Հայաստանի բժշկագիտություն = Медицинская наука Армении = Medical Science of Armenia
Կարապետյան Ա. Գ., Սանտինի Կ., Մալաքյան Մ. Հ., Karapetyan A. G., Santini C., Malakyan M. H.
Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) ; Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) ; Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) ; Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) ; Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)
Ժամանակակից ռադիոկենսաբանության արդի խնդիրներից է նոր արդյունավետ ռադիոպաշտպանիչ միացությունների որոնումը: Այդ ոլորտում հատուկ հետաքրքրություն են ներկայացնում մետաղ-օրգանական կոմպլեքսները: Մեր կենտրոնում հետազոտվել են տարբեր միացություններ, որոնք սինթեզվել են Կամերինո քաղաքի համալսարանում և օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում: Փորձերը կատարվել են սպիտակ, անցեղ առնետների վրա: Կատարվել է ներորովայնային ներարկում 20մգ/կգ չափաբաժնով սուսպենզիայի տեսքով` 5,3Գր կամ 7,0Գր դոզաներով ընդհանուր միանվագ ռենտգենյան ճառագայթումից 1 ժամ առաջ: Այս միացությունների ռադիոպաշտպանիչ ակտիվությունը գնահատվել է առնետների ապրելունակության և կյանքի միջին տևողության դինամիկայի տվյալների հիման վրա: Ապրելունակության փորձերը դրվել են առնետների վրա՝ 10-ական առանձնյակ 1 խմբի համար: Խմբեր` Ճառագայթահարում 5,3Գր և 7,0Գր (2 ստուգիչ խումբ), PTA+ ճառագայթահարում՝ 5,3Գր և 7,0Գր (2 խումբ), PCN+ ճառագայթահարում՝ 5,3Գր և 7,0Գր դոզայով (2 խումբ),HB(PCN), PTA(BF) և L2(Cu) (մեկական խումբ` 7.0Գր), VS-231, VS-233, NK-99, NK-106, NK-116 (մեկական խումբ` 5,3Գր): Վիճակագրական վերլուծությունն իրականացվել է Microsoft Excel, StatSoft, SPSS և StatGraphics Plus համակարգչային ծրագրերի միջոցով: Հիմնվելով ապրելունակության և կյանքի միջին տևողության վերլուծության արդյունքների վրա՝ կարելի է եզրակացնել, որ ուսումնասիրվող կոմպլեքսները ցուցաբերում են ռադիոպաշտպանիչ հատկություններ՝ տարբեր արդյունավետությամբ: Ստացված ռեգրեսիոն բանաձևերի և կորերի միջոցով նկարագրվել է ապրելունակության դինամիկան, ինչը հնարավորություն է ընձեռել իրագործելու կանխատեսում, ստանալու ցուցանիշների նորմալացման ստույգ ժամանակահատվածը և գտնելու հետազոտվող կոմպլեքսների ազդեցության տևողությունը և արդյունավետությունը: Հիմնվելով ստացված արդյունքների վրա՝ կարող ենք եզրակացնել, որ ուսումնասիրված միացություններն արդյունավետ նպաստում են ռեպարատիվ պրոցեսներին և ցուցաբերում են արտահայտված ռադիոմոդիֆիկատորների հատկություններ: Ռեգրեսիոն վերլուծությունը թույլ է տալիս համեմատել տարբեր նյութերով ներարկված կենդանիների տարբեր խմբերը միմյանց հետ և հայտնաբերել առավել արդյունավետ միացությունները: Այսպես, 5,3Գր դոզայով ճառագայթված և միացություններ ստացած կենդանիների խմբերի ապրելունակությունը միմյանց հետ համեմատելով՝ գտանք ամենաարդյունավետ միացությունը (NK-99 (81.0±6.2%), իսկ 7,0Գր-ի դեպքում` PCN (65.1±5.3%): Այդ արդյունքները հաստատվեցին կյանքի միջին տևողության հաշվարկների միջոցով: One of the latest challenges of modern radiobiology is the search for new effective radioactive compounds. Metal-organic complexes are of particular interest in this field. Various compounds have been tested at our Center which are synthesized at the University of Cameron and at the Scientific and Technological Center for Organic and Pharmaceutical Chemistry. Experiments were performed on white rats. Intravenous injection was performed in the form of 20 mg/kg suspension in 5 Gy or 7 Gy doses an hour before the single X-rays. The radioactive activity of these compounds was assessed on the basis of the ratios of survival and life-long dynamics. Resilience attempts were made for each group of 10 individuals per group of rats. Groups: Radiation 5.3 Gy and 7.0 Gy (2 control groups); PTA +radiation 5.3 Gy and 7.0 Gy (2 groups); PCN + radiation - 5,3 Gy and 7,0 Gy doses (2 groups); HB (PCN), PTA (BF) and L2 (Cu) (in one group - 7.0 Gy ); VS-231, VS-233, NK-99, NK-106, NK-116 (in one group - 5.3 Gy). Statistical analysis has been done through Microsoft Excel, StatSoft, SPSS, and StatGraphics Plus software. Based on the results of lifetime analysis, it can be concluded that the investigated complexes provide radio-protective properties with different efficiency. Due to the regression resolutions and curves obtained, the dynamics of sustainability have been described, which has enabled them to make predictions, get a precise timing of the indicators' normalization, and find the duration and effectiveness of the investigated complexes. Based on the results obtained, we can conclude that the compounds studied efficiently contribute to repetitive processes and exhibit the properties of expressed radio modic agents. Regression analysis allows to compare different groups of animals with different substances and find the most effective compounds. Thus, the most effective compound (NK-99 (81.0 ± 6.2%)) with the 5.3 Gy dose radiation and the survival of the animals were compared with each other and PCN (65.1 ± 5.3%) in the case of 7.0 Gy. These results were confirmed through the average lifetime calculations.
Երևան
oai:arar.sci.am:196477
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Sep 24, 2024
Jun 24, 2020
59
https://arar.sci.am/publication/215594
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
Карапетян, А. Г., Оценка длительности и эффективности радиозащитного действия новых синтезированных соединений | Sep 24, 2024 |
Карапетян, А. Г. Даллакян, А. М. Петросян, Ж. Г. Арутюнян, Н. К. Порчия, М. Сантини, К. Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)
Карапетян, А. Г. Сантини, К. Пеллеи, М. Григорян, В. С. Даллакян, А. М. Петросян, Ж. Г. Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)
Карапетян, А. Г. Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)
Даллакян, А. М. Петросян, Ж. Г. Арутюнян, Н. К. Карапетян, А. Г. Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)
Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)
Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)
Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)