Роль больших данных в трансформации различных экономических секторов ; Մեծ տվյալների դերը տարբեր տնտեսական ոլորտների փոխակերպման մեջ
ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Большие данные играют ключевую роль в цифровой экономике, охватывая такие секторы, как финансы, здравоохранение, электронная коммерция и телекоммуникации. Используя огромные объемы данных, компании могут улучшать процесс принятия решений, оптимизировать операционную деятельность и повышать качество обслуживания клиентов, при поддержке искусственного интеллекта и машинного обучения. В статье рассматривается, как большие данные способствуют прогнозированию, управлению ресурсами, оценке рисков, выявлению мошенничества и предоставлению персонализированных услуг, способствуя инновациям и повышению конкурентоспособности. Отдельно подчеркивается роль больших данных в сфере финансов — для оценки кредитных рисков, выявления мошенничества и улучшения инвестиционных стратегий; в розничной торговле — для управления цепочками поставок и маркетинга; а также в сфере управления персоналом — для найма и планирования трудовых ресурсов. Успешные примеры из отрасли демонстрируют практическое влияние больших данных на повышение эффективности и конкурентоспособности. Также в статье освещается растущее применение больших данных в Армении, где местные компании используют аналитические инструменты для совершенствования операций и стимулирования инноваций. Основная цель этой статьи — исследовать роль больших данных в цифровой экономике, изучая их применение в различных отраслях. Она направлена на то, чтобы подчеркнуть значение больших данных в повышении качества принимаемых решений, операционной эффективности и конкурентоспособности. Для достижения цели поставлены следующие задачи: проанализировать глобальное внедрение больших данных, изучить их влияние на принятие решений, эффективность и удовлетворенность клиентов, а также оценить уровень использования больших данных в Армении. Методология: В рамках данного исследования использованы и применены описательные, сравнительные, научно-историко-логические методы. Исследование подчеркивает трансформирующую роль больших данных в различных секторах, с акцентом на их развивающееся применение в Армении. В нем приводятся реальные примеры из таких сфер, как финансы, электронная коммерция и управление персоналом, при этом подчеркивается неиспользованный потенциал больших данных в стране. Полученные результаты дают ценную информацию о роли больших данных в принятии решений, повышении эффективности и конкурентоспособности, что может быть полезным для бизнеса, политиков и исследователей. Они также служат основой для дальнейших исследований и разработки стратегий и инициатив, направленных на поддержку инноваций и экономического роста. По мере развития цифровой экономики большие данные стимулируют инновации, эффективность и конкурентоспособность в различных секторах, а их растущее применение в Армении, как ожидается, будет способствовать принятию стратегических решений, улучшению обслуживания клиентов и экономическому развитию․
Մեծ տվյալները շարժիչ ուժ են հանդիսանում թվային տնտեսության մեջ՝ ընդգրկելով ֆինանսները, առողջապահությունը, էլեկտրոնային առևտուրն ու հեռահաղորդակցության ոլորտները։ Մեծ տվյալների կիրառման շնորհիվ Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման աջակցությամբ կազմակերպությունները կարող են բարելավել որոշումների կայացման գործընթացը, գործառնական արդյունավետությունը և հաճախորդների փորձը։ Հոդվածում ներկայացված է, թե ինչպես են Մեծ տվյալները նպաստում կանխատեսումներին, ռեսուրսների կառավարմանը, ռիսկերի գնահատմանը, խարդախությունների հայտնաբերմանը և անհատականացված ծառայությունների մատուցմանը՝ խթանելով նորարարությունն ու մրցունակությունը։ Ուշադրություն է դարձվում Մեծ Տվյալների ազդեցությանը ֆինանսական ոլորտում վարկային ռիսկի գնահատման, խարդախությունների հայտնաբերման, ներդրումային ռազմավարության մշակման մեջ, մանրածախ առևտրում՝ մատակարարման շղթայի և շուկայաբանության մեջ, ինչպես նաև մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ հավաքագրման և աշխատուժի պլանավորման վրա։ Ներկայացվում են հաջողության օրինակներ, որոնք վկայում են Մեծ տվյալների գործնական ազդեցության մասին արդյունավետության բարձրացման և մրցունակության բարելավման ուղղությամբ։ Հոդվածի հիմնական նպատակն է ուսումնասիրել Մեծ տվյալների դերը թվային տնտեսությունում՝ վերլուծելով դրանց կիրառությունը տարբեր ոլորտներում։ Այն նպատակ ունի շեշտել Մեծ տվյալների նշանակությունը որոշումների կայացման, գործառնական արդյունավետության և մրցունակության բարելավման գործում։ Հոդվածի նպատակին հասնելու համար սահմանված խնդիրներն են՝ վերլուծել Մեծ տվյալների գլոբալ կիրառումը, ուսումնասիրել դրանց ազդեցությունը որոշումների կայացման, արդյունավետության և հաճախորդների գոհունակության վրա, գնահատել Մեծ տվյալների կիրառումը Հայաստանում։ Մեթոդաբանություն։ Հետազոտության շրջանակներում կիրառվել են նկարագրական, համեմատական, գիտական-պատմական-տրամաբանական մեթոդները։ Հետազոտությունը բացահայտում է Մեծ Տվյալների վերափոխող դերը տարբեր ոլորտներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով դրա զարգացող կիրառությանը Հայաստանում։ Հոդվածը ներկայացնում է յուրահատուկ տեսանկյուն՝ ընդգծելով իրական կյանքի օրինակներ ֆինանսների, էլեկտրոնային առևտրի և մարդկային ռեսուրսների ոլորտներից։ Այն ներկայացնում է իրական օրինակներ ֆինանսների, էլեկտրոնային առևտրի և մարդկային ռեսուրսների ոլորտներից՝ ընդգծելով Մեծ տվյալների դեռևս չօգտագործված ներուժը մեր երկրում։ Ստացված արդյունքները արժեքավոր պատկերացում են տալիս Մեծ տվյալների դերի մասին՝ որոշումների կայացման, արդյունավետության և մրցունակության ոլորտներում՝ օգտակար լինելով ձեռնարկատերերի, քաղաքականություն մշակողների և հետազոտողների համար։ Դրանք կարող են հիմք հանդիսանալ հետագա հետազոտությունների, ինչպես նաև նորարարությունն ու տնտեսական աճը խթանող քաղաքականությունների և նախաձեռնությունների համար։ Թվային տնտեսության զարգացման պայմաններում Մեծ տվյալները խթանում են նորարարությունը, արդյունավետությունը և մրցունակությունը տարբեր ոլորտներում, իսկ դրանց աճող կիրառումը ակնկալվում է, որ կնպաստի Հայաստանում ռազմավարական որոշումների կայացմանը, հաճախորդների սպասարկման բարելավմանը և տնտեսական զարգացմանը։
oai:arar.sci.am:406785
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Aug 20, 2025
Aug 20, 2025
0
https://arar.sci.am/publication/439249
Edition name | Date |
---|---|
Sargsyan, Anush, Big Data’s Role In The Transformation Of Economic Sectors | Aug 20, 2025 |
Kocharyan, Tsovinar Grigoryan, Hrachya
Erkoyan, Arsen Muradyan, Meri