Object

Title: Օրորոցային երգերը Արցախի մանկական բանահյուսության մեջ. փոխառնչությունները ժողովրդական հեքիաթների հետ

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2025

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Petrosyan Meline, Петросян Мелине

Other title:

Lullabies in the Children’s Folklore of Artsakh: Intercon-nections with Folk Tales ; Колыбельные песни в детском фольклоре Арцаха: взаимосвязь с народными сказками

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Coverage:

262-272

Abstract:

Օրորոցայինները՝ մայրական գովքի ու գորովի երգերը, բացառիկ նշանակություն ունեն հայ ժողովրդական բանահյուսության մեջ, որոնցում մարմնավորված մայրական զգացումներն ու քրիստոնեական արժեհամակարգը ի սկզբանե անփոխարինելի դեր են կատարել մանկան հոգևոր և մտավոր աշխարհի ներդաշնակ ձևավորման գործում։ «Օրորել» բառը, ըստ տարածաշրջանների, ունեցել է իր յուրահատուկ տարբերակներն ու անվանումները` հեյրուր, նանիկ, լորիկ, նեննի, րուրիկնանա։ Արցախում այն կոչվել է լայ-լայ, որի մեղեդու թեթևությունն ու կրկնակ արտահայտությունների ռիթմը նմանակել են ճոճվող օրորոցի ձայնը։
Lullabies, as songs of maternal praise and care, hold exceptional significance in Armenian folklore. They embody deep maternal emotions and reflect the Christian value system, playing an indispensable role in shaping a child’s spiritual and intellectual world from the very beginning. The word "ororel" has various regional variants and names, such as heyrur, nanik, lorik, nenni, rurik, and nana.
Колыбельные песни, песни материнской хвалы и любви имеют исключительное значение в армянском народном фольклоре. Материнские чувства и христианская система ценностей, воплощенные в них, изначально играли незаменимую роль в гармоничном формировании духовного иинтеллектуального мира ребенка. Слова «ка-чать» или «баюкать», в зависимости от региона, имели свои уникальные варианты и названия: хейрур, наник, лорик, ненни, рурикнана.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:415008

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Oct 2, 2025

In our library since:

Oct 2, 2025

Number of object content hits:

4

All available object's versions:

https://arar.sci.am/publication/449897

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information