Ժողովածու
«ԷՄԻՆՅԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒ»` հրատարակություն Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի (Մոսկվա)։ Լույս է տեսել 1901–1913-ին (9 գիրք), Ալեքսանդրապոլում, Վաղարշապատում, Մոսկվայում, Նոր Նախիջևանում և Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Գ. Խալաթյանց (հ. 1—8), Կ. Կոստանյան (հ. 9)։ Ժողովածուն հրատարակվել է Մ. Էմինի կտակած գումարով։ Մեծապես նպաստել է հայ ազգագրության և բանահյուսության հավաքման, հրատարակման և ուսումնասիրման գործին։«Էմինյան ազգագրական ժողովածու»–ի շնորհիվ հրապարակ եկան բանահյուսական-ազգագրական նշանավոր հավաքածուներ՝ Ալ. Մխիթարյանցի «Փշրանք Շիրակի ամբարներից», Ս. Հայկունու «Ժողովրդական վեպ և հեքիաթ», «Հայ֊քրդական վեպ», «Ժողովրդական երգ, առած, ասացվածք, հանելուկ, երդում, օրհնանք, անեծք և այլն»։ Գրի են առնված «Սասնա ծռեր»–ի 4 պատում, ժողովրդական վեպերի ու սիրավեպերի 32 պատում, 117 հեքիաթ ու առակ, 276 երգ, 7861 առած, ասացվածք, հանելուկ ևն։ Մեծ արժեք են ներկայացնում Հ. Աճառյանի «Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ», «Հայ բարբառագիտություն», «Հայերեն գավառական բառարան» աշխատությունները։ « Էմինյան ազգագրական ժողովածու»-ն հրապարակել է նաև ազգագրական, բանահյուսական, թարգմանական աշխատություններ։
Էմինեան ազգագրական ժողովածու
1901–1913
Խմբ.՝ Գ. Խալաթյանց, Կ. Կոստանյան
pdf
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Nov 28, 2022
https://arar.sci.am/publication/79391
RDF
This page uses 'cookies'. More information I understand