Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Габриелян Рафик, Gabrielyan Rafik

Title:

Արագածի Տիրինկատար հուշարձանի ազգագրական առանձնահատկությունները

Other title:

Этнографические особенности памятника Тиринкатар в Арагаце ; The Ethnographic Features of the Site Tirinkatar on Aragats

Creator:

Գաբրիելյան, Ռաֆիկ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Հնագիտություն ; Ազգագրություն

Uncontrolled Keywords:

Արագած ; Տիրինկատար ; սրբավայր ; ջրանցք ; աղբյուր

Coverage:

323-338

Abstract:

Արագածի Տիրինկատար հնավայրը գիտական աշխարհին հայտնի է դարձել 2012 թ.: Հնագիտական հուշարձաններից զատ, տարածքում կան նաև բազմաթիվ ազգագրական բնույթի կառույցներ։ Դրանք, ըստ իրենց գործառույթների, կարելի է բաժանել երկու հիմնական խմբերի` տնտեսական և հոգևոր: Տնտեսական ոլորտին են պատկանում կացարանները, ջրանցքները, ջրի աղբյուրները և սանդերը: Հոգևոր հուշարձաններ են սրբավայրերը, երազանքի քարերը, ինչպես նաև գերեզմանոցը: Կացարանները քարաշեն են, որոնց կից առկա են մակաղատեղեր։ Դրանք սովորաբար ունենում են ուղղանկյուն հատակագիծ։ Սանդերը նույնպես գտնվում են կացարանների մոտակայքում։ Տիրինկատարում բխող երեք աղբյուրների ջրերն օգտագործվում են խմելու և կենցաղային կարիքների համար։ Տիրինկատարի կարևոր սրբավայրերից է Աղջկա սուրբը, որի մերձակայքում դրված են բազմաթիվ երազանքի քարեր։ Սրբավայրը, որը քառակուսի հատակագծով քարաշեն կառույց է, պաշտամունքային վայր է և՛ հայերի, և՛ եզդիների համար, այնտեղ մինչ oրս իրականացվում են տարբեր ծեսեր։
Памятник Тиринкатар стал известен научному миру в 2012 году. Помимо археологических памятников на этой территории было найдено также множество сооружений этнографического характера, которые по их функциональным назначениям можно разделить на две основные группы: экономические и духовные. К экономической группе относятся жилища, каналы, источники воды и ступы, а святыни, камни желаний, кладбища и т.д. относятся к духовной. Жилища возведены из камней, рядом с ними есть загоны для скота. Неподалеку от жилищ найдены каменные ступы. Важной святыней Тиринкатара считается Ахчка сурб, возле которой выложена груда камней желаний. Святыня представляет собой каменное строение квадратной формы, имеющее культовое значение как для армян, так и для езидов, где по сей день проводятся различные ритуалы.
The archaeological site of Tirinkatar оn Aragats became known to the scientific society in 2012. In addition to archaeological monuments, many ethnographic phenomena were also recorded on thат аrea. This article attempts at presenting the preliminary results of the ethnographic research. Ethnographic phenomena according to their function can be divided into two main spheres: economic and spiritual. The economic sphere includes dwellings, canals, springs and stone mortars. The spiritual sphere is reflected in sanctuaries, dream stones, cemeteries, etc. The dwellings are made of stone, next to which there are corrals. They usually have a rectangular plan. Stone mortars are also located near the dwellings. In Tirinkatar there are three springs, the waters of which are used for drinking and domestic purposes. An important sanctuary named Aghjka Surb is the most important location in Tirinkatar, near which are built many dream stones. The sanctuary is built of stone with a square plan. The sanctuary is a place of worship for both the Armenians and the Yezidis, where various rituals are still performed.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան