Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը։ 2025 թ.ից հանդեսի գլխավոր խմբագիրն է Արսեն Բոբոխյան:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2026

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Авагян Ани, Avagyan Ani

Title:

Հատուկ անունների տառադարձումը Ա. Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» վեպի թարգմանություններում

Other title:

Транслитерация собственных имён в переводах романа А. Дюма-сына «Дама с камелиями» ; The Transliteration of Proper Names in Translations of A. Du-mas Fils’ Novel "The Lady of the Camelias"

Creator:

Ավագյան, Անի

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Subject:

Բանասիրություն

Uncontrolled Keywords:

տառադարձում ; գրադարձում ; թարգմանություն

Coverage:

186-192

Abstract:

Հոդվածում ներկայացվում է Ա. Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» վեպում գործածված և ժամանակակից գրական հայերենի երկու տարբերակներից մեկով (արևմտահայերեն) թարգմանված, իսկ մյուսով (արևելահայերեն) փոխադրված հատուկ անունների զուգադրական քննությունը հնչյունաբանական մակարդակում (ձայնավորներ, երկհնչյուններ): Ներկայացվում են նաև տառադարձումը և գրադարձումը՝ որպես լեզվաբանական, թարգմանաբանական կարևոր երևույթներ, նրանց իրագործման սկզբունքները, օրինաչափությունները:
This article presents a comparative phonological analysis (vowels, diphthongs) of proper names in Alexandre Dumas fils' novel The Lady of the Camellias, as translated into one of the two variants of modern Literary Armenian (Western Armenian) and subsequently transferred into the other (Eastern Armenian). Transcription and transliteration are also presented as important linguistic and translation phenomena, along with their principles and regularities of implementation. In transcription, priority is given to conveying the pronunciation of the word in the source language, whereas in transliteration, preserving the word’s “graphic form” is emphasized.
В статье представлен сопоставительный фонологический анализ (гласные, дифтонги) собственных имён в романе Александра Дюма-сына «Дама с камелиями», переведённом на один из двух вариантов современного литературного армянского языка (западноармянский) и изложенном на другом (восточноармянском). В исследовании также рассматриваются транскрипция и транслитерация как важные лингвистические и переводоведческие явления, а также принципы и закономерности их реализации.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան