«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Պետրոսյան Էմմա, Petrosyan Emma
Ուրարտական պետության կանանց բրոնզե գոտու իմաստաբանությունը ; Semantics of the women’s bronze belt of the Kingdom of Urartu
Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)
Կանանց բրոնզե գոտիները Ուրարտուի մշակույթի ուսումնասիրության կարևոր աղբյուրներն են: Դիտարկված է հնագետ Իրիտ Զիֆֆերի հրապարակած մ. թ. ա. VIII դ. № 4 կանանց գոտու պատկերագրությունը՝ համեմատելով հայերի՝ որպես մշակույթի ժառանգների ծեսերի հետ: Ներկայացված գոտու վրա պատկերված է աղախին-քրմուհիների երթը: Մի կին՝ հավանաբար թագուհի / աստվածուհի, նստած է զոհասեղանի առջև, որի վրա դրված է կիսալուսնաձև ու արև խորհրդանշող ծիսական հացը։ Նշենք, որ հայերը ևս ծիսական հացեր են թխել, օրինակ՝ «տարի հաց»: Այնուհետև գոտու վրա պատկերված մի քրմուհի ձգտում է «կերակրել» թագուհուն այս հացով՝ որպես զոհաբերություն (զոհաբերության սովորույթը հայերի շրջանում ընդունված է մինչ օրս), որին հաջորդում են կանայք, ովքեր կարասից գինի են լցնում սափորի մեջ (ի դեպ, հայերն ավանդապատումներում հայտնի են որպես առաջին գինեգործներ): Գոտու վրա նաև պատկերված են կանայք՝ մեկը՝ դափով, մյուսը՝ բաժակները միմյանց հարվածող, որոնց միջև գլխիվայր հենվելով ձեռքերի վրա՝ կանգնած է մարմնամարզուհին: Նման խաղադիրքը հայ (և՝ ոչ միայն հայ) ծաղրածուների խաղացանկում է և բնորոշ է կառնավալային խաղերին: Հավելենք, որ այդ ժամանակ հայերի ու Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների կառնավալային խաղերը տեղի էին ունենում միայն Բարեկենդանի տոնին (ռուս.՝ Масленица, անգլ.՝ Shrovetide)։ Գրեթե բոլոր հետազոտողները ենթադրում են, որ պատկերված գոտու վրա խնջույքի (banquet) կամ հարսանիքի տեսարան է: Սակայն, բացի թագուհուց, կանանցից ոչ մեկը չի ուտում և չի խմում: Կարծում ենք, որ պատկերագրված է ոչ թե խնջույք, այլ Բարեկենդանի ժամանակ հացի և գինու զոհաբերության տեսարան:
Women's bronze belts are important sources for the study of Urartu culture. We observed the iconography of a woman’s belt No. 4, published by archaeologist Irit Ziffer, dating back to the VIII century BC, and compared the images with the rituals of Armenians as the heirs of the culture. The procession of maid-priestesses is depicted on the belt. A woman (probably a queen/goddess) is sitting in front of the sacrifice table with the crescent shaped ritual bread symbolizing the sun. It should be noted that Armenians also baked ritual bread, for example, “tari hats”. Then a priestess on the belt aspires to "feed" the queen with this ritual bread as a sacrifice (the custom of sacrifice is accepted among Armenians to this day), the next image is of women pouring wine from a crater into a pitcher (by the way, Armenians are known as the first winemakers in the legends). Some other women are also depicted on the belt, one with a tambourine, the other with cups clinking, between these two a woman-acrobat stands leaning on her hands upside down. Such a playing position is in the repertoire of Armenian clowns (and not only) and is typical of carnival games. Moreover, carnival games of Armenians and European peoples took place only during Barekendan (Russ. Масленица, Eng. Shrovetide). Almost all researchers suppose that a banquet or a wedding scene is depicted on the belt. However, apart from the queen, none of the women eats or drinks. Anyhow, we believe that what is depicted on the belt is not a feast but a scene of the sacrifice of bread and wine during Barekendan.
click here to follow the link ; oai:arar.sci.am:361070
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Sep 24, 2024
Jul 10, 2023
61
https://arar.sci.am/publication/390340
Edition name | Date |
---|---|
Петросян, Эмма, Семантика женского бронзового пояса государства Урарту | Sep 24, 2024 |
Худавердян, Анаит
Петросян, Эмма Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)
Петросян, Эмма Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)