Object

Title: Սիրիական կրթական ծրագրով «Կիլիկեան» դպրոցը Հայաստանում (2012-2013 թթ.)

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Авакян Кнарик, Avagyan Knarik

Other title:

Школа «Киликеан» в Армении, основанная на сирийской образовательной программе (2012-2013 гг.) ; The "Cilician" School in Armenia, with Syrian Educational Program (2012-2013

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

116-130

Abstract:

2012 թվականից սիրիահայերի՝ Հայաստան զանգվածային ներհոսքին զուգընթաց, ՀՀ կառավարությունը լծվել է նրանց սոցիալ-տնտեսական, ուսումնակրթական և այլ բնույթի համակողմանի օժանդակություն ցուցաբերելու գործին: 2012-2013 թթ. ուսումնական տարում Երևանում նույնիսկ գործել է Սիրիայի ծրագրով «Կիլիկեան» արաբական դպրոցը: Այն բացվել է որոշ սիրիահայերի ցանկությամբ, ՀՀ նախագահի համաձայնությամբ, ՀՀ սփյուռքի, Կրթության և գիտության նախարարությունների համակարգմամբ, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և սփյուռքի նյութական օժանդակությամբ: «Կիլիկեան» դպրոցի բացումը համայնքի նկարագիրը պահպանելուն էր ուղղված, այդուհանդերձ, առանձին դեպքերում այն դարձավ հայրենի ժողովրդի ու միջավայրի հետ ընտելացնող, ժամանակավոր և միջանկյալ հանգրվանային փորձառություն:
С 2012 года, в связи с массовым притоком сирийских армян в Армению, правительство РА вплотную занялось оказанием им всесторонней помощи как в социально-экономической, так и образовательной сфере. В 2012-2013 учебном году в Ереване даже действовала арабская школа «Киликеан» с сирийской программой, которая была открыта по просьбе сирийских армян, с согласия Президента РА, координируемая министерствами диаспоры, образования и науки РА и функционирующая при поддержке мэрии Еревана и на основе материальной помощи диаспоры. Открытие школы «Киликеан» было направлено на сохранение особенностей общины, однако она скорее была предназначена для адаптации отдельных сирийских армян к новой среде и функционировала весьма недолго.
Since 2012, along with the massive influx of Syrian-Armanians into Armenia, the RA government was engaged in the task of providing them with comprehensive socio-economic, educational and other assistance. During 2012-2013 academic year, the "Cilician" Arabic School with the Syrian program even was operated in Yerevan. It was opened at the request of some Syrian-Armenians, with the agreement of the RA President, with the coordination of the RA Ministries of Diaspora, Education and Science, with the support of the Yerevan Municipality and with the financial assistance of the Diaspora. The opening of the "Cilician" School was aimed at preserving the image of the communi-ty, however, in some cases, it became a temporary and intermediate landmark experience of adaptation with the native people and environment.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:377505

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Oct 1, 2024

In our library since:

Aug 29, 2024

Number of object content hits:

13

All available object's versions:

https://arar.sci.am/publication/408233

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information