«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Катвалян Виктор, Katvalyan Victor
Рачия Ачарян: жизнь и научный подвиг ; Hrachya Acharyan: Life and Scientific Achievement
Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)
Հրաչյա Աճառյանի հեղինակած մեծաթիվ գիտական աշխատանքներն ընդգրկում են հայերենի ուսումնասիրության բոլոր բնագավառները։ Նա հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի փորձառական հնչյունաբանության գիտաճյուղերի հիմնադիրն է։ Հայ բառարանագրության, հայերենի ստուգաբանության, հայ անձնանունների ուսումնասիրության, հայերենի պատմական ու համեմատական քերականության, տիպաբանական-զուգադրական հետազոտության և շատ այլ ոլորտներում Աճառյանի կոթողային աշխատությունները հայերենագիտության համար ունեն հիմնարար և ուղենշային նշանակություն։ Հսկայական է անվանի հայագետի մանկավարժական վաստակը։ Երկարամյա ուսուցչական գործունեության, դասախոսական աշխատանքի ընթացքում նա իր գիտելիքները անմնացորդ հաղորդել է աշակերտների, ասպիրանտների բազում սերունդների։ Որքան մեծ ու հզոր էր Աճառյանը իբրև գիտնական, նույնքան վեհ ու բարձր էր իբրև մարդ։ Նրան հատուկ են եղել անսպառ բարությունն ու մարդասիրությունը, բարյացակամությունը, հայրենասիրությունը, պարզությունն ու համեստությունը։ Աճառյանը աչքի է ընկել հումորի մեծ զգացումով և կենսուրախությամբ, մարդկանց նկատմամբ հոգատարությամբ։
Многочисленные научные труды гениального армянского лингвиста Рачия Ачаряна (1876–1953) охватывают все сферы изучения армянского языка. Он является основоположником таких научных дисциплин, как история армянского языка, армянская диалектология и экспериментальная фонетика армянского языка. Фундаментальные работы Р. Ачаряна в области армянской лексикографии, этимологии армянского языка, изучения армянских личных имён, исторической и сравнительной грамматики армянского языка, типологико-сопоставительных исследований и многих других направлений имеют основополагающее значение для арменистики. Огромен педагогический вклад выдающегося арменоведа. На протяжении длительной преподавательской и лекционной деятельности он передавал свои знания многим поколениям учеников и аспирантов.
The numerous scientific works by Hrachya Acharyan (1876-1953) cover all domains of the study of the Armenian language. He is the founder of such scientific disciplines as the history of the Armenian language, Armenian dialectology, and experimental phonetics of Armenian language. Hr. Acharyan’s monumental contributions to Armenian lexicography, etymology of the Armenian language, the study of Armenian personal names, historical and comparative grammar of the Armenian language, typological and contrastive research, and many other fields are of fundamental importance to Armenian studies. The pedagogical legacy of the eminent Armenologist is immense. Throughout his long-standing teaching and lecturing career, he fully imparted his knowledge to numerous generations of students and postgraduate researchers.
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Apr 10, 2026
https://arar.sci.am/publication/462192
| Edition name | Date |
|---|