Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2026

Volume:

1 (27)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Мовсесян Рена, Movsesyan Rena

Title:

«Գիտական տեքստեր» թեմայի ուսուցումը՝ որպես ուսանողների ակադեմիական գրագիտության ձևավորման միջոց

Other title:

Teaching the Topic «Scientific Texts» as a Means of Developing Students’ Academic Literacy ; Преподавание темы «Научные тексты» как средство формирования академической грамотности студентов

Creator:

Մովսեսյան,Ռենա

Subject:

Լեզվաբանություն

Uncontrolled Keywords:

ակադեմիական գրագիտություն ; գիտական տեքստ ; գիտաուսումնական ; գիտահետազոտական ; եզրույթ ; գիտական ոճ ; ներածություն ; ամփոփում ; հղում ; գրականություն

Coverage:

198-209

Abstract:

Ժամանակակից բուհերը ոչ միայն գիտելիք տալու, այլև ակադեմիական գրագիտություն ձևավորելու կարևոր առաքելություն ունեն: Բարձրագույն կրթության համակարգում պետք է ապահովվի ապագա մասնագետի՝ գիտահետազոտական աշխատանք կատարելու, տարբեր տեսությունների, հակասական դրույթների համեմատական քննություն իրականացնելու, սեփական եզրահանգումները մայրենի լեզվով հմտորեն ձևակերպելու, դրանք հիմնավորելու և պաշտպանելու, գիտական տեքստ ձևավորելու կարողություններ: «Գիտական տեքստեր» թեմայի համակողմանի ուսուցումը ևս կնպաստի սովորողի՝ վերոնշյալ հմտությունների ձևավորմանը: Թեմայի շրջանակներում սովորողը կճանաչի գիտական տեքստը, նրա կառուցվածքային և լեզվական առանձնահատկությունները, ձեռք կբերի գիտական վերլուծություն կատարելու, իր մտքերը գիտական ոճով շարադրելու, համապատասխան տերմիններ ճիշտ օգտագործելու կարողություններ: Մեր աշխատանքի նպատակն է ներկայացնել «Գիտական տեքստեր» թեմայի ուսուցման եղանակ, որը կնպաստի ուսանողների ակադեմիական գրագիտության զարգացմանը։ Այդ նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները. 1. Ցույց տալ գիտական տեքստի առանձնահատկությունները. 2. Ուսանողների մեջ ձևավորել ամբողջական պատկերացում՝ գիտական տեքստերի լեզվական առանձնահատկությունների, կառուցվածքի, հիմնական բաղադրիչների, դրանց կապակցման միջոցների մասին. 3. Ճանաչել տալ տարբեր բնագավառներում գործածվող տերմինները (հատուկ ուշադրություն դարձնելով լեզվաբանական տերմիններին) և տերմինային արժեք ունեցող բառերը. 4. Մշակել գիտական ուսումնասիրություն կատարելու և գիտական տեքստ գրելու գործնական կարողություններ: Թեմայի ուսումնասիրման ընթացքում կիրառվել են նկարագրական, համեմատական վերլուծության, գործնական կիրառման մեթոդներ: Գիտական տեքստի լեզվական, կառուցվածքային և ոճական առանձնահատկությունների ուսումնասիրությունը նպաստում է սովորողների գիտական մտածողության, վերլուծական կարողությունների և մասնագիտական հաղորդակցման հմտությունների զարգացմանը։ Թեմայի ուսուցման ընթացքում կիրառվող գործնական առաջադրանքները, գիտական և գեղարվեստական տեքստերի համեմատությունը, տերմինաբանական աշխատանքը, գիտական հոդվածների քննությունը և ինքնուրույն հետազոտական աշխատանքների կատարումը հնարավորություն են տալիս ուսանողներին ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերելու, այլև ձևավորելու գիտական տեքստ ստեղծելու գործնական կարողություններ։ Կարևոր է նաև սովորողներին ուղղորդել վստահելի գիտական աղբյուրների որոնման, ընտրության և կիրառման հարցում, քանի որ ժամանակակից տեղեկատվական հոսքերի պայմաններում ակադեմիական գրագիտության կարևոր բաղադրիչներից է տեղեկատվության արժևորման և քննադատական ընտրության կարողությունը:
Modern universities have an important mission not only to provide knowledge, but also to develop academic literacy. In other words, the higher education system must ensure that future specialists acquire the ability to conduct research, carry out comparative analyses of different theories and contradictory viewpoints, skillfully formulate their own conclusions in their native language, substantiate and defend them, and produce scientific texts. Comprehensive teaching of the topic “Scientific Texts” will also contribute to the development of the above-mentioned skills among students. Within the framework of this topic, learners will become familiar with scientific texts, their structural and linguistic features, and will acquire the ability to conduct scientific analysis, express their thoughts in an academic style, and correctly use appropriate terminology. The aim of our work is to