Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2025

Համար:

1

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Bobokhyan Arsen, Petrosyan Ani, Бобохян Арсен, Петросян Ани

Վերնագիր:

Ընձառյուծը Հին Հայաստանի մշակութային համատեքստում

Այլ վերնագիր:

Леопард в культурном контексте Древней Армении ; Leopard in the Cultural Context of Ancient Armenia

Ստեղծողը:

Բոբոխյան, Արսեն ; Պետրոսյան, Անի

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Խորագիր:

Հնագիտություն ; Հայ ազգագրություն

Չվերահսկվող բանալի բառեր:

Հայաստան ; Փոքր Ասիա ; միջին բրոնզի դար ; կատվազգիներ ; ընձառյուծ

Ծածկույթ:

184-211

Ամփոփում:

Հնագիտական և պատմական տվյալները վկայում են, որ Հին Արևելքում և Էգեյան աշխարհում ընձառյուծը, որպես իշխանության խորհրդանիշ, մարդկանց պահապան ու պտղաբերության երաշխավոր, եղել է խորհրդանշական բարձր մակարդակով օժտված կենդանի: Ընձառյուծի խորհուրդը հայտնի է եղել նաև հին Կովկասում և Հայկական լեռնաշխարհում, որտեղ նրա կերպարի մասին պատկերացումներն էական առնչություններ են ցուցաբերում փոքրասիական մշակութային աշխարհի հետ: Այս աշխատանքում փորձ է արվում ներկայացնել ընձառյուծի վերաբերյալ Հայաստանից հայտնի հնագիտական և պատմական տվյալները՝ սկսած նոր քարի դարից մինչ միջնադար՝ կենտրոնանալով հատկապես մ.թ.ա. II հազ. և փոքրասիական առնչությունների վրա: Իրականացված հետազոտությունը բացահայտում է, որ ընձառյուծի մասին ընկալումները կարող են լինել արխետիպային՝ բնորոշ լինելով տարբեր մշակութային աշ-խարհներին իրարից անկախ: Սակայն հավանական է, որ Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի հնագույն բնակչության համար գոյություն է ունեցել մեկ ընդհանուր ենթաշերտ կամ աղբյուր, որից սնվել են համապատասխան մշակույթները՝ սկսած նոր քարի դարից: Այդ առնչությունները կարող են բացատրվել նաև լեռնաշխարհի և կենտրոնական Փոքր Ասիայի միջև առկա ակտիվ առևտրատնտեսական հարաբերություններով, որի ընթացքում տեղի է ունեցել առարկաների ու գաղափարների աշխույժ փոխա-նակություն: Ակնհայտ է, որ փոքրասիական և կովկասյան մշակութային աշխարհների միջև գոյություն են ունեցել սերտ կապեր, որոնք, սկիզբ առնելով վաղ երկրագործական հասարակությունների ընդերքում, շարունակվել են նաև հետագա ժամանակաշրջաններում:
Archaeological and historical data show that in the Ancient Near East and the Ae-gean world the leopard, as a symbol of power, protector of people and provider of fertility, was an animal endowed with a high level of symbolism. The symbolism of leopard was also known in the ancient Caucasus and the Armenian Highland, where its image reveals particu-larly significant connections to the cultures of Asia Minor. This contribution attempts to present the archaeological material known from Armenia towards the leopard from the earli-est periods to the Middle Ages, focusing on the 2nd millennium BC, and demonstrating possi-ble connections with the peoples of Asia Minor. The research conducted indicates that the perceptions towards the leopard may be archetypal, characteristic of different cultural worlds independently of each other. However, it is very likely that there was a common substrate or source for populations of the Armenian Highland and Asia Minor, from which the respective cultures were nourished starting from the Neolithic period. The corresponding connections can also be explained by the active trade and economic relations between the Highland and central Asia Minor, during which an exchange of objects and ideas took place. It is obvious that there were deep connections between the cultural worlds of Asia Minor and the Caucasus, which began in the depths of early agricultural societies and continued until the Middle Ages.
Археологические и исторические данные показывают, что на Древнем Востоке и в Эгейском мире леопард был наделен высоким уровнем символизма как олицотворение власти, хранитель людей и гарант плодородия. Образ леопарда был известен также на древнем Кавказе и в Армянском нагорье, где в осмыслении этого животного обнаруживаются значительные связи с малоазийским культурным миром. В данной работе предпринята попытка представить археологический материал, известный из Армении от самых ранних периодов до средневековья, уделяя особое внимание II тыс. до н.э. и выявляя возможные связи с народами Малой Азии. Исследования показывают, что представления о леопарде могут быть архетипными, т.е. характерными для разных культурных миров независимо друг от друга. Но весьма вероятно, что существовал один общий для Армянского нагорья и Малой Азии субстрат или источник, из которого питались культуры этих регионов, начиная с эпохи неолита. Соответствующие отношения между Армянским нагорьем и Центральной Малой Азией также можно объяснить активными торгово-экономическими связями, в ходе которых происходил обмен предметами и идеями. Очевидно, что между малоазийским и кавказским культурными мирами существовали глубокие культурные связи, которые начались еще в период ранних земледельческих общин и продолжались до эпохи средневековья.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան