Object

Title: Иван (Ованес) Айвазовский на острове Св. Лазаря

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

1 (667)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Բեքարյան Անահիտ, Bekaryan Anahit

Other title:

Իվան (Հովհաննես) Այվազովսկին Սբ․ Ղազար կղզում ; Ivan (Hovhannes) Aivazovsky on the Island of St. Lazarus

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

192-202

Abstract:

1840 թ. հուլիսին Պետերբուրգի գեղարվեստի կայսերական ակադեմիան ոսկե մեդալով ավարտած Հովհաննես Այվազովսկուն գործուղում են արտասահման՝ գեղարվեստի բնագավառում կատարելագործվելու: Այվազովսկին իր ընկերոջ՝ Վասիլի Շտերնբերգի (1818-1845) հետ մեկնում է Իտալիա: Առաջին քաղաքը, ուր ուղևորվում են նրանք, Վենետիկն էր: Ապա այցելում են Վենետիկից ոչ հեռու գտնվող Սուրբ Ղազար կղզի, որտեղ ապրում և աշխատում էր Հովհաննես Այվազովսկու եղբայրը՝ հայ պատմագիր, թարգմանիչ, մանկավարժ, արքեպիսկոպոս Գաբրիել Այվազյանը (1812-1860): Վերջինս եղբորը ծանոթացնում է Մխիթարյան միաբանության գործունեությանը: Դրա շնորհիվ են ստեղծվում «Մխիթարյան հայրերը Սուրբ Ղազար կղզում» (1843) «Բայրոնի այցը Մխիթարյաններին Սբ Ղազար կղզի» (1899) կտավները: Վենետիկի Մխիթարյան միաբանության պատկերասրահում պահպանվում և ցուցադրվում է Հովհաննես Այվազովսկու 14 նկար:
В июле 1840 г. Петербургская Императорская академия художеств послала пятерых художников, в их числе и Ивана Айвазовского, окончивших Академию с золотой медалью, за границу для дальнейшего совершенствования мастерства. Вместе с ним в Италию отправился его друг Василий Штернберг (1818-1845). Вначале они посетили Венецию, затем – остров Св. Лазаря, где жил и работал брат Айвазовского – армянский историограф, переводчик, педагог – архиепископ Габриел Айвазян (1812-1860). Последний познакомил своего брата с деятельностью и членами Мхитаристской конгрегации. Впоследстии великий маринист соз-дал полотна «Армяне-мхитаристы на острове Св. Лазаря» (1843 г.) и «Посещение Байроном мхитаристов на острове Св. Лазаря (1899 г.). В галерее Венецианской конгрегации мхитаристов хранятся 14 картин Айвазовского, часть которых демонстрируется посетителям.
In July 1840, Hovhannes Aivazovsky was sent on internship abroad by the Imperial Academy of Arts in St. Petersburg. As he left for Italy with his friend Vasily Shternberg (1818-1845), the first city they visited was Venice, where H. Aivazovsky's brother Gabriel Aivazyan (1812-1860), a historian, educator, translator and an archbishop, lived and worked in the Mechitarist Congregation on the island of St. Lazarus. Gabriel introduced the artist to the activities of the Mechitarist Congregation. Impressed by the work done by the Mechitarists, H. Aivazovsky painted "The Armenian Mechitarist fathers on St. Lazare island" (1843) and "Byron's visit to the Mechitarist Congregation on the island of St. Lazare in Venice" (1899). The picture gallery of Mechitarist Congregation houses 14 paintings by H. Aivazovsky.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:358921

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Apr 26, 2023

Number of object content hits:

66

All available object's versions:

https://arar.sci.am/publication/388043

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information