Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Асатрян Рипсиме, Asatryan Hripsime

Title:

Ժողովրդական խաղի կանոնների արդի դրսևորումները

Other title:

Современные проявления правил народной игры ; Modern Manifestations of the Rules of the Folk Game

Creator:

Ասատրյան, Հռիփսիմե

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Ազգագրություն

Uncontrolled Keywords:

խաղ ; կանոն ; հաշվերգ ; վիճակահանություն ; հաղթող

Coverage:

298-312

Abstract:

Ժողովրդական խաղը ենթակա է պատահականության սկզբունքին և ունի ներքին տրամաբանություն. դա երկու հակառակորդ կողմերի լարման, մրցելու մղումն է, որը, ընկալվելով իբրև նպատակ, խաղի մեջ ստեղծում է երկու իրավիճակ՝ գործողության և դրության։ Գործողությունը խաղացողի ներքին նպատակն արտահայտող ընթացքը կամ ընթացակարգն է, իսկ դրությունը՝ այդ ընթացակարգից դուրս գալու ներքին մղումը: Ժողովրդական խաղն ունի կանոններ և ոչ կանոնային նորմեր։ Այդ ամենով հանդերձ՝ այն միանգամայն ազատ է, ինքնաբուխ, և իր ներքին ազատությունը դրսևորվում է խաղացողի մրցելու, հաղթելու, մրցանակը վերցնելու ներքին մղումով։ Իսկ խաղացողի արտաքին ազատությունը սահմանափակվում է վերահսկողության հետևյալ չափորոշիչներով՝ կանոններով` խաղը սկսող հաշվերգերով ու վիճակահանություններով, կազմակերպիչ-ավագներով, խաղավարտի բանաձարտահայտություններով, պատժաձևերի և խրախուսանքների մշակված համակարգով: Խաղերն ունեն ոչ միայն սկզբի, այլև ընթացքի և ավարտի բանաձևեր. դրանք պայմանականորեն համարում ենք «պատիժ»։ Խաղի կարգազանցների կամ պարտվողների համար այդ պատիժները լինում են ֆիզիկական, մտավոր-զարգացնող և հոգեբանական։ Արդի խաղային միջավայրում մեծ դերակատարություն ունեն խմբի ավագները, որոնք ավանդականորեն ընկալվում են որպես խաղի կազմակերպիչ և ղեկավար՝ իրականացնելով կազմակերպչական, խաղի կառույցի կամ խաղային տարածության գծագրման, իր և հակառակորդ խմբի խաղացողների վարքի վերահսկման և միավորները հաշվելու գործառույթները:
Народная игра подчиняется принципу случайности и имеет внутреннюю логику, проявляющуюся в соперничестве двух противоборствующих сторон, которое, воспринимаясь как цель, создает в игре две ситуации: действия и положения. Действие рассматривается как процесс или процедура, выражающая внутреннюю цель игрока, а состояние – как внутреннее побуждение выйти из этой процедуры. В народной игре есть правила и неканонические нормы. При всем при этом она носит спонтанный характер, и её «внутренняя» свобода проявляется в стремлении игрока соревноваться, победить и завоевать приз. А внешняя свобода игрока ограничивается следующими критериями контроля: правиламиподсчетом и жеребьевкой в начале игры, разработанной системой наказаний и поощрений. В играх есть формулы не только начала, но и хода и конца, которые мы условно считаем «наказанием». Для нарушителей правил игры или проигравших эти наказания бывают физическими, умственно развивающими и психологическими. В современной игровой среде большую роль играют старейшины группы, которые, как и в традиционной, воспринимаются как организаторы и лидеры игры, выполняющие функции организации, построения структуры игры или игрового пространства, контроля поведения игроков своей и соперничающей группы и подсчета очков.
The folk game is always subordinated to the principle of chance and has an internal logic: it is the desire for tension, rivalry between two opposing sides, which, being perceived as a goal, creates two situations in the game: actions and positions. We consider an action as a process or procedure expressing the player's inner goal, and a state as an inner urge to get out of this procedure. There are rules and non-canonical norms in the folk game. With all this, it is completely free, spontaneous, and its inner freedom is manifested in the player's inner desire to compete, win, and take a prize. And the player's external freedom is limited by the following control criteria: rules-counting and drawing lots at the beginning of the game, the organizer and captains, formulas and expressions of the end of the game, a developed system of punishments and rewards. Games have formulas not only for the beginning, but also for the course and the end, which we conditionally consider "punishment". For violators of the rules of the game or losers, these punishments can be physical, mentally developing and psychological. In the modern gaming environment, the elders of the group play an important role, who, as in the traditional one, are perceived as organizers and leaders of the game, performing the functions of organizing, building the structure of the game or game space, controlling the behavior of players of their own and rival groups and scoring points.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան