Օբյեկտ

Վերնագիր: Пейзажи Армении в искусстве М.Сарьяна

Ստեղծողը:

Р. Г. Дрампян

Տեսակ:

Статья

Այլ վերնագիր:

Հայաստանի բնանկարները Մ.Սարյանի արվեստում։ The Scenery of Armenia in M.Sarian's Art.

Ծածկույթ:

163-172

Ամփոփում:

Սովետական Հայաստանի խոշորագույն նկարիչ Մարտիրոս Սարյանի ստեղծագործության մեջ բնանկարը գրավել և գրավում է ամենանշանակալից տեղր։ Եթե նախառևոլյուցիոն տարիներին, ապրելով Հայաստանից դուրս, Մարտիրոս Սարյանը պատկերում էր Արևելքի երկրների բնությունն ու կյանքը, ապա Երևան տեղափոխվելուց հետո Հայաստանի բնությունը նրա համար դառնում է պատկերման միակ առարկան բնանկարի բնագավառում։ Հայաստանի հարուստ բնությունը միշտ էլ գրավել է հայ նկարիչներին։ Սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել այնպես խորը ըմբռնել հայկական բնանկարի կոլորիտն ու կառուցվածքը, այնպես բազմակողմանիորեն վերարտադրել այն, ինչպես այդ արել է Մարտիրոս Սարյանը։ Բնության պատկերման նկատմամբ նկարչի ունեցած մոտեցման և ստեղծագործական մեթոդների մեջ սովետական տարիներին նշանակալից փոփոխություններ կատարվեցին։ Դեռևս նախառևոլյուցիոն տարիների գործերում Մարտիրոս Սարյանը Արևելքը պատկերելիս նոր մոտեցում էր ցուցաբերում և, չնայած դեկորատիվությամբ (գեղատեսությամբ ու ձևի լակոնիզմով տարված լինելուն), նրա որոնումների հիմքր հանդիսանում էր ռեալիզմը։ Սովետական կարգերի առաջին տարիներին Մարտիրոս Սարյանր շարունակում էր հետևել իր ստեղծագործական հին մեթոդին, այսինքն՝ աշխատում էր հիշողությամբ։ Այս սկզբունքով 1923-24 թթ. նկարիչն ստեղծել է մի շարք գործեր («Հայաստան», «Արևոտ պեյզաժ», «Լեռներ», «Խայտաբղետ պեյզաժ» և այլն)։ Բայց շուտով նրա համար պարզ է դառնում, որ ռեալիստական բնանկարի զարգացման իսկական ուղին բնությունից անմիջականորեն նկարելն է։ Դրանում նա համոզվում է հատկապես Փարիզում եղած ժամանակ (1926 թ. աշնանից մինչև 1928 թ. սկիզբը), երբ հայրենիքից հեռու գտնվելով՝ շարունակում է հիշողությամբ վերարտադրել նրա բնությունը։ Հայաստան վերադառնալուց հետո Սարյանի համար սկսվում է ստեղծագործական նոր շրջան։ Նա բնանկարներ է ստեղծում բացարձակապես բնօրինակից, որպիսի մեթոդը ավելի լայն հնարավորություններ է ընձեռում բնությունը ռեալիստորեն վերարտադրելու: 1928 թվականից մինչև օրս Սարյանի ստեղծած շուրջ երկու հարյուր բնանկարներն արտացոլում են Հայաստանի բնությունն իր ողջ բազմազանությամբ։ Մարտիրոս Սարյանի՝ որպես բնանկարչի, առանձնահատկությունն այն է, որ նա կարողանում է ըմբռնել յուրաքանչյուր վայրի բնության անկրկնելի յուրահատկությունը, գտնել համապատասխան երանգ, որի շնորհիվ նրա կտավներում բացահայտվում է բնության անսահման բազմազանությունը։ Մարտիրոս Սարյանի բնանկարներին, նրանց ողջ բազմազանությամբ հանդերձ, ներհատուկ են որոշ ընդհանուր գծեր՝ դա, ամենից առաջ, նրանց լավատեսությունն է։ Նրա մոտ բնությունը միշտ ներկայանում է առույգ, կենսուրախ ընկալումով, իր ողջ էպիկական հզորությամբ։ Իր բնանկարներում Մարտիրոս Սարյանը չի սահմանափակվում սոսկ բնությունը պատկերելով, մարդիկ ևս առկա են նրա այդ կարգի բազմաթիվ գործերում, որոնց մեջ կան նաև այնպիսիները, ուր պատկերված են անցյալի ճարտարապետական հուշարձանները։ Բայց անցյալը վերարտադրելիս նկարիչը զերծ է ամեն տեսակ հետահայացությունից, հնասիրությունից, անցյալի գեղազարդումից ։ Սարյանը պատկերել է նաև սովետական նոր ճարտարապետությունը, Հայաստանի արդյունաբերական կենտրոնները (Ալավերդի, Կիրովական և այլն), որտեղ նկարիչը ցույց է տալիս մարդու ձեռքով վերափոխվող բնությունը։ Հայաստանի բնության լայն ընդգրկումը և գլխավորապես խոր ռեալիզմն ու երփնագրական բարձր կուլտուրան վաղուց արդեն Սարյանին դարձրել են Սովետական Հայաստանի ամենախոշոր նկարիչը ու լայն ճանաչում են բերել նրան ամբողջ Սովետական Միությունում և արտասահմանում ։

Հրատարակիչ:

Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա

Ստեղծման ամսաթիվը:

1958-05-13

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:170058

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

1958

Հատոր:

1

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Aug 20, 2020

Մեր գրադարանում է սկսած:

Jun 22, 2020

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

10

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/187316

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Հրատարակության անուն Ամսաթիվ
Пейзажи Армении в искусстве М.Сарьяна Aug 20, 2020

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն