Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2022

Volume:

1/77

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Gabrielyan A. H., Габриелян А. Г.

Title:

Խաղողի Հաղթանակ սորտից վարդագույն գինու արտադրության տեխնոլոգիայի ներդրում և կատարելագործում

Other title:

Внедрение и усовершенствование технологии изготовления розового винаиз винограда сорта “Ахтанак” ; Implementing and Improving Technology of Rosé Wine Production from the Grape Variety“Haghtanak”

Creator:

Գաբրիելյան, Ա. Հ.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Սննդագիտություն և տեխնոլոգիա

Uncontrolled Keywords:

վարդագույն գինի ; զգայաբանական հետազոտություն ; սպիրտային խմորում ; Հաղթանակ սորտ ; խաղող

Abstract:

Հայաստանում գնալով աճում է որակյալ և յուրահատուկ գինիների պահանջարկը: Ուստի հետազոտություններն իրականացվել են խաղողի Հաղթանակ սորտից միջազգային չափորոշիչներին համապատասխան վարդագույն գինու արտադրության տեխնոլոգիա մշակելու, ներդնելու և կատարելագործելու նպատակով։ Փորձերի ընթացքում խաղողի նշված սորտից տարբեր տեխնոլոգիաներով պատրաստվել են վարդագույն գինիներ և կատարվել քաղցուի ու գինենյութի մի շարք ֆիզիկաքիմիական և զգայաբանական ցուցանիշների հետազոտություններ: Հատկանշական է, որ ստացված գինին արդեն առկա է շուկայում և ինքնատիպ բրենդի շնորհիվ արժանացել է սպառողների դրական գնահատականին:
В Армении с годами возрастает потребность в качественных и уникальных винах. Следовательно, целью исследований была разработка, внедрение и усовершенствование технологии производства соответствующего международным стандартам розового вина из сорта винограда “ахтанак”. В ходе опытов из отмеченного сорта винограда разными технологиями были изготовлены розовые вина и проведен целый ряд исследований физико-химических и органолептических показателей сусла и винматериала. Примечательно, что полученное вино уже существует на рынке и благодаря оригинальному бренду получило положительные оценки потребителей.
The demand for high quality and unique wines is eventually increasing in Armenia. Therefore, research was carried out to develop, introduce and improve a technology for rose wine production from “Haghtanak” grape variety in line with international standards. Throughout the experiments rose´ wines were produced from the mentioned variety through different technologies and investigations on some physicochemical and organoleptic indices of must and wine material was carried out. It is worth mentioning that the produced wine is already available in the market and has won positive reviews from consumers due to its unique brand.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 104-107

Identifier:

աղս․

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան