Object

Title: Рубен Мамулян и армянская действительность

Ստեղծողը:

С. А. Гулян

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2009

Հատոր:

3

Համար:

3

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

click here to follow the link

Այլ վերնագիր:

Ռուբեն Մամուլյանը և հայ իրականությունը: Rouben Mamoulyan and the Armenian Reality.

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Ծածկույթ:

274-284

Ամփոփում:

Ռուբեն Մամուլյանը ծնվել է 1897 թ., Թի ֆլիսում, ավանդական հայ ընտանիքում: Նրա ծնողները՝ Զաքար Մամուլյանը և Վերգինե Քալանթարյանը, Վրաստանի հայ մտավորականության փայուն ներկայացուցիչներից էին: Հայրը բանկիր էր, մայրը՝ հայ թատրոնի դերասանուհի: Նրանց տանը հաճախ էին լինում Գաբրիել Սունդուկյանը, Հովհաննես Թումանյանը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը և շատ այլ գրողներ, նկարիչներ, դերասաններ, ռեժիսորներ: Քսան տարեկանում Ռ. Մամուլյանը մեկնեց Անգլիա, որտեղ սկսվեց նրա թատերական գործունեությունը, այն շարունակվեց ԱՄՆ-ում, որտեղ և ռեժիսորն անցկացրեց իր ողջ կյանքը: Դառնալով ամերիկացի՝ Մամուլյանը սերտ կապերի մեջ էր Ամերիկայի հայ համայնքի հետ: Աշխարհով մեկ ճանապարհորդելով՝ նա մշտապես մեծ ուրախությամբ էր ընդունում տեղացի հայերի հրավերները: Մամուլյանին բազմիցս առաջարկել են փոխել իր ազգանունը, բայց նա կտրուկ հրաժարվում էր: Ռ. Մամուլյանը լավ ծանոթ էր Վիլյամ Սարոյանի հետ, բարեկամական հարաբերությունների մեջ էր Արամ Խաչատրյանի հետ: Նա մեծ հետաքըրքրությամբ էր հետևում հայկական կինոյի զարգացմանը: Ամբողջ կյանքում երազում էր նկարահանել հայկական թեմայով որևէ ֆիլմ, որը նրան, ցավոք սրտի, չհաջողվեց իրագործել: 1971 թ. լինելով մոսկովյան կինոփառատոնի հյուրը՝ նա այցելեց նաև Հայաստան:

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ հրատ.

Ստեղծման ամսաթիվը:

2009-12-11

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:39055

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Jun 12, 2025

In our library since:

Mar 3, 2020

Number of object content hits:

88

All available object's versions:

https://arar.sci.am/publication/43571

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information