Object structure

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2025

Համար:

1

ISSN:

e-2953-8297 ; 0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Bekaryan Anahit, Бекарян Анаит

Վերնագիր:

Դավիթ Էվերեկլյան (1927–2016). նախամոնրեալյան գործունեություն

Այլ վերնագիր:

David Evereklean (1927–2016): Pre-Montrealian Activity ; Давид Эвереклян (1927–2016): предмонреальская деятельность

Ստեղծողը:

Բեքարյան, Անահիտ

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-2024) ; Ա․ Բոբոխյան (2025-)

Խորագիր:

Արվեստագիտություն ; Հայ արվեստի գործիչներ

Չվերահսկուող բանալի բառեր:

Էվերեկլյան ; Լիբանան ; Սփյուռք ; դրամատուրգներ ; հայ թատերախմբեր

Ծածկոյթ:

169-183

Ամփոփում:

Լիբանանահայ դերասան, բեմադրիչ, թատերգությունների հեղինակ, Դավիթ Էվերեկլյանը առաջին անգամ բեմ է բարձրացել Լիբանանում 1943-ին: Թատրոնի խոնարհ նվիրյալը հիմնել է «Պետրոս Ադամյան», «Պեյրութահայ քուլիսականներու», «Գերմանիկ» «Լիբանանահայ» թատերախմբերը, որոնք մեծ դեր են խաղացել սփյուռքում հայկական թատերարվեստի պահպանման և ազգային ինքնության ամրապնդման գործում: Էվերեկլյանը մասնակցել է նաև պատմաբան, իրավագետ «Հայ Գիր» ամսագրի տնօրեն-խմբագիր Գևորգ Պաղջյանի (Վազգեն Այգունի 1913–1999) հիմնած «Ռուբեն Մամուլեան» թատերախմբի աշխատանքներին: Մասնակցել է իր հիմնած թատերախմբերի ներկայացումներին` որպես դերասան ու բեմադրիչ: Կերպարանավորել է բազմաթիվ դերեր` արժանանալով թատերասերների և իր խաղընկերների հիացմունքին ու բարձր գնահատականին: Հանդես է եկել թատերախոսականներով և բազմաթիվ հոդվածներով որոնք հետագայում տեղ են գտել իր «Թատերայուշեր և նիւթեր Լիբանանահայ թատրոնի պատմութեան», «Թատերական կեանքիս ճամբուն վրայ» «Միշտ… թատերական կեանքիս ճամբուն վրայ» գրքերում` որպես սփյուռքահայ թատրոնի պատմության սկզբնաղբյուր-ներ և ժամանակաշրջանի վկայություններ: Դավիթ Էվերեկլյանը հեղինակել է մի շարք թատերական գործեր, այդ թվում՝ «Ծաղկավաճառուհին» (1946), «Ոճիր-ոճիրներ» (1945), «Իսուբը» (1947), և «Մռայլ կյանքեր» (1950): Թատերական արվեստի սիրով են համակ-վել նաև Դավիթ Էվերեկլյանի ընտանիքի անդամները: Կինը՝ Բերկրուհի Էվերեկլյանը, որդին՝ Հակոբ Էվերեկլյանը, դուստրը՝ Ռոզալիա Վասիլյան-Էվերեկլյանը ունեցել են իրենց ներդրումը սփյուռքահայ մշակութային կյանքում: Սփյուռքահայ թատրոնի զարգացման հիմնական դերակատարներից մեկը՝ Դավիթ Էվերեկլյանը՝ որպես դերասան, դրամատուրգ, թատերախմբի ղեկավար, թատերագետ, իր բազմակողմանի թատերական գործունեությամբ էական ներդրում է ունեցել սփյուռքում հայկական թատրոնի զարգացման, մշակութային ժառանգության պահպանման և սերունդների միջև հայկական թատերարվեստի ավանդույթների փոխանցման գործում:
David Evereklian, a Lebanese-Armenian actor, director, and playwright, first took to the stage in Lebanon in 1943. An ardent theatre devotee, he founded several theatre com-panies,all of which had a significant role in preserving Armenian theatre arts in the diaspora and shaping national identity. Evereklian was also involved in the work of the "Rouben Ma-moulian" theatre company, founded by historian and editor-in-chief of Hay Gir magazine, Gevorg Paghjian. He participated in the productions of the companies he had founded, both as an actor and a director earning admiration and high praise from audiences and fellow ac-tors alike. He also contributed theatrical reviews and articles, which were later published in his books. His love for theatre also extended to his family members: his wife Berkruhi Everek-lian, his son Hakob Evereklian, and his daughter Rosalia Vasilian-Evereklian all contributed to the cultural life of the Armenian diaspora. As one of the key figures in the development of diaspora Armenian theatre, David Evereklian’s versatile theatrical activity – as an actor, play-wright, troupe leader, and theatre scholar – made a substantial contribution to the growth of Armenian theatre in the diaspora, the preservation of cultural heritage, and the transmission of theatrical traditions across generations.
Ливанско-армянский актёр, режиссёр и драматург Давид Эвереклян впер-вые вышел на сцену в Ливане в 1943 году. Скромный служитель театра, он основал театральные труппы, которые сыграли важную роль в сохранении армянского театрального искусства в диаспоре и укреплении национальной идентичности. Д. Эвереклян также участвовал в работе театральной труппы «Рубен Мамулян», основанной историком, юристом, главным редактором журнала «Ай Гир» Геворком Пахджяном. Он играл в спек-таклях как актёр и выступал в роли режиссёра в труппах, которые были им же основаны. Сыграв множество ролей, он заслужил восхищение и высокую оценку зрителей и своих партнёров по сцене. Д. Эвереклян выступал с театральными рецензиями и многочисленными статьями, которые впоследствии были включены в его книги, являющиеся первоисточниками по истории театра армянской диаспоры и свидетельствами своего времени. Давид Эвереклян является автором ряда пьес, в том числе: «Цветочница» (1946), «Преступление – преступления» (1945), «Исуб» (1947) и «Мрачные жизни» (1950). Любовь к театру передалась и членам его семьи: жена – Беркрухи Эвереклян, сын – Акоп Эвереклян и дочь – Розалия Васильян-Эвереклян также внесли свой вклад в культурную жизнь армянской диаспоры. Многосторонняя театральная деятельность Давида Эве-рекляна как актёра, драматурга, руководителя труппы и театроведа сыграла важнейшую роль в развитии армянского театра диаспоры, в сохранении культурного наследия и пе-редаче театральных традиций из поколения в поколение.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

click here to follow the link

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան