Object

Title: Կոլեկտիվ անգիտակցականի արքետիպական պատկերները Հենրիկ Էդոյանի պոետական աշխարհում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Закарян Рипсиме, Zakaryan Hripsime

Other title:

The Archetypal Images of the Collective Unconsciousin Henrik Edoyan's Poetic World ; Архетипические образы коллективного бессознательного в поэтическом мире Генриха Эдояна

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

158-170

Abstract:

Արդի գիտության մեջ «արքետիպ» եզրույթն առաջին անգամ առաջարկել էր XX դարի վերլուծական հոգեբանության հիմնադիր, կոլեկտիվ անգիտակցականի տեսության հեղինակ Կ.Գ. Յունգը: Համաձայն նրա՝ արքետիպը մարդկային փորձի հիման վրա ձեռք բերված նախապատկեր է, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Արքետիպերի քանակը կոլեկտիվ անգիտակցականում անսահմանափակ է: Սակայն Կ.Գ. Յունգի տեսությունում առավելապես ուշադրություն է դարձվում պերսոնայի, անիմայի և անիմուսի, ստվերի և ինքնության արքետիպերին, որոնք խորհրդանիշների տեսքով դրսևորվում են գեղանկարչությունում, գրականությունում, կրոնում: Հ. Էդոյանի բանաստեղծական աշխարհում տեսանելի են տարաբնույթ արքետիպեր և խորհրդանիշներ: Արքետիպական պատկերներ ու խորհրդանիշներ են նկատվում Հ. Էդոյանի «Լռությունը նույնն է, տարբեր են խոսքերը» («ստվերի» արքետիպ), «Օր առանց հանդերձանքի» («երեխայի» արքետիպ), «Երկու կղզի» («կղզու» արքետիպ), աստվածաշնչյան արքետիպական խորհրդանիշներ ու պատկերներ (ջրի սիմվոլիկա, դրախտի, Սուրբ Քաղաքի արքետիպեր և այլն): Հ. Էդոյանի կողմից արքետիպական, դիցաբանական խորհրդանիշների և պատկերների վերաիմաստավորումը դրսևորվում է ինչպես գիտակցական, այնպես էլ անգիտակցական մակարդակում գործածումով: В современную науку термин «архетип» был введен основателем аналитической психологии, автором теории коллективного бессознательного К.Г. Юнгом в XX веке. Согласно К. Юнгу, архетип является базирующимся на человеческом опыте праобразом, который передается из поколения в поколение. Количество архетипов в коллективном бессознательном не имеет ограничений. Но особое внимание в теории К. Юнга уделяется архетипу персоны, анимы и анимуса, тени и самости, которые в виде символов нашли отражение в живописи, литературе, религии. В поэзии Г. Эдояна есть разные архетипические образы и символы: «Все та же тишина, слова разные» (архетип «тени»), «День без наряда» (архетип «ребенка»), «Два острова» (архетип «острова»), библейские архетипические символы и образы (символика воды в нескольких стихотворениях, архетип рая, Святого Города и т.д.). In contemporary science, the term "archetype" was first proposed by the founder of 20th century analytical psychology, author of the theory of collective unconscious K. G. Jung. According to him, the archetype is a prototype based on human experience that has been passed down from generation to generation. The number of archetypes in the collective unconscious is unlimited. However, in K. G. Jung's theory are mostly emphasized the archetypes of persona, anima, animus, shadow, and the self, which are displayed in the form of symbols in art, literature, and religion. Various archetypes and symbols are visible in H. Edoyan's poetic world. Archetypal images and symbols are observed in H. Edoyan's "Silence is the same, words are different" ("shadow" archetype), "Day without clothes" ("child" arche-type), "Two islands" ("island" archetype), biblical archetypal symbols and images (water symbolism, in several poems), the archetypes of paradise, the Holy City, etc.). Rethinking of archetypal, mythical symbols and images by H. Edoyan is dis-played through their use both at conscious and unconscious levels.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:269999

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

May 19, 2021

Number of object content hits:

70

All available object's versions:

https://arar.sci.am/publication/294144

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information