Օբյեկտ

Վերնագիր: Արմատապտուղների բերքահավաքի փոքրաչափ մեքենայի բանող օրգանի պարամետրերի հիմնավորումը

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2020

Հատոր:

1/69

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Мкртчян А. Д., Матевосян А. А., Тонапетян А. П., Микаелян Г. М.

Այլ վերնագիր:

Обоснование параметров рабочего органа малых уборочных машин для сбора урожая корнеплодов ; Justification of the Parameters in the Working Parts of Small Root Crop Harvesters

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկույթ:

17-20

Ամփոփում:

Արմատապտուղների բերքահավաքի մեքենաների և առանձին բանող օրգանների նախագծման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել տեխնոլոգիական, կառուցվածքային, ստանդարտացման, ունիֆիկացման ցուցանիշները, ինչպես նաև հուսալիության, աշխատանքի անվտանգության և արդյունավետության պարամետրերը: Առաջարկվող խոփասկավառակավոր բանող օրգանով մեքենան ունի պարզ կառուցվածք և փոքր եզրաչափեր: Ոչ մեծ հողատարածքներում շահագործման նվազագույն ծախսերով ապահովվում է արմատապտուղների՝ մասնավորապես գազարի լրիվ դուրս բերումը հողից:
При проектировании уборочных машин для сбора урожая корнеплодов и отдельных рабочих органов необходимо учитывать технологические, структурные, стандартизационные, унификационные показатели, а также параметры надежности, безопасности труда и эффективности. Предлагаемая машина с лемешно-дисковым рабочим органом имеет простую структуру и малые габариты. С минимальными расходами при эксплуатации на небольших земельных участках обеспечивается полное извлечение корнеплодов из почвы, в частности – моркови.
When designing root crop harvesters and their individual working parts it is necessary to consider their technological, structural and standardization indices, as well as reliability, work safety and efficiency parameters. The recommended disc-ploughshare machine with its working part has a simple structure and small edging dimensions. The mentioned harvester completely removes the root crops, carrots, in particular, from the soil with low exploitative costs in small land areas.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:359101

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

May 2, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

21

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/388234

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն