Object

Title: Այգու հողամշակ ֆրեզի կատարելագործված կառավարման համակարգիփորձնական հետազոտություն և արդյունքների վերլուծություն

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2025

Volume:

3/91

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Тарвердян А․, Алтунян А., Папян С., Арутюнян Г., Tarverdyan A., Altunyan A., Papyan S., Harutyunyan G.

Other title:

Экспериментальное исследование усовершенствованной системы управления садовой почвообрабатывающей фрезой и анализ результатов ; Experimental Research of an Improved Control System for a Rotary Tiller and Analysisof the Results

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Coverage:

176-181

Abstract:

Գիտափորձերի ընթացքում կիրառվել են այգու հողամշակ ֆրեզ-մեքենայի աշխատանքի գործող և կատարելագործված կառավարման համակարգերը։ Մշակվել է վազերի բուսապաշտպան գոտուց դուրս անմշակ մնացող տարածության մակերեսի՝ փորձնական եղանակով որոշման մեթոդիկա։ Համապատասխան չափումները կատարվել են UNI-T UT387LM սարքով, ստացված տվյալները մուտքագրվել են համակարգիչ, ճշգրտվել է անմշակ մնացող տարածության եզրագիծը, որոշվել է այդ մակերեսի միջինացված արժեքը։ Փորձերի արդյունքների համեմատական վերլուծության համաձայն՝ կատարելագործված կառավարման համակարգի կիրառման դեպքում բացառվում է շարքի գծայնությունից շեղված վազերի վնասումը, զգալիորեն (միջինը 65 %) նվազում է բուսապաշտպան գոտուց դուրս անմշակ մնացող տարածության մակերեսը։
В ходе научных экспериментов были использованы существующая и усовершенствованная системы управления садовой почвообрабатывающей фрезой. Разработана методика экспериментального определения площади необработанного пространства вне зоны защиты виноградных лоз. Соответствующие измерения проводились с помощью прибора UNI-T UT387LM, полученные данные вводились в компьютер, корректировались контуры необработанных участков и определялось среднее значение их площади. Сравнительный анализ результатов экспериментов показал, что при использовании усовершенствованной системы управления исключается повреждение лоз, отклонившихся от прямолинейности ряда, и существенно сокращается (в среднем на 65 %) площадь необработанного пространства вне зоны защиты растений.
The operation of the rotary tiller was investigated experimentally using both the existing and the improved control systems of the movable working body. A methodology for conducting the experiments was developed. In particular, a method for performing the necessary measurements to determine the area of uncultivated zones within the plant protection area after near-stem cultivation was developed using the UNI-T UT387LM device. The data recorded by the device were transferred to a computer, the contours of the uncultivated areas were adjusted, and their average values were determined. Based on the experimental results, appropriate graphs were constructed and comparative analyses were performed. It was found that, as a result of structural modifications to the control system of the movable working body of the rotary tiller, damage to vines—including the root system and uprooting during bypassing with simultaneous near-stem cultivation of vines deviating from row linearity—was eliminated. In addition, the area remaining uncultivated outside the plant protection zone was significantly reduced, by an average of 65.8 %.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:443311

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Nov 11, 2026

In our library since:

Nov 11, 2026

Number of object content hits:

1

All available object's versions:

https://arar.sci.am/publication/478307

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information