Նախնադարյան տոհմա-ցեղային հասարակության պատմության ու մշակույթի ուսումնասիրման բնագավառում սովետահայ հնագիտությունը հասել է երևելի արդյունքների։ Սակայն նշված բնագավառը ընդգրկում է դեռևս գիտական հետաքրքրություն ներկայացնող չուսումնասիրված կամ մանրազնին ուսումնասիրության կարոտ բազմաթիվ խնդիրներ, որոնց պարզաբանումը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի և Կովկասի, այլև հարավ- ռուսական մարզերի հնագիտության համար։ Սույն հոդվածում առաջադրված է այդպիսի հարցերից միայն մեկը։ Հենվելով հին Արևելքի հնագիտական առաջնակարգ հուշարձանների ուսումնասիրման արդյունքների վրա, հեղինակը փորձել է դասակարգել, թվագրել ու բնութագրել հնագույն բրոնզի էպոխայի (XX—XVII դդ. մ. թ. ա.) նյութական մշակույթի՝ մասամբ պեղածո, մասամբ էլ պատահականորեն հայտնաբերված իրեղեն հուշարձանները, որոնք բազմիցս պատահական ու թյուր դիտողությունների առիթ են տվել: Անդրադառնալով այդ նյութերի քննարկմանը հեղինակը ցույց է տվել, որ հնագույն բրոնզի ժամանակաշրշանի նյութական հուշարձաններն իրենց արմատներով հասնում են մինչև Հարավային Միջագետք, սակայն խուրրի-սուբարյան միջավայրը կապում է նրանց անմիջականորեն Հյուսիսային Միջագետքի սինխրոնիկ կամ փոքր-ինչ ավելի վաղ ժամանակաշրջանի հուշարձանների հետ։ Մտնելով հին արևելյան մշակույթի պերիֆերիկ շրջանների մեջ, մետաղի դարաշրջանը թևակոխած Հայաստանը՝ նյութական կուլտուրայի իր հուշարձաններով հանդերձ ներկայացնում է իրենից կուլտուրական ինքնուրույն և լոկալ մի օջախ, ուր համեմատաբար բարձր զարգացման էին հասել երկրագործությունը, անասնապահությունն ու մետաղամշակությունը։ Մետաղամշակության արգասիքների բազմաթիվ զուգահեռները Արևելյան և Արևմտյան Հայաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի, Հարավային Ռուսաստանի հնագիտական հուշարձաններում, ակնհայտ են դարձնում Հայաստանի առաջատար դերը հնագույն քաղաքակրթության և կուլտուր-տնտեսական նորանոր հասույթների տարածման ասպարեզում։
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
oai:arar.sci.am:170213
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Aug 28, 2020
Jun 22, 2020
0
https://arar.sci.am/publication/187485
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
К предыстории древнейших этапов культуры Армении | Aug 28, 2020 |
Ս. Ա. Եսայան Լ. Վ. Աբաջյան