Armenian Journal of Political Science=Հայկական քաղաքագիտական հանդես
Ավելի քան հարյուր տարի Թուրքիան չի ճանաչում 1915թ. կոտորածները որպես ցեղասպանություն: Պատճառները խորն են և արմատացած թուրքական ինքնության մեջ, որը թուրքերը և թուրքական պետությունը փորձել են ձևավորել պետության ստեղծման պահից սկսած: Հոդվածում փորձ է արվում բացահայտել ժխտման պատճառները ծանրակշիռ փաստերի առկայության պայմաններում, ինչպես նաև Էրդողանի պաշտոնավարման շրջանում այդ ուղղությամբ արձանագրված հնարավոր փոփոխությունները: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի պաշտոնական խոսույթը Հայոց ցեղասպանության վերաբերյալ զարգացել է Էրդողանի պաշտոնավարման շրջանում: Միաժամանակ, ընդգծվում է, որ կարևոր է չուռճացնել խոսույթի զարգացման աստիճանը: Թեև Էրդողանը երբեմն առանձնացել է ավելի մեղմ և հաշտեցման տարրեր պարունակող խոսույթով, սակայն միշտ հստակ դիրքորոշում է պահպանել ‹‹Ցեղասպանություն›› եզրույթը ճանաչելու հիմնահարցի վերաբերյալ:
Turkey has failed to recognize the massacres of 1915 as genocide for over one hundred years. The reasons are profound and extend deep into the sense of identity that Turks and the Turkish state have sought to form since the birth of the country. The article considers why the denial has been the case in the face of the overwhelming historical evidence and whether there have been any potential changes under the leadership of Erdogan. It argues that the Turkish state's official discourse of the Armenian genocide has evolved during the Erdogan era, meanwhile stressing that it is important not to overstate the extent to which the discourse has evolved. Although Erdogan has adopted a softer and a more conciliatory tone at times, he has stayed consistent on the fundamental issue of recognizing the term genocide throughout this process.
oai:arar.sci.am:429854
Հայկական քաղաքագիտական հանդես-ի թվային տարբերակը ներբեռնվել է Armenian Researchers կայքէջից։
Apr 29, 2026
Apr 29, 2026
8
https://arar.sci.am/publication/463224
| Edition name | Date |
|---|---|
| Հասան Էլայադի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական խոսույթի զարգացումն Էրդողանի պաշտոնավարման շրջանում | Apr 29, 2026 |
Գալուստյան, Ռեգինա