Object

Title: The Voskan Bible Of Archbishop Astvadzadour Fakhrabadtsi In The Morgan Library & Museum (PML 199389): An Inscribed New Julfa Binding and Armenian Practices of Commemorative Book Patronage and Distribution

Journal or Publication Title:

Լրատու հայկական գրադարանային ասոցիացիայի = Herald of the Armenian Library Association

Date of publication:

2026

Number:

1 (7)

ISSN:

e-2953-8092

Official URL:


Corporate Creators:

Հայկական գրադարանային ասոցիացիա

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Մայա Գրիգորյան

Coverage:

145-170

Abstract:

Սույն հոդվածը նվիրված է “Morgan Library & Museum”-ի հավաքածուում պահպանվող Ոսկանյան Աստվածաշնչի մի բացառիկ օրինակին։ 2025 թ. հունվարին գրավաճառ Ադամ Վայնբերգերը (Նյու Յորք, ԱՄՆ) և “Konstantinopel Rare & Fine Books” գրավաճառ ընկերության ներկայացուցիչ Ռոբերտ վան դեր Գրաֆենը (Էնսխեդե, Նիդերլանդներ) դիմեցին մեզ՝ պատրաստելու մինչ այդ անհայտ այս օրինակի մատենագիտական նկարագրությունն ու փորձագիտական եզրակացությունը։ Կարճ ժամանակ անց գիրքը ձեռք բերվեց “Morgan Library & Museum”-ի կողմից, որտեղ այն ներկայումս պահպանվում է PML 199389 գույքահամարի ներքո։ Հոդվածում ներկայացվում է գրքի մանրամասն նկարագրությունը, քննարկվում են դրա տպագրական առանձնահատկությունները, լրացումները, ձեռագիր հավելումները և հետագա կիրառությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվում գրքի բնօրինակ կաշվե կազմին, որը կրում է 1699 թ. թվագրված արձանագրություն և հիշատակում Ֆահրապատցի Աստվածատուր վարդապետին, նրա ծնողներին ու ընտանիքի անդամներին։ Կազմը պատկանում է Նոր Ջուղայի արձանագիր կազմերի ավանդույթին և հանդիսանում է այդ դպրոցի պահպանված լավագույն օրինակներից մեկը։ Կազմի արձանագրության, ձեռագրական աղբյուրների և համեմատական նյութերի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նույնականացնել գրքի տիրոջը 1725–1745 թթ. Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի թեմակալ առաջնորդ, նշանավոր մանկավարժ և եկեղեցական գործիչ Աստվածատուր Ֆահրապատցու հետ։ Վերլուծվում են նաև Աստվածատուր վարդապետի կյանքն ու գործունեությունը, նրա դերակատարությունը Կոստանդ- նուպոլսի և Նոր Ջուղայի կրթական ու հոգևոր կյանքում, ինչպես նաև նրա կապերը հայկական գրքային մշակույթի հետ։ Հատուկ կարևորություն ունի նաև Հակոբ Դ. Ջուղայեցու (1655-1680) կաթողիկոսական կնիքի առկայությունը, որը պահպանվել է Աստվածաշնչի երկու առանցքային էջերում։ Այդ կնիքը վկայում է գրքի վաղ շրջանառության մասին և թույլ է տալիս այն կապել կաթողիկոսի հովանավորությամբ տարածված օրինակների խմբի հետ։ Բացի դրանից՝ ուսումնասիրվում են գրքում պահպանված այլ հետքեր՝ ձեռագիր լրացումները, փոխարինված վերջաբանը և Ղաջարական շրջանի իշխանական կերպարի մատիտանկարը, որոնք վկայում են գրքի երկարատև օգտագործման և փոխանցման պատմության մասին։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ “Morgan Library & Museum”-ում պահվող Ոսկանյան Աստվածաշնչի այս օրինակը կարևոր սկզբնաղբյուր է հայկական տպագրության, կազմարարական արվեստի, Նոր Ջուղայի մշակութային միջավայրի և վաղ նոր շրջանի հայկական մտավոր կյանքի պատմության համար՝ բացահայտելով առաջին տպագիր հայերեն Աստվածաշնչի մինչ այժմ անհայտ դրվագները։

Place of publishing:

Երևան

Publisher:

Հայկական գրադարանային ասոցիացիա

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:435791

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Jun 29, 2026

In our library since:

Jun 29, 2026

Number of object content hits:

14

All available object's versions:

https://arar.sci.am/publication/470240

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information