Object

Title: Հրավիրատոմսը՝ որպես հարսանիքի վկա (ավանդույթ և նորույթ)

Ստեղծողը:

Դավիդովա, Գալյա

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2023

Համար:

1 (667)

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Davidova Galya, Давидова Галя

Այլ վերնագիր:

Пригласительный билет как свидетель свадьбы (традиция и современность) ; Invitation Card as a Witness of Wedding (Tradition and Novelty)

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

292-304

Ամփոփում:

Հայոց ազգագրության թանգարանի հրավիրատոմսերի հավաքածուն ներառում է 250 թանգարանային առարկա (XIX-XX դդ.)։ Դրանց շարքում հատուկ հետաքըրքրություն են ներկայացնում հարսանեկան հրավիրատոմսերն ու ամուսնության վկայականները։ Հարսանեկան հրավիրատոմսերը մատնացույց են անում ոչ միայն հարսանեկան խնջույքի, այլ նաև հարսանիքը վավերացնող պսակադրության վայրը, հասցեն, հարսանեկան խնջույքի տեղն ու ժամը և այլ մանրամասներ։ Հրավիրագրերը որոշ չափով արտացոլում են ազգակցական հարաբերություններ (ազգատոհմերի, խնամիական կապերի) և մշակութային արժեքներ։ Դրանք պատմական տվյալներ են պարունակում Հայաստանի տարբեր պատմաազգագրական շրջաններում ավանդական հարսանիքների և հարսանեկան հրավիրատոմսերին առնչվող վարվելակարգի վերաբերյալ: Հրավիրատոմսերը հարկ է դիտարկել ոչ միայն որպես մշակութային արժեքներ, այլ նաև ազգային և ազգաբանական խնդիրների տեսանկյունից, քանի որ կապված են անցումային ծեսերի հետ։ Հրավիրատոմսերի տեղեկությունները վերաբերում են ոչ այնքան բուն հարսանեկան խնջույքին, որքան այնպիսի ոլորտների, ինչպիսիք են, մասնավորապես, նորապսակ զույգի ազգակցական կապերը և սոցիալական վիճակը։
Коллекция свадебных документов Национального музея этнографии армян состоит из 250 музейных предметов (XIX-XX вв.). Среди них особый интерес представляют свадебные приглашения и свидетельства о браках. Свадебные билеты указывают не только на место проведения свадебного пиршества, но и на место, адрес регистрации семейного союза. Исследование пригласительных билетов выявляет родовые отношения (семейно-родовые, сватовские связи). В работе представлены исторические данные о традиционных свадьбах и культуре этикета свадебного приглашения разных историко-этнографических регионов Армении. Пригласительные билеты выявляют важные национальные и этнологические вопросы и обычаи, связанные с переходными ритуалами. В пригласительных билетах содержится информация не только о самом свадеб-ном пиршестве, но и о родственных связях и социальном положении свадебной пары.
The museum of Armenian Ethnography houses 250 museum items of the XIX-XX centuries included in the collection of documents related to marriage. Wedding invitation cards and certificates are of special interest. Wedding invitation cards reveal the venue, address, church, week day, hour and other details not only of the wedding feast, but of the wedding ceremony as well. Invitation cards reflect the family ties (family, in-laws) and cultural values to some extent. They give historical information on traditional weddings and etiquette of wedding invitation in different historical-etnographic regions of Armenia. Invitation cards should be studied not only as cultural values, but as important national and ethnographic issues connected with transitional rites. Invitation cards give information mainly on the family ties and social status of the wedding couple.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

click here to follow the link ; oai:arar.sci.am:358940

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Apr 26, 2023

Number of object content hits:

338

All available object's versions:

https://arar.sci.am/publication/388062

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information