Օբյեկտ

Վերնագիր: The “Mshak” Newspaper about the Preparation of Attack on Armenia by Kemalist Turkey in 1920

Ստեղծողը:

Minasyan, Edik

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Բանբեր հայագիտության» միջազգային գիտական հանդեսը լույս է տեսնում 2013 թվականից։

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Բանբեր հայագիտության = Вестник Арменоведения = Review of Armenian studies

Հրապարակման ամսաթիվ:

2024

Համար:

1

ISSN:

1829-4073 ; e-2953-8173

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Մինասյան Է., Минасян Э.

Այլ վերնագիր:

«Մշակ» օրաթերթը 1920 թ. քեմալական Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հարձակման նախապատրաստվելու մասին ; Газета «Мшак» о подготовке кемалистской Турции к нападению на Армению в 1920 году

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Պ. Ա. Չոբանյան (2013-2017) ; Ա. Խառատյան (2017-)

Ծածկույթ:

82-97

Ամփոփում:

Various Armenian periodicals and, in particular, the newspaper “Mshak” addressed the issue of Kemalist Turkey’s preparation for an attack on Armenia. These materials shed light on many important historical realities related to the issue under consideration. The war was inevitable, since it didn’t depend only on the Armenian government. It was dictated by the aggressive plans proclaimed by Kemalist Turkey and was called the “National Vow,” which was facilitated by Soviet Russia, which provided the Kemalist government with both financial support and support in the form of weapons and ammunition, in the hope that the Kemalist side would contribute to the victory of the world revolution and the spread of socialism in the Muslim East. An analysis of the publications of the “Mshak” reveals the goals of M. Kemal, who intended to annul the Treaty of Sevres and destroy the Republic of Armenia, annexing one part of its territory to Turkey and the other to Soviet Russia. Thus, the materials of the “Mshak” refute the point of view disseminated in Soviet historiography, according to which Armenia was the initiator of the Turkish-Armenian war. Articles of the “Mshak” testify to the preparation of the Turkish attack back in February-March 1920 on Armenia.
Քեմալական Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակմանն անդրադարձել են հայերեն տարբեր պարբերականներ և այդ թվում` «Մշակ» օրաթերթը: Թերթի էջերում հրապարակված նյութերը լույս են սփռում քննարկվող հարցի բազում կարևոր ռազմական և պատմական իրողությունների վրա: Պատերազմն անխուսափելի էր, քանի որ դա կախված չէր միայն հայկական իշխանությունների կամքից: Այն թելադրված էր քեմալիստների հռչակած «Ազգային ուխտ» զավթողական ծրագրով, որի իրականացմանն ամեն կերպ նպաստում էր Սովետական Ռուսաստանը, որն աջակցում էր թուրքերին՝ թե՛ ֆինանսապես, թե՛ զենք ու զինամթերքով՝ հույս ունենալով, որ քեմալականներն իրենց ներդրումը կունենան համաշխարհային հեղափոխության հաղթանակի և մահմեդական Արևելքում սոցիալիզմի տարածման գործում: Բացի դրանից, Խորհրդային Ռուսաստանը հույս ուներ, որ քեմալականներն իրենց հետ համատեղ պայքարելու են Արևմուտքի իմպերիալիստների (Անտանտի երկրների) դեմ: «Մշակ»-ում հրապարակված նյութերի վերլուծությունը բացահայտում է նաև Մ. Քեմալի նպատակը. անվավեր դարձնել Սևրի պայմանագիրը և Ռուսաստանի հետ համատեղ ոչնչացնել միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետությունը՝ երկրի մի մասը միացնելով Թուրքիային, իսկ մյուսը՝ Սովետական Ռուսաստանին: Բացի դրանից, Մ. Քեմալը մտադրվել էր Հայաստանի տարածքի մի մասը տալ նաև Ադրբեջանին՝ որպեսզի շարունակի երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը՝ այս դեպքում արդեն արևելահայերի նկատմամբ: Իր ծրագրերն իրականացնելու նպատակով Մ. Քեմալին հաջողվեց սադրել Հայաստանի հետ սահմանամերձ ընդհարումներ, կազմակերպել թուրք-թաթարական անկարգություններ, դիվանագիտական մեկուսացման ենթարկել Հայաստանի Հանրապետությունը և, բոլշևիկյան Ռուսաստանի հետ դաշինքն ամրապնդելով, ռազմական գործողություններ սկսել Հայաս-տանի դեմ: Տվյալ համատեքստում թեմայի ուսումնասիրությունը խիստ արդիա-կան է, քանի որ, կարծես թե 100-ամյա վաղեմություն ունեցող իրադար-ձությունները կրկնվում են մեր օրերում: «Մշակ» օրաթերթի նյութերը մերժում են խորհրդային պատմագրութ-յան մեջ տարածված այն տեսակետը, որ թուրք-հայկական պատերազմը նախաձեռնողը Հայաստանն էր: Իրականում «Մշակ»-ում հրապարակված մեծաքանակ նյութերը վկայում են Մ. Քեմալի և Ք. Կարաբեքիրի կողմից դեռևս 1920 թ. փետրվար-մարտին նախաձեռնվող հարձակման մասին:
К вопросу о подготовке кемалистской Турции к нападению на Армению обращались разные органы армянской периодики и, в частности, газета газета «Мшак». Опубликованные на страницах газеты материалы проливают свет на многие важные исторические реалии, касающиеся рассматриваемого вопроса. Война была неизбежна, поскольку это не зависело лишь от армянских властей. Она была продиктована захватническими планами, провозглашенными кемалистами и названными «Национальным обетом», чему всячески способствовала Советская Россия, оказывавшая кемалистам как финансовую поддержку, так и поддержку в виде предоставления оружия и боеприпасов в надежде, что кемалисты внесут вклад в победу мировой революции и распространение социализма на мусульманском Востоке. Помимо этого, большевики надеялись, что кемалисты вместе с Россией будут бороться против империалистов Запада (стран Антанты). Анализ публикаций «Мшака» раскрывает цели М. Кемаля, намере-вавшегося аннулировать Севрский договор и в союзе с Россией уничтожить международно признанную Республику Армения, присоединив одну часть территории Армении к Турции, а другую – к Советской России. При этом М. Кемаль намеревался какую-то часть территории Армении предоставить также Азербайджану с целью продолжения геноцидальной политики младотурок, на этот раз в отношении восточных армян. С целью осуществления своих планов Кемаль провоцировал воо-руженные столкновения на армянской границе, турецко-татарские выступления, пытался добиться изоляции Республики Армения дипломатическим путем и, скрепив союз с большевистской Россией, начал военные действия против Армении. Изучение рассматриваемого вопроса весьма актуально в контексте сегодняшних событий, поскольку со-бытия столетней давности словно повторяются и в наши дни. Таким образом, материалы газеты «Мшак» опровергают распространенную в советской историографии точку зрения, согласно которой инициатором турецко-армянской войны была Армения. На самом деле огромное число материалов, изданных в «Мшаке», свидетельствует о подготовке нападения во главе с М. Кемалем и К. Карабекиром еще в феврале-марте 1920 г. на Армению.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար ; oai:arar.sci.am:374931

Դասիչ:

АЖ 717

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 19, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Jun 3, 2024

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

48

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/406029

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն