Object

Title: Hypotheses On The Origin Of Farming Community In Armenia: A View From The Birth Of Yayoi Culture In Japan

Publication Details:

Հատորում ընդգրկված են հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանին նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ-ՃԱՊՈՆԻԱ. ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» միջազգային գիտաժողովի նյութերը (07.10.2022): Ժողովածուի մեջ տեղ են գտել զեկույցներ նվիրված հայ–ճապոնական մշակութային առնչություններին, Ճապոնիայում հայկական ձեռագրի հայտնաբերմանը, երկու երկրներում գյուղատնտեսական համայնքների ծագման վարկածի վերաբերյալ հետազոտությանը, ճապոնացի հետազոտողի կողմից սփյուռքում հայկական դպրոցների ձևավորման և գոյատևման փորձի դիտարկմանը, Ճապոնիայի օրինակով ՀՀ–ում երկրաշարժերի ապահովագրության համակարգի կատարելագործման հիմնախնդրին, Ճապոնիայի և ճապոնացիների աջակցությանը հայերին, մասնավորապես՝ մեծ բարերար Շիբուսավայի բարեգործական առաքելությանը և Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող Ճապոնիայի Միջազգային Համագործակցության գործակալության գործունեության համեմատական վերլուծությանը Հայաստանում և Ադրբեջանում։Ժողովածուն նախատեսված է արևելագետների, միջազգայնագետների, պատմաբանների, փորձագետների, դիվանագետների և ուսանողների համար:

Journal or Publication Title:

Արևելաասիական ուսումնասիրություններ=Eastern Asian Studies

Date of publication:

2022

Volume:

V

ISSN:

2953-7894

Additional Information:

Մատոկո Արիրմուրա

Other title:

Վարկած Հայաստանում գյուղատնտեսական համայնքի ծագման մասին. Հայացք Ճապոնիայում Յայոի մշակույթի ծագման տեսանկյունից

Corporate Creators:

Tokai University, Department of History

Abstract:

Գյուղատնտեսությունն ամենանշանակալից գյուտերից է, որը խորապես փոխել է նախապատմական մարդության հասարակությունը։ Այն առաջացել է աշխարհի մի քանի կենտրոններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում ցորենի և գարու մշակությամբ: Մերձավոր Արևելքում կատարված հնագիտական պեղումները ցույց են տվել, որ վաղ գյուղատնտեսական համայնքները հայտնվել են նեոլիթյան դարաշրջանում մ.թ.ա. 9-րդ հազարամյակում: Հարավային Կովկասում, ներառյալ Հայաստանի Հանրապետության տարածքներում, այսպես կոչված՝ «Առատաշեն-Շուլավերի-Շոմուտեփե» մշակույթը ծագել է մ.թ.ա. 6000 թվականին: Սակայն Հարավային Կովկասում գյուղատնտեսական հասարակության անցման ժամանակաշրջանը հստակ չի տարորոշված՝ տարածքում հնագիտական պեղումների սակավության պատճառով: Այս խնդիրը լուծելու համար հեղինակը հայ-ճապոնական համատեղ հետազոտական խմբի հետ միասին 2013 թ. ուսումնասիրել է «Առատաշեն-Շուլավերի-Շոմուտեփե» մշակույթին նախորդող ժամանակաշրջանի հնագիտական վայրերը: Ներկայումս վերոնշյալ հետազոտական խումբը կենտրոնանում է Արմավիրի Լեռնագոգ հնավայրի պեղումների վրա, որոնք թվագրվում են մ.թ.ա 7000–6800 թվականը։ Հայաստանում գյուղատնտեսական հասարակության առաջացման գործընթացը լիովին հասկանալու համար պահանջվում են ինտենսիվ հնագիտական աշխատանքներ: Հեղինակը, անդրադառնալով ճապոնական կղզիներում Յայոյի մշակույթի առաջացման հիմնախնդրին, այս հոդվածում նպատակ ունի ուղեցույցներ տալ Հայաստանում հետագա հնագիտական հետազոտությունների համար:

Place of publishing:

Երևան

Publisher:

Քոփի Փրինթ

Format:

pdf

Extent:

էջ 5-21

Other physical description:

նկ․

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:325570

Language:

en

Series statement:

«Հայաստան-Ճապոնիա. անցյալը, ներկան և ապագայի հեռանկարները» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու

Object collections:

Last modified:

Mar 15, 2023

In our library since:

Sep 22, 2022

Number of object content hits:

75

All available object's versions:

https://arar.sci.am/publication/353348

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information