Object

Title: Ովքե՞ր են ղեկավարել Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերը

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Григорян Хорен, Grigoryan Khoren

Other title:

Кем была возглавлена самооборона при Мусалере? ; Who was Leading the Self-Defense Battles at Musa Dagh?

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

131-137

Abstract:

Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության օրերին Իսկանդերուն-Ալեքսանդրեթի սանջակի Մուսա լեռ կոչվող լեռան հարակից հայկական գյուղերը չենթարկվեցին աքսորի հրամանին և բարձրացան Մուսա լեռ, ռազմական դիմադրություն ցույց տվեցին թուրքական կանոնավոր զորքերին և ֆրանսիական նավերով տեղափոխվեցին Եգիպտոս՝ Պորտ Սաիդ: Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո Իսկանդերուն-Ալեքսանդրեթի սանջակը հանձնվեց Ֆրանսիային, և Ֆրանսիան Պորտ Սաիդում ապաստանած հայերին վերադարձրեց իրենց բնակավայրերը։ Սույն շրջանից սկսած՝ հայկական կուսակցական շրջանակներում վիճելի է դարձել այն հարցը, թե ովքե՞ր են ղեկավարել ինքնապաշտպանական մարտերը Մուսա լեռան բարձունքում: 1940-ականներին, երբ մուսալեռցիների մի մասը Այնճար բնակավայրը լքեց և տեղափոխվեց Հայաստան, այս ջրբաժանն ավելի խորացավ, քանի որ Խորհրդային Հայաստանում, համաձայն տիրող գաղափարախոսության, ինքնապաշտպանական մարտերի ղեկավարը չէր կարող լինել ՀՅԴ անդամ: Հայաստանում ապաստանած մուսալեռցիների ընկալումների մեջ ամրապնդվեց այդ տեսակետը, մինչդեռ Այնճարի մուսալեռցիները հակառակ համոզմունքն ունեն:
Армянские селения у подножья горы Мусалер в санджаке Искендерун-Александрет, не подчинившись приказу об изгнании, поднялись на гору Муса, чтобы оказать вооруженное сопротивление турецким регулярным войскам. На французских кораблях им удалось перебраться в Порт-Саид в Египте. После поражения Османской империи в Первой мировой войне санджак Искендерун-Александрет был передан Франции, которая содействовала возвращению армян, обосновавшихся в Порт-Саиде, в их родные очаги. В связи с этим событиями среди армянских партийных лидеров возник спор о том, кто возглавил оборону Мусалера. В 1940-е годы, когда часть мусалерцев покинула поселок Айнджар и переселилась в Армению, мнения в этом вопросе разделились: для мусалерцев, волею обстоятельств обосновавшихся в Совет-ской Армении, руководителями этих боев являлись лица, не принадлежавшие к партии АРФД, а для ливанских мусалерцев – наоборот.
During the Armenian Genocide of 1915, the Armenian villages near Musa Dagh in the sanjak of Iskenderun-Alexandretta of the Ottoman Empire did not comply with the deportation order. Instead, they ascended Musa Dagh and offered military resistance to the Turkish regular army. With the help of French ships, they were able to relocate to Port Said in Egypt. After the defeat of the Ottoman Empire in World War I, the sanjak of Iskenderun-Alexandretta was handed over to France, and France returned the Armenians who had taken refuge in Port Said to their homes. From that time on, the question of who led the defense of Musa Dagh became a contentious issue among the leaders of the Armenian parties. In the 1940s, when some Musa Dagh residents left the village of Anjar and resettled in Armenia, this division deepened. For Soviet Armenia Musa Daghians, members of the ARF could not be acknowledged as the leaders of the self-defense, and for the Lebanon Musa Daghians vice versa.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:377506

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Oct 1, 2024

In our library since:

Aug 29, 2024

Number of object content hits:

11

All available object's versions:

https://arar.sci.am/publication/408234

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

This page uses 'cookies'. More information