Object

Title: Հայոց Ութձայն համակարգի երրորդ ձայնեղանակի (ԳՁ) որոշ դրսևորումներ հայ հոգևոր երգարվեստի Երուսաղեմյան երգվածքում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Мартиросян Астхик, Martirosyan Astghik

Other title:

Отражение третьего гласа армянской системы восьмигласия в Иерусалимском распеве армянского духовного песнетворчества ; Some Expressions of the Third Mode of Eight-Mode System in the Jerusalem Singing Tradition of the Armenian Sacred Chant

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

206-221

Abstract:

Հայ հոգևոր երգարվեստի լիարժեք լուսաբանման ճանապարհին կարևոր նշանակություն ունի Ութձայն համակարգի ուսումնասիրությունը ժամանակի հետ ձևավորված (XVIII դարի վերջ, XIX դարասկիզբ) բոլոր երգվածքներում: Ութձայն համակարգի ուսումնասիրումը ներառում է հայ հոգևոր երգերի ձայնեղանակների ձայնակարգային կառուցվածքները, դրանց գործառութային աստիճանները և մեղեդիական բնորոշ դարձվածքներն ընդգրկող տեսական, վերլուծական աշխատանքը: Լ. Չիլինկիրյանի գրառած շարականային ամբողջ զանգվածը հանդիսանում է Երուսաղեմյան երգվածքի սկզբնաղբյուր, ուստի և կարևոր նշանակություն ունի Ութձայն համակարգի ուսումնասիրության համար: Չիլինկիրյանի գրառած տասը ԳՁ շարական ենթարկել ենք համեմատական վերլուծության Ն. Թաշճյանի ձայնագրած նույնանուն շարականների հետ՝ ձայնեղանակային-ձայնակարգային կառուցվածքների և մեղեդիական բնորոշ դարձվածքների տեսանկյունից, վեր հանել Երուսաղեմյան երգվածքին բնորոշ Ութձայն համակարգի նկարագրեր: Եզրակացության համաձայն՝ երկու երգվածքների համապատասխան շարականներում նույնական են ձայնածավալները և ձայնակարգերի դիտարկված գործառութային աստիճանները, իսկ առկա տարբերություններն առաջնահերթ նկատելի են մեղեդիական բնորոշ դարձվածքների ներսում: Изучение системы восьмигласия предполагает анализ ладовой структуры, функциональных ступеней и характерных мелодических оборотов гласов армянских духовных песнопений. Шараканы, записанные Левоном Чилинкиряном, являются для нас источником Иерусалимского распева, поэтому они имеют важное значение для изучения системы восьмигласия. Записанные Чилинкиряном десять шараканов третьего гласа были подвергнуты нами сравнительному анализу с ладовыми структурами и характерными мелодическими оборотами одноименных шараканов, записанных Никогайосом Ташчяном. В результате анализа были выявлены характеристики системы восьмигласия, присущие Иерусалимскому распеву. To fully spread light on medieval studies, it is of crucial significance to study the eight-mode system in Armenian sacred chants (late 18th - early 19th centuries) in all the branches of medieval Armenian chant. The study of the system proposes theoretical and practical analysis, which includes the structures of the modes, clari-fication of their functional tones and their typical melodic patterns. Levon Chilinkiryan’s recordings of hymns (Arm. šarakans) are considered to be sources of the Armenian Chant of Jerusalem, therefore they have a great signi-ficance in the research of the Armenian eight-mode (Arm. Ut‘jayn) system. In this article, the third mode of Armenian Jerusalem Chant is observed. For the purpose of describing the features of the eight-mode in the Armenian Jerusalem Chant, the ten records by Chilinkiryan (available till now) have been analyzed in comparison with the corresponding šarakans recorded by Nikoghayos Tashchyan.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:270002

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

May 19, 2021

Number of object content hits:

41

All available object's versions:

https://arar.sci.am/publication/294147

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information