Հայաստանի բժշկագիտություն = Медицинская наука Армении = Medical Science of Armenia
Ղուկասյան Ն. Ն., Պողոսյան Ա. Պ., Օկոև Գ. Գ., Гукасян Н. Н., Погосян А. П., Окоев Г. Г.
Հայաստանում կեսարյան հատման հաճախականությունը. բազմակենտրոն վերլուծություն Ռոբսոնի դասակարգման միջոցով և տարածաշրջանային համեմատական գնահատում ; Показатели кесарева сечения в Армении: многоцентровой анализ и региональное сравнение с применением классификации Робсона
Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) ; Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) ; Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) ; Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) ; Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018) ; Ա․ Կ․ Շուքուրյան (2018-)
Հայաստանում կեսարյան հատման (ԿՀ) ցուցանիշները կտրուկ աճել են՝ արտացոլելով համաշխարհային և տարածաշրջանային մտահոգիչ մի- տումը, որը բնորոշ է բազմաթիվ հետխորհրդային երկրների համար: ԱՀԿ-ի կողմից հաստատված Ռոբսոնի տասը խմբերի դասակարգման սանդղակի (TGCS) միջոցով համակարգված մոնիթորինգն անհրաժեշտ է՝ այս աճի պատճառները հասկանալու և բարելավման նպատակներ սահմանելու համար: Իրականացվել է հետադարձ բազմակենտրոն կոհորտային ուսումնասիրություն՝ վերլուծելով 2018–2020 թթ. Հայաստանի երեք տարբեր մակարդակների ծննդատներում կատարված 22,411 ծննդաբերություն՝ բարձր ռիսկի երրորդական կենտրոն («Էրեբունի» ԲԿ), մոր և մանկան առողջության պահպանման մասնագիտացված գիտահետազոտական կենտրոն («Մարգարյան» ԲԿ) և մարզային հիվանդանոց («Վեդի» ԲԿ): Բոլոր ծննդաբերությունները դա սակարգվել են ըստ Ռոբսոնի սանդղակի: Հաշվարկվել է ԿՀ-ի հաճախականությունը յուրաքանչյուր խմբի և կենտրոնի համար: Բոլոր կենտրոններում ԿՀ-ի ընդհանուր հաճախականությունը կազմել է 45,0%, ինչը զգալիորեն գերազանցում է ԱՀԿ-ի առաջարկած 10–15% միջակայքը: Ցուցանիշը տարբերվում էր հաստատություններում՝ «Էրեբունի» 48,4%, «Վեդի»` 43,6%, «Մարգարյան»՝ 38,1%: Ռոբսոնի 3-րդ (կրկնածին, ինք- նաբուծում, գլխային ներկայացում, կատարյալ հղիություն), 1-ին (առաջնածին, ինքնաբուծում, գլխային ներկայացում, կատարյալ հղիություն) և 5,1 (նա- խորդ ԿՀ, մեկ պտուղ, գլխային ներկայացում, ≥37 շաբաթ) խմբերն ամենամեծ ներդրումն ունեցան մանկաբարձական պոպուլյացիայում: Սակայն ԿՀ-ի ամենաբարձր հաճախականությունը (90–100%) դիտվել է Ռոբսոնի 5,1, 6-րդ (հետույքային ներկայացում), 9-րդ (անոմալ դիրքեր) և 2բ (առաջնածին կանանց մոտ արհեստական սկսված ծննդաբերություն) խմբերում: ≥36 տարեկան կանանց մոտ ԿՀ-ի հաճախականությունը հասել է 67–87%-ի: Հայաստանում Ռոբսոնի դասակարգման հիման վրա իրականացված առաջին բազմակենտրոն աուդիտը բացահայտում է չափազանց բարձր ԿՀ մակարդակ, որը պայմանավորված է և՛ բարձր ռիսկի խմբերով, և՛ ցածր ռիսկի կատեգորիաներում պոտենցիալ կարգավորվող պրակտիկայով: Արդյունքներն ընդգծում են ազգային կլինիկական ուղեցույցներ ներդնելու, կեսարյան հատումից հետո բնական ծննդաբերությունը (VBAC) խրախուսելու, ծննդաբերությունների ինդուկցիայի պրակտիկան աուդիտի ենթարկելու և մարզային կենտրոններում մանկաբարձական օգնությունն ամրապնդելու հրատապ անհրաժեշտությունը՝ անհիմն վիրահատական միջամտություններն անվտանգ կրճատելու նպատակով:
Показатели кесарева сечения (КС) в Армении резко возросли, что отражает общемировую и региональную тревожную тенденцию, характерную для многих постсоветских стран. Систематический мониторинг с использованием одобренной ВОЗ классификации Робсона (Ten-Group Classification System, TGCS) необходим для понимания причин этого роста и определения целей для улучшения. Проведено ретроспективное многоцентровое когортное исследование, проанализировавшее 22 411 родов за 2018-2020 гг. в трех армянских родильных домах разного уровня: третичный центр для высокого риска (МЦ «Эребуни»), спе- циализированный научно-исследовательский центр охраны материнства (МЦ «Маргарян») и региональная больница (МЦ «Веди»). Все роды были классифи- цированы согласно TGCS Робсона. Рассчитаны показатели КС для каждой группы и центра. Общая частота КС во всех центрах составила 45,0%, что значительно превышает рекомендуемый ВОЗ диапазон 10–15%. Показатель варьировал по учреждениям: «Эребуни» 48,4%, «Веди» 43,6%, «Маргарян» 38,1%. Группы Робсона 3 (повторнородящие, доношенная, головное предлежание, спонтанные роды), 1 (первородящие, доношенная, головное предлежание, спонтанные роды) и 5.1 (предыдущее КС, один плод, головное предлежание, ≥37 недель) внесли наибольший вклад в популяцию. Однако самые высокие показатели КС (90–100%) наблюдались в группах Робсона 5.1, 6 (тазовое предлежание), 9 (патологические положения) и 2б (индуцированные роды у первородящих). Частота КС среди женщин в возрасте ≥36 лет достигала 67–87%. Первый в Армении многоцентровой аудит на основе классификации Роб сона выявил чрезмерно высокий уровень КС, обусловленный как группами высокого риска, так и потенциально изменяемой практикой в группах низкого риска. Результаты подчеркивают настоятельную необходимость внедрения национальных клинических рекомендаций, поощрения вагинальных родов после кесарева сечения (VBAC), аудита практики индукции родов и укрепления акушерской помощи в региональных центрах для безопасного сокращения необоснованных хи- рургических вмешательств.
Երևան
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Mar 12, 2026
https://arar.sci.am/publication/460842
| Edition name | Date |
|---|