Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2026

Volume:

1 (27)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Altunyan Edita, Алтунян Эдита

Title:

«Տեղ» արմատի և տարածական կողմնորոշիչ միավորների իմաստագործառական քննություն Ղարաբաղի բարբառում

Other title:

Семантико-функциональное исследование корня տեղ (место) и пространственных ориентировочных единиц в карабахском диалекте ; Sematic-Functional Analysis of the Root Place and Spatialorientational Units in the Karabakh Dialect

Creator:

Ալթունյան, Էդիտա

Subject:

Լեզվաբանություն

Uncontrolled Keywords:

Ղարաբաղի բարբառ ; տարածական հարաբերություն ; տեղ ; տարածական կողմնորոշիչ միավորներ ; լեզվական աշխարհընկալում ; լեզվամտածողություն ; իմաստագործառական քննություն

Coverage:

210-218

Abstract:

Հոդվածը նվիրված է Ղարաբաղի բարբառում տարածական իմաստներ արտահայտող լեզվական միավորների քննությանը՝ մասնավորապես տեղ արմատի և տարածական կողմնորոշիչ միավորների իմաստագործառական դրսևորումների առանձնահատկություններին։ Ուսումնասիրության նպատակն է բացահայտել քննվող բառամիավորների իմաստաբանական զարգացումները, դրանց գործառութային դերը և լեզվական արտացոլումը բարբառակիրների մտածողության մեջ։ Այս նպատակին հասնելու համար մեր առջև դրվել են հետևյալ խնդիրները՝ հավաքագրված բարբառային նյութի հիման վրա վերլուծել տեղ արմատի իմաստային զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև նկարագրել և գործառնական քննության ենթարկել տարածական կողմնորոշիչ միավորների համակարգը։ Հետազոտությունն իրականացվել է բարբառային բառարաններից, տեքստերից և կենդանի խոսքից հավաքագրված նյութի հիման վրա՝ նկարագրական և համեմատական մեթոդների կիրառմամբ՝ պատմական և համաժամանակյա հայեցակետերի համադրությամբ. տրվում են միավորների ծագումնաբանական տեղեկանքները, ապա համապատասխան պարզաբանող օրինակներով բացահայտվում են տվյալ միավորի գործառական հաճախականությունն ու կենսունակությունը։ Ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ տեղ արմատը Ղարաբաղի բարբառում բազմաշերտ իմաստային կառուցվածքով, բառակազմորեն ակտիվ, արտադրողական միավոր է, որ բուն տարածական նշանակությունից բացի, իմաստային ընդլայման արդյունքում զարգացրել է նաև ոչ նյութական, վերացական իմաստներ։ Տարածական կողմնորոշիչ միավորները բարբառում ձևավորում են համակարգված ամբողջություն, որի միջոցով արտահայտվում են բարբառակիրների աշխարհընկալման և լեզվամտածողության առանձնահատկությունները։
Статья посвящена исследованию языковых единиц, выражающих пространственные значения в карабахском диалекте, в частности особенностям семантико-функциональных проявлений корня место и пространственных ориентационных единиц. Цель исследования – выявить семантическое развитие рассматриваемых словарных единиц, их функциональную роль и языковое отражение в мышлении носителей диалекта. Для достижения этой цели перед нами поставлены следующие задачи: на основе собранного диалектного материала проанализировать семантическое развитие и расширение корня место, а также описать и подвергнуть функциональному анализу систему пространственных ориентационных единиц. Исследование проведено на основе материала, собранного из диалектных словарей, текстов и живой речи, с применением описательного и сравнительного методов, в сочетании исторического и синхронного подходов. Приводятся этимологические сведения об изучаемых единицах, а также раскрываются их функциональная частотность и жизнеспособность на основе пояснительных примеров. В результате исследования установлено, что корень «տեղ»/место в карабахском диалекте обладает многослойной семантической структурой, активно участвует в словообразовании и является продуктивной единицей. Помимо исходного пространственного значения, он развивает также нематериальные, абстрактные смыслы. Пространственные ориентировочные единицы в диалекте формируют систематизированное целое, посредством которого выражаются особенности мировосприятия и языкового мышления носителей диалекта.
The article is devoted to the study of linguistic units expressing spatial meanings in the Karabakh dialect, particularly the peculiarities of semantic-functional manifestations of the root place and spatial orientational units. The aim of the study is to reveal the semantic developments of the examined lexical units, their functional role and linguistic reflection in the thinking of dialect speakers. To achieve this aim, the following tasks have been set: based on the collected dialectal material, to analyze the semantic development and expansion of the root place, as well as to describe and subject to functional analysis the system of spatial orientational units. The research has been carried out on the basis of material collected from dialectal dictionaries, texts and living speech, applying descriptive and comparative methods, combining historical and synchronic perspectives. Etymological information about the units is provided, then the functional frequency and viability of the given unit are revealed with corresponding explanatory examples. As a result of the study, it becomes clear that the root place in the Karabakh dialect is a multi-layered semantic structure, a word-formatively active and productive unit which, in addition to its proper spatial meaning, as a result of semantic expansion, has also developed non-material, abstract meanings. Spatial orientational units in the dialect form a systematized whole, through which the peculiarities of the worldview and linguistic thinking of dialect speakers are expressed.

Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf