural memory, but also a unique local model, which can be characterized as a dual memory system. This system is formed by the complementary interaction of material and non-material memory. Authors' contribution: They jointly wrote and systematized a large amount of material related to cemetery culture, tombstone art and oral narratives, conducted a study to find out how cemeteries, as cultural archives, preserve our identity and memory.


Format:

pdf

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Dec 5, 2025

All available object's versions:

https://arar.sci.am/publication/457673

Show description in RDF format:

RDF

Edition name Date

This page uses 'cookies'. More information