Object

Title: «Ղափանի դեպքերի» առասպելը նախասումգայիթյան, սումգայիթյան և հետսումգայիթյան զարգացումներում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Акопян Арсен, Hakobyan Arsen

Other title:

The Myth of "Kapan Events" in Pre-Sumgait, Sumgait and Post-Sumgait Developments ; Миф о «Капанских событиях» в предсумгаитском, сумгаитском и постсумгаитском развитии

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

63-95

Abstract:

«Կապանի դեպքերը» կամ Հայաստանի Կապան քաղաքից «ադրբեջանցի փախստականների պատմությունները» Սումգայիթում 1988 թ. փետրվարի 27-29-ին տեղի ունեցած հայկական ջարդերի հիմնական գաղափարախոսական առանցքներից էին: «Կապանի դեպքերը» կազմակերպվել ու ներդրվել էին Սումգայիթից անմիջապես առաջ՝ մամուլի հրապարակումների, «կապանցիների» անունից շինծու բողոք-հեռագրերի, կեղծ լուրերի տարածման միջոցով Ադրբեջանի կումունիստ պաշտոնյաների կողմից՝ հատուկ նպատակով: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները Հայաստանից, մասնավորապես Կապանից այդ նպատակով ադրբեջանցի «փախստականներ» կերտեցին, որոնք ավելի վաղ, մինչ հակամարտությունը նույն իշխանությունների կողմից հրավիրվել էին բնակություն հաստատելու Ադրբեջանի Ապշերոնի շրջանում՝ բնակարան, հող ստանալու խոստումով և այլ արտոնություններով այդ շրջանի գյուղատնտեսության զարգացման համար։ «Կապանի դեպքերի» կեղծ գործընթացը կազմակերպելով՝ Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեին քաղաքական հակակշիռ ստեղծել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում նոր սկիզբ առած Ղարաբաղյան շարժմանը։ 1988-ի փետրվարին և ավելի ուշ Կրեմլի նախաձեռնած և իրականացրած հարցի վերաբերյալ հետաքննությունը ցույց է տվել, որ 1987-1988 թվականներին Կապանում տեղի ադրբեջանցիների նկատմամբ հալածանքներ չեն եղել։ Շինծու բողոքները, կեղծ լուրերը ծնունդ են առել ու տարածվել են հենց Ադրբեջանում, մասնավորապես Ապշերոնում. դրանք կազմակերպվել ու աջակցություն են գտել հենց ադրբեջանական իշխանությունների կողմից: Դրանց հետևում կանգնած էին պաշտոնյաններ, որոնց կարիերան վերելք էր ապրում արդեն Հեյդար Ալիևի նախագահության օրոք:
«Капанские события» или «истории азербайджанских беженцев» из армянского города Капан являются одной из идеологических основ армянских погромов в Сумгаите (Азербайджан) 27-29 февраля 1988 года. «Капанские события», непосредственно предшествовавшие сумгаитским погромам, были организованы коммунистическими функционерами Азербайджанской ССР от имени «азербайджанцев Капана» и осуществлены при помощи сфабрикованных слухов, телеграмм – жалоб и т.п. C этой целью власти Азербайджана ввели в оборот образ азербайджанских «беженцев» из Армении, в частности из Капана, которые теми же властями, еще до конфликта, были приглашены в Азербайджан с целью их поселения в Апшеронском районе на льготных условиях и с предложением получить жилье, землю и прочее для развития сельского хозяйства региона. Организовав этот процесс на основе неподтвержденных слухов и жалоб, власти Азербайджана попытались создать политический противовес Карабахскому движению, сформировавшемуся в Армении и в Нагорно-Карабахской автономной области. Между тем, расследования по этому делу, инициированные и проведенные Кремлем в феврале 1988 года и позднее, показали, что в 1987-1988 годах в Капане не имели место преследования в отношении местных азербайджанцев. Распространение фейковых новостей и слухов было поддержано властями Азербайджана, в частности, в Апшеронском районе. За всем этим стояли партийные функционеры, сделавшие карьеру в годы президентства Гейдара Алиева.
"Kapan events" or "stories of Azerbaijani refugees" from city of Kapan, Armenia were one of the ideological pillars of the Armenian pogroms in Sumgait, Azerbaijan on February 27-29, 1988. "Kapan events" were organized and implemented for a special purpose, with fabricated telegrams of complaints preceding the Sumgait pogroms and orchestrated by the Communist functionaries of Azerbaijani SSR on behalf of "Azerbaijanis from Kapan". For that purpose, Azerbaijani authorities created "refugees" out of Azerbaijanis from Armenia, particularly from Kapan, which were invited by the same authorities to settle in Absheron region earlier (before the start of the conflict), with a promise to receive housing, land and other things for the development of the region’s agriculture. With organizing this process, Azerbaijani authorities aimed at creating political counterbal-ance to the Karabakh Movement that had just commenced in Armenia and Nagorno Karabakh Autonomous Oblast. The investigation into the matter initiated and implemented by the Kremlin in February 1988 and later, showed that no persecutions of local Azerbaijanis took place in Kapan in 1987-1988. Fabricated complaints, fake news and rumors were backed by the Azerbaijani authorities and originated in Azerbaijan, mainly in the Absheron region. Behind those activities were func-tionaries whose career was on the rise during Heydar Aliyev’s presidency.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:377503

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Oct 1, 2024

In our library since:

Aug 29, 2024

Number of object content hits:

29

All available object's versions:

https://arar.sci.am/publication/408231

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

This page uses 'cookies'. More information