Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
www.artsakhlib.am
Examining the Emergence of a Politico-Military Governance System in Armenia: a Case Study of the Kapan Self-Defense Operation (December 1992) ; О Формировании военно-политической системы управления в Республике Армения на примере капанской самооборонительной операции (декабрь 1992 г.)
Սույն հոդվածի հետազոտության օբյեկտը ադրբեջանա-հայկական ռազմական հակամարտության ընթացքում հայկական ռազմաքաղաքական ղեկավարման համակարգն է, իսկ հետազոտության առարկան՝ Հայաստանում ռազմաքաղաքական ղեկավարման համակարգի ձևավորման և դրսևորման առանձնահատկությունները Կապանի ինքնապաշտպանական օպերացիայի օրինակով։ Մեր առջև դրված նպատակը, որին փորձել ենք հասնել բովանդակային վերլուծության որակական մեթոդի միջոցով, Հայաստանում ռազմաքաղաքական ղեկավարման համակարգի ձևավորման առանձնահատկությունները Կապանի ինքնապաշտպանական օպերացիայի օրինակով վերհանելն է՝ որպես բեկումնային գործողության դրսևորում։ Հոդվածը ունի հետազոտական հինգ խնդիր՝ 1. նկարագրել 1992 թ․-ի երկրորդ կեսին ադրբեջանա-հայկական ռազմաճակատում առկա օպերատիվ դրությունը, 2. վերլուծել գործողության պլանավորման և իրականացման գործընթացները, 3. վերհանել հիմնական դերակատարների մասնակցությունը որոշումների կայացմանը, 4. ռազմագիտական ձևակերպում տալ օպերացիայի հիմնական բնութագրիչներին, 5. հիմնավորել օպերացիայի նշանակությունը ռազմաքաղաքական ղեկավարման համակարգի կայացման համաշարում և պատերազմում բեկում մտցնելու հարցում։ Սույն հոդվածի արդիականությունը պայմանավորված է երկու հիմնական հանգամանքով։ Նախ՝ այն նպաստում է ադրբեջանա-հայկական ռազմական հակամարտության գիտական ուսումնասիրության դաշտի հարստացմանը՝ խնդրո առարկա դարձնելով տակավին ակադեմիական գրականությանն անհայտ մի յուրահատուկ պատմական դրվագ։ Երկրորդ՝ հոդվածն ունի կիրառական նշանակություն՝ ճգնաժամային իրավիճակներում ռազմաքաղաքական կառավարման համակարգերի ձևավորման և գործառման «սոցիալական տեխնիկայի» վերարտադրելիության տեսանկյունից։ Հոդվածին արդիականություն է հաղորդում նաև այն հանգամանքը, որ ինչպես քննվող շրջանում (1992 թ․), այնպես էլ հոդվածի գրման պահին հայ-ադրբեջանական դե-ֆակտո ռազմաճակատը թե՛ Կապանի, թե՛ առհասարակ Սյունիքի արևելյան հատվածում ունի նույնական կոնֆիգուրացիա, ինչը թեմային հաղորդում է ռազմաքաղաքական հավելյալ նշանակություն։ Հոդվածի գիտական նորույթն այն է, որ Կապանի ինքնապաշտպանական օպերացիան առաջին անգամ դառնում է առանձին հետազոտության առարկա ակադեմիական ժանրում՝ ըստ որում՝ վերլուծվելով ոչ թե մեկուսացված, այլ պատերազմի՝ տվյալ ժամանակահատվածի ռազմաքաղաքական համաշարի մեջ։ Մեր հիմնական եզրահանգումներից է այն, որ Կապանի օպերացիան բեկում մտցրեց ոչ միայն օպերատիվ մակարդակում ռազմաճակատի տվյալ հատվածում, այլև առհասարակ պատերազմի կազմակերպման քաղաքական ռազմավարության մեջ՝ հարձակողական նախաձեռնողականության և պատերազմի աշխարհագրությունը որոշելու մենաշնորհը խլելով թշնամու ձեռքից։
Объектом настоящего исследования является система армянского военно-политического управления в период армяно-азербайджанского вооружённого конфликта, предметом – особенности формирования и проявления этой системы на примере Капанской оборонительной операции. Цель исследования, достижение которой предполагается с помощью метода качественного содержательного анализа, заключается в выявлении особенностей формирования системы военно-политического управления в Армении на примере данной операции как поворотного эпизода войны. Актуальность настоящей статьи обусловлена двумя основными факторами. Во-первых, она вносит вклад в развитие научного поля, посвящённого изучению армяно-азербайджанского вооружённого конфликта, поставив в центр внимания конкретный исторический эпизод, до сих пор не получивший освещения в академической литературе. Во-вторых, статья имеет прикладное значение с точки зрения воспроизводимости «социальной технологии» формирования и функционирования систем военно-политического управления в условиях кризиса. Актуальность статьи подчёркивается и тем, что как и в исследуемый период (1992 г.), так и на момент написания статьи, де-факто линия фронта между Арменией и Азербайджаном в районе Капана и в восточной части Сюника в целом сохраняет идентичную конфигурацию, что придаёт теме дополнительную военно-политическую значимость. Научная новизна статьи заключается в том, что Капанская самооборонительная операция впервые становится предметом отдельного исследования в академическом поле и при этом рассматривается не изолированно, а в более широком военно-политическом контексте соответствующего этапа войны. К основным выводам относятся следующие: Капанская операция стала переломной не только на оперативном уровне в данном сегменте фронта, но и в целом в политико-стратегической парадигме организации войны, отобрав у противника инициативу и монополию на определение географии наступления.
The object of this research is the Armenian politico-military governance system during the Armenian-Azerbaijani armed conflict, while the subject is the specific features of its formation and manifestation as seen in the example of the Kapan self-defense operation. The aim of the research, pursued through the method of qualitative content analysis, is to reveal the particularities of the formation of Armenia's politico-military governance system using this operation as a turning point. The relevance of this article is determined by two main factors. First, it contributes to the academic field devoted to the study of the Armenian-Azerbaijani armed conflict by focusing on a specific historical episode that has not yet received coverage in scholarly literature. Second, the article has practical significance in terms of the reproducibility of the "social technology" of forming and operating systems of politico-military governance under crisis conditions. The article's relevance is further underscored by the fact that both during the period under study (1992) and at the time of writing, the de facto frontline between Armenia and Azerbaijan in the Kapan region and the eastern part of Syunik remains identical in configuration, lending additional politico-military significance to the topic. The scholarly novelty of the article lies in the fact that the Kapan self-defense operation is for the first time made the subject of a standalone academic study and is examined not in isolation, but in the broader politico-military context of the corresponding phase of the war. Among the key conclusions is the finding that the Kapan operation marked a turning point not only at the operational level in this segment of the front but also in the overall political-strategic paradigm of war organization, seizing the initiative and the monopoly of determining the geography of offensive actions from the Azerbaijani side.
Երևան
oai:arar.sci.am:424518
Dec 5, 2025
Dec 5, 2025
1
https://arar.sci.am/publication/457640
| Հրատարակության անուն | Ամսաթիվ |
|---|---|
| Էլբակյան, Էդգար, Հայաստանի Հանրապետությունում ռազմաքաղաքական ղեկավարման համակարգի կայացման հարցը Կապանի ինքնապաշտպանական օպերացիայի (1992 թ․ դեկտեմբեր) օրինակով | Dec 5, 2025 |
Էլբակյան, Էդգար Հակոբյան, Ալեքսան
Իշխանյան, Ռաֆայել Ավետիսի