կապին հետեւելուն համար սեղմէ հոս
Գրիգորյան Գոհար, Մանվելյան Լիլիթ, Սահակյան Կառոլինա, Յան Բոհմ
This article discusses the design, implementation, and outcomes of a targeted educational intervention based on the project “Soft and Professional Skills Development for the Displaced Armenians,” which aimed to empower conflict-affected young people in Armenia following the war. After the 2020 Nagorno-Karabakh conflict, large numbers of young Armenians were forced out of education, socially marginalised, and cast out of most career paths, factors that are rarely considered in emergency response strategies. To address this gap, the International Scientific-Educational Centre of the National Academy of Sciences of Armenia implemented a project aimed at enhancing the soft and professional skills of participants, including communication, critical thinking, resume writing, and time management. The proposed study is relevant because displaced populations, particularly the youth, urgently need scalable, skills-based educational models. The long-term integration and resilience of such populations rely not only on psychosocial support but also on employability training. The program was developed based on the Human Capital Theory, Social Integration Theory, Transformative Learning, and Resilience Framework, and tested using a qualitative feedback analysis and a mixed-methods approach that included quantitative pre- and post-assessments. The results showed that the participants experienced impressive gains in self-confidence, employability skills and social interaction. Measurements of quantitative data showed a significant improvement of skills in key areas, whereas discussion of the qualitative parts illustrated the emotional and community-building aspect of the training. Furthermore, the project stimulated the development of follow-up activities, which were initiated by project participants themselves and provided evidence of sustainability and local ownership. These findings underscore the importance of learner-centred education in post-conflict settings and the necessity of implementing soft skills-focused responses as part of national recovery plans and policies for displaced youth.
Սույն հոդվածում ներկայացվում է «Տեղահանված հայ երիտասարդների փափուկ և մասնագիտական հմտությունների զարգացում» նախագծի կառուցվածքը, նրա իրականացման ընթացքի և արդյունքների նկարագրությունը։ Հատուկ մշակված կրթական այս նախագիծը նպատակաուղղված էր հետպատերազմյան Հայաստանում կոնֆլիկտից տուժած երիտասարդների կարողությունների զարգացմանը։ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո ընդհատվեց բազմաթիվ երիտասարդ հայերի կրթությունը, նրանք ենթարկվեցին սոցիալական մարգինալացման, նվազեցին նրանց մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կամ ունեցած հմտությունները կիրառելու հնարավորությունները. խնդիրներ, որոնք հաճախ անտեսվում են արտակարգ իրավիճակների արձագանքման շրջանակներում։ Նախագիծը, որը իրականացրել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը, նպատակ ուներ լրացնել այդ բացը՝ զարգացնելով մասնակիցների փափուկ և մասնագիտական հմտությունները՝ հաղորդակցություն, քննադատական մտածողություն, ինքնակենսագրության կազմում և ժամանակի կառավարում։ Ուսումնասիրության արդիականությունը պայմանավորված է տեղահանված բնակչության, մասնավորապես՝ երիտասարդության համար, որոնց երկարաժամկետ ինտեգրումն ու դիմակայունությունը կախված են ինչպես հոգեսոցիալական աջակցությունից, այնպես էլ աշխատունակության հմտությունների զարգացման հնարավորությունից, փափուկ և մասնագիտական հմտություններին ուղղված կրթական մոդելների ձևավորման հրատապ անհրաժեշտությունից։ Նախագիծը հիմնված էր մարդկային կապիտալի տեսության, սոցիալական ինտեգրման տեսության, տրանսֆորմատիվ ուսուցման և դիմակայունության շրջանակի տեսական հիմքերի վրա։ Նախագծի գնահատումը իրականացվել է խառը մեթոդաբանությամբ՝ համատեղելով քանակական և որակական տվյալների վերլուծությունը։ Ուսումնասիրության հիմնական արդյունքները վկայում են մասնակիցների ինքնավստահության, գործնական հմտությունների և սոցիալական ներգրավվածության նկատելի աճի մասին։ Մասնակիցների շրջանում անցկացված հարցումներից պարզվեց, որ զգալիորեն զարգացել են նրանց մասնագիտական և փափուկ հմտությունները, իսկ դասընթացի ժամանակ ունեցած ուժեղ հուզական ապրումները նպաստել են ներհամայնքային կապերի ձևավորմանը և ամրապնդմանը։ Բացի այդ, նախագիծը ոգեշնչել է մասնակիցներին՝ իրականացնելու հետագա նախաձեռնություններ, ինչը վկայում է նախագծի կայունության և տեղայնացված լինելու մասին։ Այս արդյունքներն ընդգծում են հետպատերազմական կրթության մեջ համապարփակ, սովորողակենտրոն մոտեցումների և փափուկ հմտությունների ծրագրերի ներառման կարևորությունը տեղահանված երիտասարդների վերականգնման ազգային ռազմավարությունների մեջ։
Երևան
կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:415506
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Oct 7, 2025
Oct 5, 2025
7
https://arar.sci.am/publication/449974
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
Grigoryan, Gohar, Empowering Displaced Youth Through Soft and Professional Skills: A Mixed-Methods Evaluation of a Post-Conflict Development Project in Armenia | Oct 7, 2025 |
Ashekian Kalfayan, Taline
Petikyan, Siranush Գլխ. խմբ.՝ Վարդանյան Արարատ Վլադիմիրի
Setseetso Matobako Loyiso C. Jita
Asatryan, Samvel
Khosrovyan, Anahit