present a method of teaching the topic “Scientific Texts” that will contribute to the development of students’ academic literacy. To achieve this goal, we have set the following objectives: 1. To demonstrate the characteristics of scientific texts; 2. To form in students a comprehensive understanding of the linguistic features, structure, main components, and cohesive devices of scientific texts; 3. To familiarize students with terms used in various fields (with special attention to linguistic terminology) and with words having terminological value; 4. To develop practical skills in conducting scientific research and writing scientific texts. During the study of the topic, descriptive, comparative analysis, and practical application methods were employed. We have come to the conclusion that the study of the linguistic, structural, and stylistic features of scientific texts contributes to the development of students’ scientific thinking, analytical abilities, and professional communication skills. The practical assignments used in the teaching process, the comparison of scientific and literary texts, terminological work, the analysis of scientific articles, and the completion of independent research tasks enable students not only to acquire theoretical knowledge, but also to develop practical skills in creating scientific texts. It is also important to guide learners in searching for, selecting, and using reliable scientific sources, since in the context of modern information flows, one of the essential components of academic literacy is the ability to evaluate information and make critical selections.
Современные университеты выполняют важную миссию не только передачи знаний, но и формирования академической грамотности. В системе высшего образования необходимо обеспечить подготовку будущего специалиста к выполнению научно-исследовательской работы, проведению сравнительного анализа различных теорий и противоречивых положений, умелому формулированию собственных выводов на родном языке, их аргументации и защите, а также к созданию научного текста. Комплексное изучение темы «Научные тексты» также будет способствовать формированию у обучающихся вышеуказанных навыков. В рамках данной темы студенты познакомятся с научным текстом, его структурными и языковыми особенностями, приобретут навыки проведения научного анализа, изложения мыслей в научном стиле и правильного использования соответствующей терминологии. Цель нашей работы — представить методику преподавания темы «Научные тексты», способствующую развитию академической грамотности студентов. Для достижения этой цели были поставлены следующие задачи: 1. показать особенности научного текста; 2. сформировать у студентов целостное представление о языковых особенностях, структуре, основных компонентах научных текстов и средствах их связи;
3. ознакомить студентов с терминами, употребляемыми в различных областях науки (обращая особое внимание на лингвистическую терминологию), а также со словами, обладающими терминологическим значением; 4. развить практические навыки проведения научного исследования и написания научного текста. В ходе исследования темы были применены описательный метод, метод сравнительного анализа и метод практического применения. Изучение языковых, структурных и стилистических особенностей научного текста способствует развитию научного мышления, аналитических способностей и профессиональных коммуникативных навыков студентов. Практические задания, сравнение научных и художественных текстов, терминологическая работа, анализ научных статей и выполнение самостоятельных исследовательских работ позволяют студентам не только приобрести теоретические знания, но и сформировать практические навыки создания научного текста. Важным является также обучение студентов поиску, отбору и использованию надёжных научных источников, поскольку в условиях современных информационных потоков одним из ключевых компонентов академической грамотности является способность оценивать информацию и критически её отбирать.



Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf