Object

Title: Կիլիկիայի դասերը

Publication Details:

Լույս է տեսնում տարեկան 6 անգամ

Journal or Publication Title:

«Ամբերդ» տեղեկագիր="Ambert" bulletin= "Амберт" бюллетень

Date of publication:

2024

Number:

2(27)

ISSN:

2579-2989

Official URL:


Additional Information:

Галстян Амазасп, Galstyan Hamazasp

Other title:

Уроки Kиликии։ часть последняя ; Cilicia Lessons։ The Last Part

Remainder of title:

մաս վերջին

Coverage:

94-113

Abstract:

Կիլիկիայի հայկական թագավորության պատմությունը, որպես պետականակերտման հայոց պարբերապատկերում այլընտրանքային լուծման սկզբունքով կառուցված պետական միավոր, մեր պատմական դասերի անգնահատելի հավաքածուի կարևոր մասերից մեկն է։ Կիլիկիայի թագավորության անկումն իրավացիորեն համարվում է հայոց միապետական կենսընթացքի վերջին փուլը։ Սակայն, հետագան ցույց տվեց, որ հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանում հայկական Կիլիկիայի հաղթաթուղթն ամբողջապես «խփված» չէր և այն դեռևս պահպանվել էր Արևմուտքի խոշոր «խաղացողների խաղաթղթերի կապուկում»։ Հոդվածաշարի վերջին մասում, ժամանակագրական առումով, շուրջ հինգուկեսդարյա թռիչք է կատարվում դեպի XX դարի սկիզբ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջան, երբ Թուրքիան, որի վարչական կազմում էր նաև Կիլիկիայի տարածաշրջանը, որպես Գերմանիայի զինակից երկիր, մերձավորարևելյան ճակատում ակտիվորեն մասնակցում էր պատերազմական գործողություններին։ Պատերազմի բացասական ելքի պարագայում Թուրքիային սպառնում էր Անտանտի1 երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից, ըստ սեփական հավակնությունների և աշխարհաքաղաքական պատկերացումների, տարածքների բաժանման սցենարի իրականացման վտանգը։ Հենց այդ ժամանակահատվածում էր, որ Արևմուտքի խոշոր «խաղացողները» սեփական «խաղաթղթերի կապուկից» կրկին հանեցին Կիլիկիայի հաղթաթուղթը՝ այս անգամ արդեն ոչ թե թագավորություն, այլ ինքնավար հայկական հանրապետություն ստեղծելու նպատակով։ Այս դասը հատկապես ուշագրավ է այն տեսանկյունից, որ բացահայտում է Արևմուտքի և Հյուսիսի հավաքական վարքագիծը մի ազգի նկատմամբ, որը հենց Առաջին աշխարհամարտի տարիներին հանդիսացավ նախ՝ Օսմանյան կայսրության, ապա նրա ժառանգորդ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհը։ Ընդ որում, Կիլիկիայի տարածաշրջանն իր հայ բնակչություն ունեցող քաղաքներով ու բնակավայրերով դարձավ Թուրքիայի ցեղասպան քաղաքականության հիմնական թիրախներից մեկը։

Publisher:

ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատ․

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:377588

General note:

Նյութը վերցված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայքից։

Object collections:

Last modified:

Jan 23, 2025

In our library since:

Sep 2, 2024

Number of object content hits:

14

All available object's versions:

https://arar.sci.am/publication/408299

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

This page uses 'cookies'. More information