Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Yengibaryan Nora, Енгибарян Нора

Title:

Լճաշենի երկաթեդարյան դամբարանները

Other title:

The Iron Age Tombs of Lchashen ; Лчашенские погребения железного века

Creator:

Ենգիբարյան, Նորա

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Հնագիտություն ; Ազգագրություն ; Դամբարաններ

Uncontrolled Keywords:

Հայաստան ; Սևանա լճի ավազան ; Լճաշեն ; խեցանոթներ

Coverage:

313-322

Abstract:

Լճաշեն գյուղի պոլիկլինիկայի շինարարության ընթացքում բացվել են դամբարաններ, որոնց վերգետնյա կառույցները չեն պահպանվել: Դամբարանախցերն ուղղանկյուն են՝ երեք քարաշար և մեկ հիմնահողային պատերով: Նման կառուցվածքով բազմաթիվ խցեր կան Լճաշենի դամբարանադաշտում: Դամբարաններից մեկում կատարվել է կրկնակի թաղում: Երկրորդ թաղումից պահպանվել են մ.թ.ա. VI-IV դդ. թվագրվող երկու երկաթե դանակներ: Դամբարանների հիմնական թաղումներին ուղեկցող իրերից պահպանվել են միայն խեցանոթներ: Հայտնաբերվել են տարբեր չափերի խոհանոցային և երկկանթ կճուճներ, անկանթ, ելուստավոր և միականթ սափորներ, անկանթ և կանթով գավաթներ, թաս ու քրեղան: Խեցանոթները սև և մոխրագույն են՝ զարդարված կանելյուրներով, գծազարդով, հասկանախշով, ակոսներով, ալիքագծով, կամարներով: Հայտնաբերված իրերը և դրանց հարդարանքի տարրերը նույնական են մ.թ.ա. IXVIII դդ. դամբարանային համալիրների, Մեծամորի, Դվինի Կարմիր բլուրի՝ ուրարտական արշավանքների ժամանակ ավերված շերտերի նյութերի հետ: Ներկայացվող դամբարանները ժամանակագրվում են մ.թ.ա. IX դ. վերջ - VIII դ. սկզբով:
Во время строительства здания поликлиники в селе Лчашен были выяв- лены погребения, наземные строения которых не сохранились. Погребальные камеры имеют прямоугольную форму, три стены – каменные, одна – грунтовая. В одном из погребений было осуществлено повторное захоронение. Во втором захоронении сохранились два железных ножа, которые датируются VI-IV вв. до н.э. Из сопровождающих предметов основных захоронений сохранилась только керамика. Была обнаружена различная кухонная утварь: горшки, двуручные и безручные кувшины и кубки, а также миски разных размеров. Вся керамика черного и серого цветов украшена каннелюрами, линиями, канавками, арками, колосовидными и волнистыми узорами. Обнаруженные предметы и элементы украшения идентичны погребальным комплексам IX-VIII вв. до н.э. (Айраванк, Цовазард, Карчахбюр, Арташаван, Ширакаван, Карнут, Мецамор) и материалам слоев Мецамора, Двина, Кармир Блура, разрушенных в период урартских походов. Представленные погребения датируются концом IX – нач. VIII вв. до н.э.
During the construction of the Lchashen village polyclinic tombs were discovered the surface constructions of which were not preserved. The burial chambers are rectangular, with three walls layed with stone, and one cut in earth. This type of chamber structure is common in the Lchashen cemetery. In one of the tombs a secondary inhumation was conducted. Two knives of the 6-4th centuries BC were preserved from that inhumation. Items accompanying primary inhumations in the tombs only include pottery: kitchen pots and pots with two handles of different sizes, jugs with one protrusion or no handle, beakers with one or no handle, a bowl, and a deep bowl. The vessels are black and grey in colour, adorned with flutings, arches, wavelines, lines, and grooves. The discovered items, and the elements of their decoration are identical with the 9- 8th centuries BC items found in cemetery complexes and layers of Metsamor, Dvin, Karmir Blur from the strata destroyed by the Urartian invasions. The presented tombs date back from the end of the 9th until the beginning of the 8th centuries BC.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան