Ա.Գ. Բագդոև, Ա.Վ. Վարդանյան, Ս.Վ. Վարդանյան Առաձգական կիսատարածության համար ոչ ստացիոնար խառը եզրային խնդրի լուծումը Դիտարկվում է իզոտրոպ առաձգական կիսատարածության համար խառը եզրային խնդիր: Ենթադրվում է, որ մի եզրն ազատ է լարումներից, իսկ մյուս եզրում տրված են տեղափոխությունները: Խնդիրը Լապլասի և Ֆուրյեի ձևափոխությունների միջոցով բերվում է երեք հավասարումից բաղկացած Վիներ-Հոպֆի հավասարումների համակարգի: Վերջիններս բերվում են երեք հատ Ֆրեդհոլմի տիպի ինտեգրալ հավասարումների համակարգի, որը լուծվում է թվային եղանակով: Ստացված են լարումների ինտենսիվությունների գործակիցները:Рассматривается задача определения напряжений на границе упругого полупространства по заданным перемещениям. Решение находится методом интегральных трансформант Лапласа и Фурье, оно приводится к системе трех уравнений Винера-Хопфа, которая решается путем приведения к системе трех интегральных уравнений Фредгольма. Получены численные решения.
(1)