Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը, Պ. Ավետիսյանը։ 2025 թ.ից հանդեսի գլխավոր խմբագիրն է Արսեն Բոբոխյան:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2026

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Bakhchinyan Artsvi, Бахчинян Арцви

Title:

Դյուսապ (Տյուսաբ) ընտանիքը և Սրբուհի Տյուսաբի ժառանգները

Other title:

The Dussap Family and the Descendants of Srbuhi Dussap ; Семья Дюссап и потомки Србуи Дюссап

Creator:

Բախչինյան, Արծվի

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Subject:

Պատմություն

Uncontrolled Keywords:

Դյուսապ ; զավակներ ; Կոստանդնուպոլիս ; ընտանիք ; կենսագրություն

Coverage:

81-88

Abstract:

Հայ առաջին վիպասանուհի Սրբուհի Տյուսաբի (1841–1901) կյանքը համակողմանիորեն ուսումնասիրված է։ Սակայն վերջերս տոհմաբանության https://en.geneanet.org/ կայքէջում տեղ գտած Տյուսաբների (ֆրանսիական գրությամբ՝ Դյուսապ) տոհմածառի ուսումնասիրությամբ մի քանի լրացուցիչ տվյալներ են բացահայտվել Սրբուհի Տյուսաբի, նրա ամուսնու՝ պոլսաբնակ ֆրանսիացի դաշնակահար և երգեհոնահար Պոլ Դյուսապի (1836–1922) տոհմի և նրանց ժառանգների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել են հետևյալ ցարդ անծանոթ մնացած մանրամասները Սրբուհի Տյուսաբի և նրա ընտանիքի անդամների վերաբերյալ. ա) վիպասանուհու երկրորդ անունը եղել է Մարիա, բ) ենթադրվում է, որ Դյուսապ ազգանունն առաջացել է Ֆրանսիայի հյուսիսային շրջաններում, հավանաբար՝ Նորմանդիայում, և այդ ընտանիքի ներկայացուցիչներն Արևելքում բնակվել են XVIII դարից, գ) Սրբուհի Տյուսաբի ամուսնու պապը՝ Ժորժ Դյուսապը (մահ. 1814), եղել է Եգիպտոսի բժշկական ծառայությունների ղեկավար, դ) Պոլ Դյուսապը եղել է կես իտալացի (մոր՝ Դորոթեա Ռոսսիի կողմից), ե) դուստրը՝ Դորին Դյուսապը (1870–1891), ունեցել է երկրորդ, հայկական անուն՝ Արոսիկ (Արուսյակ), զ) դուստրը կնքվել է կաթոլիկ եկեղեցում, նրա կնքահայրը եղել է ֆրանսիական գրականության թարգմանիչ Մանուկ Ալլահվերդին, իսկ կնքամայրը՝ Արոսիկ Ալլահվերդին. փաստորեն, աղջկան տվել են կնքամոր անունը, է) վիպասանուհին ունեցել է մեկ թոռ՝ Ռընե Լուի Դյուսապ (1906–1984), որը եղել է անժառանգ։ Այս բացահայտումները որքան էլ կարող են երկրորդական, անգամ անկարևոր թվալ, սակայն իրականում լրացուցիչ շտրիխներ են ավելացնում Սրբուհի Տյուսաբի կենսագրությանը։
The life of the first Armenian woman novelist, Srpouhi Dussap (1841–1901), has been extensively studied. However, a recent examination of the Dussap family tree published on the genealogy website Geneanet (https://en.geneanet.org/) has revealed several additional details concerning Srpouhi Dussap, the family of her husband – the Constantinople-based French pianist and organist Paul Dussap (1836–1922) – and their descendants. In particular, the following previously unknown details have come to light: (a) the novelist’s middle name was Maria; (b) the Dussap surname is believed to have originated in northern France, likely in Normandy, with family members residing in the East since the 18th century; (c) Paul Dus-sap’s grandfather, Georges Dussap (d. 1814), served as head of medical services in Egypt; (d) Paul Dussap was half-Italian through his mother, Dorothea Rossi; (e) their daughter, Do-rine Dussap (1870–1891), had a second Armenian name, Arusyak; (f) she was baptized in a Catholic church, with her godfather being Manuk Allahverdi (a translator of French literature) and her godmother Arusyak Allahverdi – indicating that the child was named after her god-mother; (g) the novelist had one grandson, René Louis Dussap (1906–1984), who died with-out descendants. Although these discoveries may appear minor at first glance, they nonethe-less add valuable new dimensions to the biography of Srpouhi Dussap.
Биография первой армянской романистки Србуи Тюсаб (1841–1901) была изучена достаточно подробно. Однако недавнее исследование генеалогического древа семьи Тюсаб (по-французски Dussap), размещённое на генеалогическом сайте https://en.geneanet.org/, предоставило ряд дополнительных сведений о самой Србуи Тю-саб, о роде её мужа – французского пианиста и органиста Поля Дюссапа (1836–1922), жившего в Константинополе, а также об их потомках. В частности, были установлены следующие ранее неизвестные детали: а) у нee было второе имя – Мария; б) предполагается, что фамилия Дюссап была распространена в северных областях Франции, вероятнее всего в Нормандии, а представители этой семьи жили на Востоке с XVIII века; в) дед Поля Дюссапа, Жорж Дюссап (ум. 1814), руководил медицинской службой Египта; г) по линии матери, Доротеи Росси, Поль Дюссап был наполовину итальянцем; д) их дочь – Дорин Дюссап (1870–1891) носила также армянское имя Аросик (Арусяк); е) она была крещена в католической церкви, её крёстным отцом был переводчик французской литературы Манук Аллахверди, а крёстной матерью – Аросик Аллахверди; очевидно, девочка получила имя своей крёстной матери; ж) у писательницы был один внук – Рене Луи Дюссап (1906–1984), который умер, не оставив потомства. Эти, на первый взгляд, вто-ростепенные факты, обогaщают биографию Србуи Тюсаб.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան