սեղմիր այստեղ կապին հետևելու համար
Օտարերկրյա ներդրումների դերը երկրի տնտեսության զարգացման համատեքստում
In a modern economy, investment activity is one of the main factors of economic development, structural changes and increased competitiveness. A significant part of the countries of the world strive to attract and encourage foreign investments to strengthen productive capacities and sustainable economic development. And for a foreign direct investor, the primary motive for investment is the establishment of long-term relations with the host enterprise, provided that it has a significant influence on its management, as well as increasing profits, reducing taxes, diversifying risks, etc. Currently, the main subjects of foreign direct investment in the global market are international companies and financial groups. However, in reality, foreign direct investment alone cannot guarantee the prosperity of the national economy. The latter, as a development tool, has both its advantages and disadvantages, and in the host country, they contribute to sustainable economic growth only if certain conditions are met. In this regard, the government of the host country is responsible for establishing conditions for foreign direct investment that will contribute to the long-term economic growth of that country, and not only to ensuring the profits of foreign investors. Therefore, the impact of foreign direct investment on the host country depends on many factors, such as the method of entering the market, the sources of financing for direct investment, the latter’s impact on the activities of companies operating in the host country, etc. On the other hand, regardless of the volume of foreign investment, it can also be completely useless and lead to the ruthless waste of the country’s natural resources, as well as the population’s dependence on the outside world for many years. Only with a balanced and considered approach to the joint interests of investors and the host country can it be ensured that foreign investments are effectively attracted and utilised for the benefit of the country’s economic prosperity and the improvement of the population’s living standards.
Ժամանակակից տնտեսությունում ներդրումային գործունեությունը տնտեսական զարգացման, կառուցվածքային փոփոխությունների իրականացման և մրցակցության աճի հիմնական գործոններից մեկն է։ Աշխարհի երկրների զգալի մասը ձգտում է ներգրավել և խրախուսել օտարերկրյա ներդրումները՝ արտադրողական կարողությունների ամրապնդման և տնտեսության կայուն զարգացման նպատակով: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրողի համար ներդրման հիմնական շարժառիթը ներդրում ընդունող ձեռնարկության հետ երկարաժամկետ հարաբերությունների հաստատումն է՝ վերջինիս կառավարման վրա նշանակալի ազդեցություն ունենալու պայմանով, ինչպես նաև շահույթի մեծացումը, հարկերի կրճատումը, ռիսկերի դիվերսիֆիկացումը և այլն։ Ներկայումս համաշխարհային շուկայում օտարերկրյա ուղղակի ներդրումների հիմնական սուբյեկտները միջազգային ընկերություններն ու ֆինանսական խմբերն են: Սակայն, իրականում, միայն օտարերկրյա ուղղակի ներդրումներն չեն կարող երաշխավորել ազգային տնտեսության բարգավաճումը: Վերջիններս, որպես զարգացման գործիք, ունեն ինչպես իրենց առավելությունները, այնպես էլ թերությունները, ընդունող երկրում դրանք նպաստում են տնտեսական կայուն աճին միայն որոշակի պայմանների ապահովման պարագայում: Այս առումով՝ ընդունող երկրի կառավարությունը պատասխանատու է օտարերկրյա ուղղակի ներդրումների համար սահմանել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն այդ երկրում երկարաժամկետ տնտեսական աճին, այլ ոչ միայն օտարերկրյա ներդրողների շահույթի ապահովմանը: Հետևաբար, օտարերկրյա ուղղակի ներդրումների ազդեցությունն ընդունող երկրի վրա կախված է բազմաթիվ գործոններից, ինչպիսիք են՝ շուկա մուտք գործելու եղանակը, ուղղակի ներդրումների ֆինանսավորման աղբյուրները, վերջիններիս ազդեցությունն ընդունող երկրում գործող ընկերությունների գործունեության վրա ևայլն: Մյուս կողմից, անկախ օտարերկրյա ներդրումների ծավալից, վերջիններս կարող են նաև լիովին անօգուտ լինել և, հանգեցնել երկրի բնական ռեսուսների անխնա վատնման ևերկար տարիներով ազգաբնակչությանը արտաքին աշխարհից կախվածության։ Միայն ներդրողների ևընդունող երկրի համատեղ շահերի հավասարակշռված և կշռադատված մոտեցմամբ է հնարավոր երաշխավորել օտարերկրյա ներդրումների արդյունավետ ներգրավումն ու օգտագործումը ի շահ երկրի տնտեսության բարգավաճման ևազգաբնակչության կենսամակարդակի բարձրացման:
Երևան
սեղմիր այստեղ կապին հետևելու համար
oai:arar.sci.am:415523
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Oct 7, 2025
Oct 6, 2025
3
https://arar.sci.am/publication/449997
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Kalantaryan, Vardan, The Role of Foreign Investments in the Context of the Country’s Economic Development | Oct 7, 2025 |
Gasparyan, Mkhitar
Գ. Հակոբյան Մ. Բաբաջանյան
Manukyan, Narine Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-2024) Ա․ Բոբոխյան (2025-)
Acemoglu, D. Restrepo, P.