Օբյեկտ

Վերնագիր: Մսային ուղղության տավարի մթերատվության գնահատումն ըստ սնվածության բալային համակարգի

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2021

Հատոր:

3/75

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Азизян А. В․, Погосян А. М., Azizyan A. V., Poghosyan A. M.

Այլ վերնագիր:

Оценка продуктивности мясного скота по балльной системе упитанности ; Estimation of Beef Cattle Productivity per Body Condition Scoring System

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկույթ:

295-299

Ամփոփում:

Նախրի սնվածության գնահատումն ըստ ստանդարտի հնարավորություն է տալիս վերահսկել կենդանիների ընդհանուր վիճակը և դրանց օրգանիզմում պահուստային նյութերի կուտակումը: Սնվածությունը գնահատվում է 1-10 բալային համակարգով: Ըստ տարվա եղանակի և ֆիզիոլոգիական վիճակի՝ նախրի կովերի միջին սնվածությունը գնահատվում է 5-7 բալ, իսկ հյուծվածությունն ու գերսնվածությունը՝ համապատասխանաբար 3 և 8 բալ: Նշված բալային համակարգը կիրառվում է մսային ուղղության տավարի տարբեր ցեղերի և դրանց խառնածինների մսային մթերատվության գնահատման նպատակով: Ուսումնասիրությունները շարունակվում են: Արդյունքները կներկայացվեն առաջիկա հոդվածներում:
Оценка упитанности стада по стандарту дает возможность контролировать общее состояние животных и накопление в их организме резервных веществ. Упитанность оценивается по шкале от 1 до 10 баллов. В зависимости от сезона и физиологического состояния, средняя упитанность коров стада оценивается 5-7 баллов, а истощение и ожирение - соответственно 3 и 8 баллов. Отмеченная балльная система применяется с целью оценки мясной продуктивности различных пород мясных коров и их помесей. Исследования продолжаются. Результаты будут представлены в следующих статьях.
Estimation of the cattle’s body condition per the standard enables to control the general state of the animals and storage of the reserve substances in their bodies. The body condition is rated through 1-10 scoring scale system. According to the weather conditions and physiological state, the average body condition of the herd’s cows is estimated as 5-7 points, while emaciation and overfeeding - 3-8 points accordingly. The mentioned scoring system is applied for the productivity estimation in different breeds of beef cattle and their crossbreeds. The studies are still in process and the findings will be published in the upcoming articles.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:358986

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Apr 27, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

6

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/388110

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն